Copy SMS

Երջանկություն . . . . . . . . . . .

Երջանկություն . . . . . . . . . . .  -
Շատերը փնտրում են` “ինչ է երջանկությունը” կամ “ինչպես լինել երջանիկ” հարցերի պատասխանները, իսկ այդ հարցերը մաթեմատիկական խնդիրներ չեն, ու չունեն կոնկրետ պատասխան, դրանք անհատական առաջադրանքներ են ու դրանց լուծումները հենց քո ձեռքերում են:Երջանկություն . . . . . . . . . . .  -
“Ուզում ես լինել երջանիկ, եղիր” ես այս արտահայտություն միշտ կրկնում եմ: Ու մի մոռացիր, որ երջանկությունը հավերժ չէ, այն մեկ մի պահ է, մեկ մի քանի ժամ, այն մեկ մի ամբողջ գիշեր է, կամ մեկ հումորի վերջին նախադասության նման կարճ, այ մեկ սիրելի սուրճի վայելումն է, մեկ մայրիկիդ հետ անցկացրած մի ամբողջ օր: Ու այդ կարճ ու երկար երջանկության պահերը հենց դու ես կերտում, հենց դու ես դրանց հեղինակը, հենց դու ես: Ու հավատա, եթե փնտրես հենց հիմա, հենց այս պահին քո երջանկությունը, այն կգտնես, ու այո, հենց քո կողքին, հենց քո սիրելի սուրճի բույրից դու կերջանկականաս, կերջանկանանաս սիրելիիդ հաղորդագրություն ևս մեկ անգամ կարդալով, ապա շրջվիր, ու գրկիր ծնողներիդ, տես` դու գտար երջանկությունդ, ապա համբուրի երեխայիդ ու շնչիր երջանկության բույրը, նստիր մեքենայիդ ղեկին, զգա` դու երջանիկ ես, պարզապես առանց մտքերի քայլիր քո սիրելի փողոցով ու ժպտա` դու երջանիկ ես, բացիր ֆոտոներն ու նայիր դրանք, այո,  դու երջանիկ ես,նայիր դուրս, այնտեղ արև է, ջերմություն, ու դու երջանիկ ես, շնչիր օդն ու զգա` դու շնչում ես երջանկություն, ուրեմն ժպտա, ժպտա առաջին հերթին ինքդ քեզ , հետո աշխարհին, հետո քո իսկ սեփական ձեռքերով կերտած Երջանկությանը ժպտա, այն այնքան մոտ է…
">
16

2

3767

  • Ալեքս 360°
    2011-10-07 17:52:55
    (լավ) (լավ) (լավ)
  • Հ.
    2011-10-08 11:52:23
    (բռավո) (բռավո) (բռավո)