Copy SMS

Գլուխկոտրուկներ կամ խոսում են թվերը ..... 1

Գլուխկոտրուկներ կամ խոսում են թվերը ..... 1 - խնդիրներ
Մի երկնժար կշեռք կար,
Կային կատու, շուն ու մուկ,
Երեխաները կանգնել,
Կշռում էին անաղմուկ:
Ու դրեցին 4 կատու
Կշեռքի ձախ նժարին,
Իսկ աջին էլ՝ 2 շուն
Ու 20 մուկ շարեցին:
Եվ նժարները կամաց
Եկան իրար դեմ-դիմաց:
Հետո մի շուն էլ եկավ,
Ձախ նժարին ծանրացավ,
Եվ կատուները այն չորս
Թռան, փախան աջ ու ձախ:
Աջ նժարի շները,
Այդ խուճապից վախեցած,
Հաչոցներով կցկտուր
Իսկույն ելան, թռան ցած:
Իսկ մկները նայեցին
Ու մնացին շվարած.
Նժարներն այս անգամ էլ
Եկան իրար դեմ-դիմաց:
Խնդիրը դեռ չի լուված,
Դեռ չենք հասել մենք հարցին.
Պահանջվում է իմանալ
Զանգվածներն առանձին:
Թե գնորդ ես, բարեկամ,
Վերցրու դու պարկ ու դրամ,
(Մի գաղտնիք էլ ասեմ քեզ,
Որ մի կատուն կծռում է
Ճիշտ մեկուկես կիլոգրամ):
***
Տատը տասնօրյա պլան էր դրել
Հավերի վրա,
Եվ հսկում էր, որ խստիվ կատարեն
Պլանը նրանք:
Առաջին օրը հավերն հուզմունքից
Ածեցին շատ քիչ,
Իսկ Երկրորդ օրը ավելացրին
Թիվը փոքր-ինչ:
Երրորդ օրվանից անցել էր արդեն
Հուզմունքն հավերի,
Ու նրանք, ձեռնոց նետելով արդեն
Բարձր թվերին,
Ճիչով-ճվոցով փակվեցին տանը
Ու կատարեցին իրենց պլանը:
Առաջինը օրը հավերն ածեցին
Իրենց պլանը 8 տոկոսի չափ,
Երկրորդ օրը արդեն մնացած թվի
10 տոկոս չափ,
Որը ստացվեց նախորդ օրվանից 12-ով շատ:
Իսկ թե հետագան ինչպես ընթացավ,
Եվ ինչ պատահեց,
Դա քեզ չեն ասի ոչ տատը մեծ տան,
Ոչ աքլորն անկեղծ:
Ասում են հիմա աքլորն ուզում է
Հավերի հաշվին բյուլետեն բանալ.
Գուցե կարենաս դու առանց նրա՞նց
Բոլոր ձվերի թիվը իմանալ:
դե սկսկեք մտածել
11

3

1724

  • Emma
    2011-10-16 14:42:10
    ամեն մի կատուն 1.5 կիլոյա, ամեն մի շուն 2, ամեն մի մուկը 0.1 կգ!! ;) ճիշտ եմ?? :)
    • eliz
      2011-10-16 14:46:07
      կիսատ պռատ ;) ]:)
  • zoty
    2011-10-16 19:08:58
    2-ordn el 1000??