Copy SMS

Առաջին համբույրն ու դավաճանությունը

Առաջին համբույրն ու դավաճանությունը - խոսքեր, պատմություն


Նանան շատ գեղեցիկ էր՝ սև, երկար մազերով, մեծ ու գրավիչ աչքերով: Նա ընդամենը 15 տարեկան էր, բայց հասցրել էր գերել շատերի սրտերը, իսկ սիրո խոստովանություններն էլ չէին ուշացել:  Նրանցից ոչ մեկը Նանան լուրջ չէր ընդունել, շփվել էր մի քանիսի հետ ուղղակի լավ ժամանակ անցկացնելու համար:
Այդ ամառն էլ սովորականի պես` վարդառվառը նշելու համար,  նրա ծնողները սար էին գնացել: Այս անգամ սակայն,  նրանց հետ էին նաև Նանայի քույրը, քրոջ ամուսինն ու ամուսնու երիտասարդ ընկերները:
Ամեն ինչ շատ լավ էր, անմոռանալի օրեր էին անցկացնում: Երեկոյան, երբ ավարտել էին ճաշելը, տղաները հավաքվել էին սեղանի շուրջն ու ուրախ զրուցում էին, ու ամեն մեկն իր արկածներն էր պատմում:
Նանայի ուշադրությունը գրավել էր Աբել անունով մի  բարձրահասակ տղա: Նա կլիներ մոտ  20 տարեկան ու անչափ գեղեցիկ էր: Նա ուրախ պատմություններ էր պատմում իր կյանքից.  դրանք այնքան հետաքրքիր էին, որ Նանան ուղղակի կլանված լսում էր: Նա ուզում էր գոնե մի բառ փոխանակել Աբելի հետ, բայց չգիտեր ինչպես նրա ուշադրությունը գրավել: Այդ մտորումներով էլ տարված էր, երբ հանկարծ լսեց.
-Նանա ջան, մի բաժակ ջուր կտա՞ս:
Աբելն էր: Կարծես ճակատագրի նվեր լիներ: Նանան անմիջապես վերցրեց բաժակը, ջուր լցրեց ու դողացող ձեռքերով տվեց Աբելին՝ ուղիղ նայելով նրա աչքերի մեջ. դրանք այնքա՜ն գեղեցիկ էին: Աբելը շնորհակալություն հայտնեց ու բաժակը մեկնեց Նանային:
-Էլի ես ուզո՞ւմ, – շփոթված հարցրեց Նանան:
- Չէ,՛ իսկ ի՞նչ ես անում, արի դու էլ մեզ հետ նստիր, ուրախ զրուցում ենք,- առաջարկեց Աբելը:
Նանան բնավորությամբ շատ ազատ էր ու շփվող:  Բարդույթներ չուներ և, բնականաբար, մեծ ուրախությամբ համաձայնեց: Հաճելի զրուցակից էր Աբելը, և ընդամենը մի քանի րոպեի ընթացքում նրանք այնքան մտերմացան, որ կարծես թե ամբողջ կյանքում ճանաչել էին իրար:
Արդեն մթնում էր, բայց ոչ ոք չէր ուզում տեղից վեր կենալ, և Աբելը` նկատելով դաշտում արածող ձիուն, Նանային առաջարկեց ձի քշել:
-Ես երբեք ձի չեմ նստել, կուզենայի փորձել, բայց վախենում եմ,- ասաց Նանան:
- Հենց գիտե՞ս` ես շա՞տ եմ քշել, ես էլ եմ առաջին անգամ նստելու: Արի քշենք, ինչ լինի` երկուսիս կլինի,- ծիծաղելով ասաց Աբելն ու Նանայի ձեռքից բռնած գնաց դաշտ:
Նանան ամուր կպել էր Աբելից, որ ցած չընկնի:  Նրա սիրտը սովորականից արագ էր բաբախում, շատ շփոթված էր, բայց միևնույն ժամանակ նաև համոզված, որ այդ վիճակը իրեն դուր է գալիս:
Արդեն մթնել էր, նրանք քայլելով տուն էին գնում, և հանկարծ Աբելը բռնեց Նանայի ձեռքից, ուղիղ նայեց աչքերին և համբուրեց: Դա Նանայի առաջին համբույրն էր: Առաջին համբույրը… քաղցր ու երանավետ: Մի ամբողջ կյանք արժեցող վայրկյանների հմայնք է դա, անմոռանալի, գաղտնածածուկ մի  հմայնք, որ թվում է, թե աշխարհն իմացավ, որ բոլորը տեսնում են այտերիդ ու շուրթերիդ վրա դրոշմված համբույրը:
Նանան ոչ մի բառ չարտասանեց  մինչև տուն հասնելը, բայց ամբողջ գիշեր մտածում էր համբույրի մասին:  «Հաստատ սիրահարվում եմ նրան»,- մտածում էր նա:
Հաջորդ առավոտյան արդեն տուն վերադարձան: Աբելը Նանայից վերցրեց բջջայինի համարն ու խոստացավ, որ կզանգի: Նրանք շփվում էին հեռախոսով, և Նանայի զգացմունքներն ավելի էին խորանում: Բայց չգիտես ինչու երկու ամիս հետո զանգերը դադարեցին: Ի՞նչ էր պատահել Աբելին, մոռացե՞լ էր արդյոք Նանային, թե՞ մի ուրիշ պատճառ կար: Նանան շատ էր տխրել, ընկերների հետ չէր շփվում:
-Հը՞, Նա՛ն, ի՞նչ ա պատահել, ոնց որ հեչ դու չլես, -ասում էին դասընկերները, բայց աղջիկը նրանց ուշադրություն չէր դարձնում, միայն Աբելի մասին էր մտածում:
Մի օր սովորականի նման, մի քիչ ցրվելու համար նստեց համակարգչի առաջ ու բացեց одноклассники իր էջը, մեկ гости ուներ, բացեց և քիչ էր մնում ուրախությունից լաց լիներ. Աբելն էր:
-Բարև, ինձ էդքան շուտ մոռացա՞ր,- անմիջապես գրեց:
Պատասխանը չուշացավ.
-Բարև, չէ, չեմ մոռացել, քեզ մոռանալ կլնի՞:
-Իսկ ինչու՞ չէիր գրում,- հարցրեց Նանան:
-Բայց դու գիտե՞ս, որ ես ամուսնացել եմ, սայթիս նկարները չե՞ս տեսել:
Նանան անմիջապես բացեց նկարները. Աբելն էր՝ եկեղեցում ,հարսնացուի հետ. արցունքներն ակամայից հոսեցին աչքերից, օդը չէր բավականեցնում, գժի նման այս ու այն կողմ էր գնում: Շուտով հեռախոսը զանգեց: Անմիջապես վերցրեց:
-Ուզում եմ հանդիպենք,-հանգիստ տոնով ասաց Աբելը, կարծես ոչինչ չէր եղել:
-Իսկ ես չեմ ուզում,- հազիվ արտասանեց Նանան, հեռախոսը մի կողմ շպրտեց և բերանքսիվայր ընկավ մահճակալին:
Աբելը շարունակում էր զանգել, բայց Նանան չէր պատասխանում, թեև շատ էր ուզում: Փորձում էր մոռանալ նրան, փորձում էր մոռանալ իր առաջին համբյուրը, բայց ինքն էլ համոզված չէր, որ կարող է: Կորցրել էր նրան, բախվել մի իրականության, որը լի էր դատարկության, կյանքի անբավարարվածության զգացումով: Ակամայից հիշում էր իր կարդացած գրքերը, դիտած ֆիլմերը, որոնց սյուժեն նման էր իր պատմությանը և փորձում էր նմանվել այդ հերոսներին, նրանց պես ուժ գտնել իր մեջ և ջնջել հիշողությունից նրան:
Սիրող մարդը չէր ամուսնանա ուրիշ աղջկա հետ, և եթե նույնիսկ առանց սիրելու էր ամուսնացել, այսպես թե այնպես ուրիշի դժբախտության վրա չէր կարելի սեփական երջանկությունը կառուցել:
50

60

2511

  • eliz
    2011-10-08 12:48:54
    վայ լացս եկավ մինչև վերջ կարդացի ոՒ :'( :'( ………………… ես հոՒզված եմ ապրես (ծաղիկ) O:) ………………դոՒ կարողացար ինձ հոՒզել ;) :( (լավ) (լավ)
  • Մարիամ
    2011-10-08 12:50:21
    հմմմմ........ :(
  • Qnushik123
    2011-10-08 12:52:11
    ինչ ահավոր էէէէէէէր........զզվում եմ տենց քմահաճույքով ապրող տղաներիիիից (վատ) (վատ) (վատ) (վատ) (վատ)
  • LIDUSHOK
    2011-10-08 12:52:18
    :'( :'( :'( ահավորաաա չէ ? :( :( :(
    • eliz
      2011-10-08 12:56:08
      շաաաաատ :'( :(
    • Qnushik123
      2011-10-08 12:56:11
      շաաաաաաաաաաաաաաաաաաաաատ :(
  • LIDUSHOK
    2011-10-08 12:57:21
    :( :( :( ՈՒֆֆֆֆ :( :( :(
    • ANIKO
      2012-10-14 14:28:32
      զիբիլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլ
  • Քրիստինա
    2011-10-08 13:01:11
    :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :( :(
  • R.P.
    2011-10-08 13:28:08
    :( :( :( շաաաատ լավն էր է շաաաատ (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) O:) O:) O:)
    • R.P.
      2011-10-08 13:42:03
      էէէէէհ ծանոթ երևույթ ա :'(
      • eliz
        2011-10-08 13:42:54
        քո հետ եղելա? (:| :( :'(
  • LIDUSHOK
    2011-10-08 13:42:56
    :'( :'( :'( :'( :( :(
  • Նարինե-Հենրիխ18
    2011-10-08 14:22:40
    շատ լավ պատմություն էր,ուղղակի ուզում եմ իմանալ,իրական էր,թե ոչ (ծաղիկ)
  • LIDUSHOK
    2011-10-08 14:25:04
    ահաա իրականաա Նարինե ջան :( :( :(
    • Նարինե-Հենրիխ18
      2011-10-08 14:39:38
      դե ավելի լավ,,,,,,,,Աբելը կարաելի ա ասել,որ երբեք էլ չի սիրել Նանային,ու ավելին,նկատել ա ,որ Նանան անտարբեր չի իրա նկատմամբ ու օգտագործել ա առիթը,-,,,,,,,,,շատ հեշտ ա 15 տարեկանին խաբելը :(
      • Ալեքս 360°
        2011-10-08 15:32:09
        հա ճիշտ ես ասում նման ........ տղերք էլ կան, աղջիկնել էլ որ մի քիչ որիշ դաստրիակություն ունենա , տենց բաների մեջ չի հայտնվի ետ տարիքում
  • ArmBarca
    2011-10-08 14:28:44
    Մի հատ բան հարցնեմ,համբուրվելուց խի են աղջիկները մի ոտքը բարձրացնում վերև??? :D :D :D :D :D :D :D :D
    • Նարինե-Հենրիխ18
      2011-10-08 14:42:17
      Արմեն ջան,դա բնածին ռեֆլեքս ա,,,,,,,,,,,,,ըստ մի տվայլի ,էդ ռեֆլեքսը առաջացել ա ,որ կինը երկարացնելով մարմինը հասնի տղայի բոյին,ավելի ճիշտ շուրթերին :) :) :) :) իսկ մյուս տեսակետը,որ ուղղակի հերթական թիթիզ ձեվն են ընդունում :) :) :) :) O:)
      • ArmBarca
        2011-10-08 14:47:34
        :D :D :D :D :D :D :D :D 1 տարբերակը հնարավորա,չնայած 2-րդն էլ չեմ բացառի :D :D :D :D :D :D :D :D :D
      • Նարինե-Հենրիխ18
        2011-10-08 14:48:25
        իմ կարծիքով 2րդն ա O:) O:) O:) (գինի) (գինի) (գինի) (գինի)
      • ArmBarca
        2011-10-08 14:50:04
        Հաաաաաաաաաա :D :D :D :D :D :D :D :D
      • ArmBarca
        2011-10-08 14:54:29
        Ճիշտ ես ասում 2-րդ տարբերակը բացառվումա,որովհետև տղան ինչքան պետքա կռանումա :D :D :D :D :D :D :D :D
      • Նարինե-Հենրիխ18
        2011-10-08 14:55:11
        մի ծիծաղա լուրջ բան եմ ասում,ես իչքան մեծանում եմ,հասկանում եմ,որ մեզ բնատիւր ԹԻԹԻԶԱՆԱԼՈՒ տաղանդ ա տրված O:)
      • ArmBarca
        2011-10-08 15:02:32
        Հաա սաղ աղջիկներն էլ սիրում են թիթիզանալ (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել)
      • Նարինե-Հենրիխ18
        2011-10-08 15:04:08
        բա տղերքը ինչ են սիրում,,,,,,,,,,,,,,,,,,,,,, (գինի)
      • ArmBarca
        2011-10-08 15:09:01
        Դե Նար ջան տղերքը շատ բան են սիրում,դու ինչ ես ուզում իմանաս ասա կասեմ O:) O:) O:) O:) O:) O:) O:) O:)
      • Նարինե-Հենրիխ18
        2011-10-08 15:27:40
        տղերքը սիրում են,որ աղջիկները թիթիզ են լինում O:)
      • eliz
        2011-10-08 15:30:57
        տղերքը սիրում են,որ աղջիկները թիթիզ են լինում?????? ;) :D :D
      • Ալեքս 360°
        2011-10-08 15:41:45
        հա բայց չափից դուրս թիթիզ չլինեն , թիթիրզությունը տարիքի հետ փոքրանումա :)
      • eliz
        2011-10-08 15:45:07
        Ալ ջան կա որ տարիքի հետ մեծանոՒմա թիթիզոՒթյոՒնը...... :D :D
  • LIDUSHOK
    2011-10-08 14:31:26
    (ժպիտ) (ժպիտ) նայած աղջիկ :D :D :D ովա ասում որ բոլոր աղջիկները ոտքը բարձրացրաց են համբուրվում?? ]:) ]:) ]:) ]:)
    • N.....
      2011-10-08 14:34:21
      Հա էլի (:| ]:) ...........Մեկ-մեկ էլ պատահումա տղաներն են բարձրացնում ;) ]:) ]:) ]:) :D
      • ArmBarca
        2011-10-08 14:35:52
        Տղաները??? :O :O :O :O Տղաները խի? :D :D
      • N.....
        2011-10-08 14:38:58
        Ով իմանա (:| (:| (:| ......Այ դա փիլիսոփայությունա ;) ]:) ]:) ]:) ]:) .....Համ էլ դու ես տղա,ցու կիմանաս ;) :) :) (ուրախ)
      • ArmBarca
        2011-10-08 14:48:41
        Դե Հաս ջան համենայն դեպս իմ մոտ տենց բաներ չի լինում :D :D :D :D :D :D :D
    • ArmBarca
      2011-10-08 14:38:45
      Ես չեմ ասում որ բոլոր աղջիկներն են տենց անում,համենայն դեպս մեծամասնությունը:Հա Լիդուշ ջան մեկ էլ որ ուզում ես մեկին մի բան գրես սղմի պատասխանել նոր գրի ;) ;) ;) ;) ;) (լավ) (լավ) (լավ) (լավ)
      • LIDUSHOK
        2011-10-08 14:41:01
        հա դե ինճ տարբերություն գրում եմ էլի (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) ;) ;) ;) ;)
      • ArmBarca
        2011-10-08 14:43:37
        Տենց սաղ խառնվումա իրար սենց միանգամից իմանում ենք (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել)
      • LIDUSHOK
        2011-10-08 14:47:37
        լաաաաավ Արմ ջաան (ժպիտ) (ժպիտ) (լավ) (լավ)
  • LIDUSHOK
    2011-10-08 14:37:47
    (ուրախ) (ուրախ) (ուրախ) պետքա համբուրվողից ճշտեք երեխեք ջան թե չէ չեք կարա հաստատ ասեք :D :D :D
  • Նարինե-Հենրիխ18
    2011-10-08 14:53:36
    երեխեք մի րոպեեեեե :) :) :) :) :) տղաների համար մենակ համբուրվելն էլ հերիք ա :) :) :) ,հլը շատ ա ;)
  • david199801
    2011-10-08 15:07:38
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • MESSI
    2011-10-08 15:08:59
    փուուուուուֆ ,,,,,,,,,,,,,,,,ինր վատ պրծավվվ,,,,,,,,,, :( :( :'( :'( :'( :'( :'( :'(
    • LIDUSHOK
      2011-10-08 15:21:22
      հաաա էլ մի ասաաաաա :( :( :( :(
  • Ալեքս 360°
    2011-10-08 15:25:45
    բան չասեմ որ կոպիտ չհնչի, որոշ ջահել աղջնակներն էլ իրանց վատ չզգան , մենակ կասեմ որ ամեն դեպքում աղջիկ երեխա են , մտածեք որ ձեզ հեշտա խափելը, ետքան բան մտածոլով հոռու մնացեք , 15 տարեկան երեխա ես ասա ....
    • LIDUSHOK
      2011-10-08 15:30:19
      շատ ճիշտ ես մտածում Ալեքս ջան հիմա շատ երեխեք են խաբնվում բայց էտ իրանց խելքիցա լինում.... :( :( :(
      • Ալեքս 360°
        2011-10-08 15:42:51
        գիտեմ իրանց խելքիցելա ու ետ խափողների խելքիցելա
      • LIDUSHOK
        2011-10-08 15:44:48
        հա դե :( :( :(
      • R.P.
        2011-10-08 15:56:45
        շատ դեպքերում աղջիկները թույլ են գտնվում ...տղաներն էլ իրանց պարտքն են համարում օգտվել դրանից :( օգտագործել հետո էլ դեն նետե :@ :@ լ/դե բնականաբար բոլորը չեն այդպիսին.. O:) ./....հաաա մեկ էլ Էլիզ ջան չէէէ իմ հետ տենց բան չի եղել ուղղակի էտ տիպի պատմությանը արաջին անգամ չի որ հանդիպում եմ :) :) (գինի) (:|
      • eliz
        2011-10-08 15:59:27
        հաաաա Ր.Փ ջան ես ել արդեն վախեցաաաաաա (:| (ծաղիկ)
      • R.P.
        2011-10-08 16:09:48
        էլիզ ջան Ր.Փ. չէէէէ Արփիիիի :) :) :) :) :) քեզ մոռացել եի ասեի?//? O:)
      • eliz
        2011-10-08 16:12:21
        այո մոռացել էիր Արփ ջան :P :P :(
      • R.P.
        2011-10-08 16:21:00
        դե լավ ոչինչ O:) O:) O:) O:) O:) O:) (ժպիտ) (ժպիտ)
  • MANEBARCELONA
    2011-10-08 16:23:45
    :'( :'( :'( :'( :'( :'( :( :( :( :( :( (բռավո) (լավ) (ծաղիկ)
    • LIDUSHOK
      2011-10-08 16:31:06
      :( :( :( :( :( :( :( :( :( :( :(
  • Մարիամ
    2011-10-08 16:37:49
    շատ անգամ աղջկա պատճառովա լինում սենց,,,եթե աղջիկը թույլ չտա............. (լավչեմ)
  • Rimul.....
    2011-10-08 19:01:39
    :( :( :( :( :( :( :'( :'( բայց լավն էր ու իրականությանը շատ նման
  • Lilit Sargsyan
    2012-06-24 19:50:52
    :'( :'( :'( :'(
  • SusaA
    2012-07-27 23:38:21
    վայյյյյյյյյյյյյ լավներ շոկի մեջ էի որ կարդում էի (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) :O :'( :'(