Copy SMS

ԲԱՐԵՎ

ԲԱՐԵՎ  - Պարույր Սևակ, ԲԱՐԵՎ

-Բարև,-
Մեկ հատիկ այս բա՛ռն եմ ասում՝
Կնքված անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման,
Կամ՝ հարցաթերթիկ լրացնելու պես:
Եվ կուզենայի՛,
Շա՜տ կուզենայի,
Որ այս բառն իրոք դառնար անձնագիր
Աշխարհու՛մ համայն
Ամենքի՛ համար:
Եվ կուզենայի՛,
Շա՜տ կուզենայի,
Որ նմանապես այս բառը լիներ
Նոր և իրական մի «Բացվի՛ր Սեզամ»:
-Բարև՛,-
Ասեիր գնացքին,
Նավին
Կամ օդանավին
Ու ներս մտնեիր.
«Բարևդ» իբրև տոմսակ ընդունվեր:
-Բարև՛,-
Ասեիր կնոջն անծանոթ,
Ու նա քեզ սիրեր հենց նու՛յն վայրկյանին:
Կամ ներումնահայաց ժպիտով ասեր,
Թե բարևե՜լ են քեզանից առաջ:
-Բարև՛,-
Ասեիր, և պարզ երկինքը
Իսկույն անձրևեր, եթե պետք է դա:
-Բարև՛,-
Ասեիր լռակյաց հողին,
Եվ նա ծլարկեր ու հասկավորվեր:
-Բարև՛,-
Ասեիր մահի՛ն էլ անգամ,
Եվ նա հասկանար, որ քեզ մոտ գալով
Ինքը շտապե՛լ, շա՜տ է շտապել…
-Բարևը- դառնար իրական ու նոր մի ….. «Բացվի՛ր Սեզամ»:
Եվ այն ժամանակ եթե արջին էլ ասեիր
-Բարև՛,-
Նա էլ միգուցե հենց նույն վայրկրանին
Խաղալիք դառնար մեր մանկան համար,
Եվ մի այնպիսի կարգին խաղալիք,
Որ ո՛չ լարվում է, ո՛չ էլ հասարակ բանից փչանում:
Այսպես է օձը՝ ծերերի ձեռքին ձեռնափայտ դառնար,
Կոկորդիլոսը դառնար պահարան խաղալիքների,
Կախարան դառնար եղջերուն վայրի,
Եվ փոթորիկը՝ բեմի պարախումբ,
Մարդն էլ՝ Մա՛րդ իրոք…
Անկարելի բան աշխարհում չկա՜.
Եթե աշխարհում իշխում է բարին,
Որ մեր բերանում դարձել է
-Բարև՛.
ՈՒրեմն՝ անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես՝
-Բարև՛,-
Քե՛զ
Ու
Ձեզ,
Ծանո՜թ-Անծանո՜թ իմ սիրելիներ:
Թող անկարելին դառնա կարելի
Աշխարհու՛մ համայն,
Ամենքի՛ս համար,
Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,
Դառնա կարելի մե՛կ բառով.
-Բարև՛…
ԲԱՐԵՎ  - Պարույր Սևակ, ԲԱՐԵՎ
LIL
20

11

2517

  • Արամ Միլանիստա
    2011-10-08 10:03:19
    (լավ) :)
  • LIL
    2011-10-08 10:06:09
    մերսի :)
  • GoQoR
    2011-10-08 11:21:11
    իմ սիրած բանասեղծն ա (լավ) (լավ) (լավ)
  • LIL
    2011-10-08 11:37:47
    ես էլ եմ իրան շատ սիրում O:)
  • Edita1997
    2011-10-08 11:54:40
    (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (օգո) (օգո) (օգո) (օգո) (օգո) (օգո) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) O:) O:) O:) O:) O:) :O :O (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • davdav
    2011-10-08 12:03:35
    Պարույր Սեւակից ճիշտ բանաստեղծ ինձ թվումա հայ ազգը չի ծնել
  • LIL
    2011-10-08 12:26:53
    մերսի երեխեք ջաաաաան O:)
    • eliz
      2011-10-08 12:30:24
      Լիլ ջան աչքս մտար որ սիրոՒմ ես ՊԱրոՒյր Սեվակին. ;) ..չնայած որ շոՒտ էիր մտել O:) O:) քանի որ իմ արքած նկարոՒմ քո անոՒնն էլ կար (գինի) :) :)
      • LIL
        2011-10-08 12:33:41
        մերսի արևսսսսսսս. հա տեսել էի որ կամ , շաաաատ մերսի Էլիզ ջան O:) (գինի)
  • Hermine
    2011-10-08 14:10:11
    Դու երկու տառ, դու հասարակ մի դերանուն................................................................. Ես ատում եմ քո անունը, ինչպես, որ դու քեզ փայփայած իմ ձեռքերն ես ատում...... Պատահաբար են հանդիպում կյանքում, անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս........... .......................................................................................................................................... Սիրում եմ քեզ, ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ, սիրում եմ քեզ, սիրելիս........................................ Գրառման համաև էլ հատուկ շնորհակալություն քեզ LIL... (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • LIL
      2011-10-10 12:57:28
      մերսի շաաաատ O:)