Copy SMS

Հիվանդ եք, թե ոչ կախտորոշի բջջային հեռախոսը

Հիվանդ եք, թե ոչ կախտորոշի բջջային հեռախոսը  -
Շուտով հնարավոր կլինի շնչառական հիվանդությունները ախտորոշել բջջային հեռախոսների միջոցով: Ամերիկացի և ավստրալացի գիտնականները հատուկ ծրագիր են մշակել, որը թույլ կտա հիվանդներին հազալ իրենց բջջային հեռախոսների բարձրախոսների վրա և այդպիսով պարզել, թե արդյոք նրանց մոտ առկա է գրիպ, թոքաբորբ կամ այլ շնչառական հիվանդություն: Մասնագետները պարզաբանում են, որ հազի տեսակը` "չոր" կամ "թաց", "արտադրողական" կամ "ոչ արտադրողական", կարող է օգնել բժշկին ախտորոշել հազի ծագման պատճառը: Օրինակ` ըստ հազի տեսակի կարելի է ախտորոշել արդյոք այն առաջացել է բակտերիալ, թե վիրուսային ինֆեկցիայի պատճառով: Առողջապահության բնագավառի աշխատակիցները տարբերակում էին հազը ըստ իրենց լսողության: Այժմ արդեն ստեղծվել է հատուկ ծրագիր, որը հնարավորություն կտա հիվանդներին խնայել իրենց ժամանակը և նախապես, մինչ բժշկին այցելելը, արդեն իսկ տեղյակ լինել իրենց շնչառական խնդիրների մասին: Նոր ծրագիրը թույլ կտա համեմատել հիվանդի հազը բազայում առկա հազի նմուշների հետ, որոնք վկայում են այս կամ այն շնչառական հիվանդությունների մասին: Մասնագետները լավատեսորեն են վերաբերվում նոր ծրագրին: Նշենք, որ ծրագրի մշակման համար 100 հազար ԱՄՆ դոլար հատկացվել է Բիլլ և Մելինդա Գեյթսերի ֆոնդի կողմից: Սպասվում է, որ այս ծրագիրը հատկապես արդյունավետ կլինի զարգացող երկրներում ներդնելու համար, որտեղ բարձր է մանկական թոքաբորբով տառապողների թիվը:
21

4

2601

  • Մարիամ
    2011-10-03 22:00:15
    հա ես կարդացել էի,,,բայց վերջը կլինի (լավ)
  • R.P.
    2011-10-04 15:44:23
    տերտ մեռնի գիտություն (ախ) (ախ) (ախ) (ախ) (ախ) (ախ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
  • Lilit
    2011-10-04 18:57:00
    :O :O :O (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • (ړײ) Mash(ړײ)
    2012-04-29 10:18:54
    (լավ) (լավ) (լավ) (լավ)