Copy SMS

ՄՈՐՖԻԻ ՅՈԹ ՕՐԵՆՔՆԵՐԸ

ՄՈՐՖԻԻ ՅՈԹ ՕՐԵՆՔՆԵՐԸ -
Ամերիկացի ինժեներ Մորֆին ձևակերպել է մի քանի օրինաչափու­թյուն, որոնք նկատած պիտի լինեն բոլոր նրանք, ովքեր գործ են ունե­ցել քիչ թե շատ բարդ տեխնիկայի հետ։
1. Ձեռքից բաց թողած ծանր գործիքը միշտ ընկնում է այնպիսի տեղ, որտեղ կարող է հասցնել ամենից ավելի մեծ վնասը։
2. Միշտ, երբ խողովակը չափից ավելի երկար է լինում, հենց որ կտրում են, անհրաժեշւո չափսից կարճ է ստացվում։
3. Որևէ բարդ սարք քանդելուց և կրկին հավաքելուց հետո միշտ պարզվում է, որ սարքի մասերից մի քանիսը ավելորդ են եղել։
4. Եթե մեքենայի որևէ մաս կարող է և սխալ տեղակայվել միշտ կգտնվի այնպիսի մեկը, որը կվարվի հենց այդպես։
5. Բոլոր հերմետիկ միակցումներն անպայման որևէ բան բաց են թողնում։
6. Այն հաշվարկները, որոնք բոլորին երկրորդական են թվում, միշտ առավել մեծ սխալների պատճառ են դառնում։
7. Աշխատանքների վերջնական փուլի մերձեցման հետ աճում է սարքավորման մեջ էական փոփոխություններ մտցնելու անհրաժեշ­տությունը։
21

4

1750

  • Lilok
    2011-10-15 10:17:37
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) ]:)
  • realmutq
    2011-10-15 22:00:19
    Որևէ բարդ սարք քանդելուց և կրկին հավաքելուց հետո միշտ պարզվում է, որ սարքի մասերից մի քանիսը ավելորդ են եղել։ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ........................
  • Saya
    2011-10-16 10:24:01
    Պոստը լավն էր, բայց Մերֆի է ոչ թե Մորֆի
  • HaYKo
    2011-10-16 15:00:47
    Մերֆիի հա երևի: