Copy SMS

ԻՆՉՈՒ ԵՆ ԱՅԴՊԵՍ ԿՈՉՎԵԼ (Մաս 1)

ԻՆՉՈՒ ԵՆ ԱՅԴՊԵՍ ԿՈՉՎԵԼ (Մաս 1) - հետաքրքիր, Նորություններ

ԱՍԵՂԻ ՀՐՎԱՆԴԱՆ - Աֆրիկա մայրցամաքի հարավային ծայրա­կետն է, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում։ Պորտուգալացի ծո­վագնացները դիտելով կողմնացույցի սլաքի խոտորումները, վայրն անվանեցին Ագուլյաս (ասեղ)։
ԱՐՋԻ ԿՂԶԻ - գտնվում է Բարենցի ծովում, Նորվեգիայի տարած­քում, զբաղեցնում է 180 քառ. կմ տարածք, բարձրությունը մինչև 536 մ։ Կղզին հայտնագործել և անվանակոչել է Վ. Բարենցը 1596 թվակա­նին։ Կղզին անվանել է Արջի նկատի ունենալով, որ այնտեղ ինքն սպանել Է սպիտակ արջ։
ԱՐՑՈՒՆՔԻ ԴԱՐՊԱՍ - Բաբ Էլ-Մանդեբի նեղուց, անվանումն առա­ջացել է արաբերեն բաբ-դուռ, դարպաս և մանդիբ-վիշտ, արցունք բա­ռից, նկատի ունենալով նավարկության վտանգավորությունը, նավա­բեկումները։ Գտնվում է Արաբական թերակղզու հարավ-արևմուտքում։ Երկարությունը 109 կմ է, նվազագույն լայնությունը 26 կմ, նվազա­գույն խորությունը 31 մ։
ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՈԱՆԿՅՈՒՆԻ ■ Ատլանտյան օվկիանոսի Բերմուդ– յան, Պուերտո Ռիկո կղզիների և Ֆլորիդա թերակղզու միջև գտնվող շրջանը, որն աչքի է ընկնում նավագնացության համար արտասովոր կերպով դժվարին պայմաններով։
ԵՐԿԱԹԵ ԴԱՐՊԱՍ - Դանուբ գետի կիրճ Ռումինիայի սահմա­նագլխին, լայնությունը մինչև 150 մ։
ԶԱՏԿԻ ԿՂԶԻ - հրաբխային կղզի Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում, Չիլիի տարածքում։ Տարածությունը 165.5 քառ. կմ, բարձրու­թյունը 539 մ, այստեղ է Ռանո Արսի հրաբուխը։ Կղզին հայտնագործել է հոլանդացի ծովագնաց Յակոբ Ռոզգևենը 1722 թվականի ապրիլի 5– ին զատկի քրիստոնեական տոնի օրը և ի պատիվ տոնի կղզին անվա­նել է Զատիկի (իսպաներեն պասկուս), պոլինեզացիներն այն անվա­նում են Ռապանուի։
շարունակելի...

17

7

4046

  • ... ...
    2011-10-14 17:35:07
    (լավ) (բռավո)
  • ... ...
    2011-10-14 17:35:07
    (լավ) (բռավո)
    • emil1999
      2011-10-14 18:13:37
      ուրախ եմ որ դուր եկավ
  • аlla
    2011-10-14 22:57:30
    ԱՊՐԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՍ ԷՄԻԼ ՋԱՆ (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • emil1999
      2011-10-15 08:21:47
      վայյյյյյ անչափ հուզված եմ (ժպիտ)
      • alla
        2011-10-15 08:24:24
        :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) O:)
      • emil1999
        2011-10-15 08:37:07
        երկրորդ մասն ել քցեցի կարողեք դիտել