Copy SMS

ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԽՈՐԱՆԻ ՆՎԻՐՅԱԼԸ

ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԽՈՐԱՆԻ ՆՎԻՐՅԱԼԸ - արվեստ, հետաքրքիր, տեղեկություններԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ. հայկական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան) ապրիլի 15 1904 – հուլիսի 21 1948: Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ, ծնվել է արևմտյան Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղում։
Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում։ 1914 թ. մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ 1916 թ. մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919 թ. մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920 թ. մեկնում են ԱՄՆ։ 1922 թ. Բոստոնի նկարչական դպրոց։ 1924 թ. տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային Ակադեմիայում, ապա Արվեստի Կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926-ից 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։ [ [1924]] թ. Ոստանիկ Մանուկ Ադոյանը անվանափոխվում է Արշիլ Գորկու։

Կեղծանվան ընտրությունը պատահական չէր: 1916-1920թթ. Ոստանիկ Ադոյանն ապրել է Էրիվանում եւ Թիֆլիսում, որտեղ էլ առաջին անգամ ծանոթացել է Մաքսիմ Գորկու կենսագրությանը: Նրա կարծիքով, մեծ հումանիստի եւ իր կյանքի պատմությունները բավական նման են:

ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԽՈՐԱՆԻ ՆՎԻՐՅԱԼԸ - արվեստ, հետաքրքիր, տեղեկություններ


1933 միանում է նկարիչներին օգնության կառավարական ծրագրին (PWAP) և պատվերով ստեղծում Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։ 1935 թ. ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարուց ամուսնալուծվում է։ 1939 թ.մասնակցում է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ 1941 թ. ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։ 1945 թ. տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին. սակայն 1946 թ. այրվում են արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։ 1948 թ. ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջի տարիների դժվարություններին 1948 Գորկին ինքնասպան է լինում։
Ստեղծագործությունները
Նկարիչն ու իր մայրը 1926-1932 թ.թ. Վիտնեյ ամերիկյան արվեստի թանգարան Նյու Յորք
Պարտեզներ Սոչիում 1940 թ.
Ջրվեժ 1943 թ.
Ծաղիկներ, ջրաղացի ջրերը 1944 թ. Մետրոպոլիտեն թանգարան Նյու Յորք
Ինչպես մորս ասեղնագործ գոգնոցը բացվում է իմ կյանքում 1944 թ.
Հանգիստ գիշեր 1945 թ.
Արորը և երգը (Խորգոմի սարերին նվիրված նկարաշար)1944-1947 թ.թ.
Հոգևարք 1947 թ. Ժամանակակից արվեստների թանգարան Նյու Յորք
ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԽՈՐԱՆԻ ՆՎԻՐՅԱԼԸ - արվեստ, հետաքրքիր, տեղեկություններՆՐԱ ամենահայտնի կտավն է: Նկարում աչքերը հենց Գորկու և իր մոր աչքերն են ,տիեզերական աղետ տեսածի և ամեն ինչ բացի ,հավատից, կորցրածի աչքեր...
Գորկին իր ճանաչման ու փառքին հասավ արտակարգ եռանդի և նպատակասլացության շնորհիվ... ապացուցեց ,որ հայն էլ կարող է նման ճանաչում ունենալ ...
4

6

3824

  • Elle
    2011-10-16 16:28:03
    Գորկու «Հոգևարք» կտավն եմ սիրում, (լավ) շատ հաջող է ստացվել, դե երևի նրա համար որ ետ նկարով իր կենսագրություննա պատմում։ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Knarik
    2011-10-16 17:06:31
    տաղանդավոր մարդ (ծաղիկ) (բռավո) ափսոս,որ ինքնասպան ա լինում։ :( լավ պոստ էր (լավ) (լավ)
    • Armine
      2011-10-17 14:46:55
      հա Քնար ջան ես էլ միայն դա չեմ ընդունում :( :(
  • Աստղ★
    2011-10-16 18:27:34
    հետաքրքիր ֆիլմ եմ քաշել իրա մասին, չի հարմարբվում նայեմ (:| շատ լավ պոստ էր (լավ)
    • Armine
      2011-10-17 14:47:51
      ինչա վերնագիրը? ինձ թվումա հետաքրքիր կլինի (դեմք) (դեմք)
      • Աստղ★
        2011-10-20 19:48:35
        Ատոմ Էգոյանի "Արարատ"-ը Արմին ջան (գինի)