Copy SMS

Էրեբունի - Երեւան

Էս էն քիչ հրաշալի երգերից մեկնա, որ  համոզված եմ, ոչ մի հայ առանց հուզմունքի չի լսի: Շատ սիրուն երգաԷրեբունի - Երեւան - արվեստ, գեղեցիկ, յուրահատուկ, օրիգինալ, երգ, երաժշտություն
Էրեբունի - Երեւան - արվեստ, գեղեցիկ, յուրահատուկ, օրիգինալ, երգ, երաժշտություն


Ամենաշատը էս տարբերակն եմ սիրում, հատկապես Աշոտ Ղազարյանի մասը, մի տեսակ շատ սրտովա երգում :))))



Ճապոնացիներն էլ են լավ երգում :)

amp;feature=related

Էրեբունի Երևան


Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին,
Մեր նոր Անի :
Մեր փոքրիկ հողի,
Դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ,
Մեր քարե նազանք :
Երևան դարձա՜ծ,
Իմ Էրեբունի,
Դարեր ես անցել,
բայց մնացել ես պատանի:
Քո Մասիս հորով,
Քո Արաքս մորով,
Մեծանաս դարով , Երևա՜ն :
Մենք արյան կանչեր,
ՈՒնենք մեր սրտում,
ԱՆկատար տենչեր ,
ՈՒնենք դեռ շատ :
Մեր կանչն առանց քեզ ,
Իզուր կկորչի,
Առանց քեզ մեր տաք,
Տենչն էլ կսառչի :
Երևան դարձա՜ծ,
Իմ Էրեբունի,
Դարեր ես անցել ,
Բայց մնացել ես պատանի :
Քո Մասիս հորով,
Քո Արաքս մորով,
Մեծանաս դարով , Երևա՜ն :
Կյանքում ամեն սեր,
Լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ,
Քեզնով արբել :
Տաք է սերը մեր,
Շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր,
Ձիգ դարերիդ պես :
Երևան դարձա՜ծ,
Իմ Էրեբունի,
Դարեր ես անցել ,
Բայց մնացել ես պատանի :
Քո Մասիս հորով,
Քո Արաքս մորով,
Մեծանաս դարով , Երևա՜ն :
Երևան դարձա՜ծ,
Իմ Էրեբունի,
Դարեր ես անցել ,
Բայց մնացել ես պատանի :
Քո Մասիս հորով,
Քո Արաքս մորով,
Մեծանաս դարով , Երևան:
12

10

4467

  • M...
    2011-10-16 23:30:16
    Մեկնաբանություններ չկան (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Աստղ★
      2011-10-16 23:40:45
      Մեր??? էս նիուժելի դու ես?????? :O :O :O (ախ)
      • Աստղ★
        2011-10-16 23:53:02
        Ես էլ ասի Մերինա... :( :( :( :(
      • M...
        2011-10-17 00:55:21
        Աստղս ես եմ ... ինչ կա չկա ....Աստղուլ մի հատ mail .ru ում գրանցվել եմ բայց չեմ գտնում քեզ ինչ անեմ :(
      • Աստղ★
        2011-10-17 06:14:40
        Մեր ես мой мир-ում չկամ, դու մեյլդ ասա, ես կգրեմ (լավ)
  • Hay-NL
    2011-10-17 00:25:48
    Հպարտ եմ որ Էրեբունցի եմ!!! (լավ) (լավ)
  • Lyov
    2011-10-17 09:26:00
    Դե եթե մի երգի բառեր Պարույր Սևակը գրած լինի,, ոնց կարող է այն վատը լինի,, ?? (լավ) (լավ) (լավ)
  • Sofka
    2011-10-17 11:14:09
    շատ եմ սիրում էս երգը չնայած որ մի հայը էս երգը չի սիրում (բռավո) (բռավո)
    • Աստղ★
      2011-10-20 19:47:06
      ով???? (:| (:| (դեմք)
  • ՇԱՔԵ
    2011-10-17 20:24:24
    ՀԱ ԻՍԿԱԿԱՆ ՀՐԱՇՔ Ա ԷՍ ԵՐԳԸ, ԵՍ ՎԵՐՋԵՐՍ ԵՄ ԻՄԱՑԵԼ, ՈՐ ԽՈՍՔԵՐԸ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿՆ Ա ԳՐԵԼ (խոնարհվել) (խոնարհվել)