Copy SMS

Ինչու հեռանալ ,երբ դու կարող ես այն ավելի լավը դարձնել

Ինչու հեռանալ ,երբ դու կարող ես այն ավելի լավը դարձնել -
Հայրենասիրական քնարը մեր ազգի գոյատևման ողջ ընթացքում եղել է հայ անհատի մշտական ուղեկիցը, մեծ պոետների սրտի լարը: Այն մեր սրտերում զբաղեցնւմ է ոչ պակաս տեղ,քան սիրո քնարերգությունը : Հայրենիք  .որքան ջերմ ու հարազատ անուն է սա և որքան ընդգրկուն: Ծնողական և որդիական սեր, սիրած էակ , սեր հարազատ ու նվիրական արժեքների հանդեպ, սեր առ Աստված , Ում ճանաչել ենք հայրենի երկրի վրա և հարազատ երկնքի տակ, սեր այն ամենի հանդեպ ինչ որ ունենք, և ինչը շրջապատում է մեզ:  Ահա արժեքների այն համակարգը, որ կոչվում է ՀԱՅՐԵՆԻՔ: Միթե ուրիշ մի տեղ կարող ենք այնպես հաղորդակից լինել մեսրոպյան սուբ գրերին, ինչպես մեր հայրենի երկրում: Միթե ուրիշ մի տեղ կարող ենք այնպես հաղորդակից լինել մեր սուրբ նախնյաց շիրիմներին ու հազարամյա վանքերին,որոնց քարերն անգամ խոսում են և զորավոր են: Բայց այսօր մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ պատել է մի ցավ, որի անունն է  օտարամոլություն: Դժվարանալով արդի նեղություններից ու զրկանքներից,    այսօր առավել սկսել ենք նահանջել հարազատ երկրից` մի պահ մոռանալով սուրբ հողի  ու ջրի կենարար զորության մասին:  Արդյոք օտարությունը կտա մեզ այն ամենը , ինչ ունենք այստեղ : Այո, այն ինչ կապված է հարազատ երկրի հետ,թանկ է ու անգին, և դա երբեք և ոչ մի տեղ չես գտնի: Ես սիրում եմ իմ հայրենիքը, սիրում եմ անգամ ցեխոտ ու փոշոտ փողոցները,սիրում եմ այն ամենը, ինչ ժառանգել եմ իմ սուրբ նախնիներից :Մեզանից յուրաքանչյուրն ինքն է գրում իր և իր սերունդների ճակատագիրը:
Ու հիմա, ինչպես լքենք մեր հայրենիքը ու գնանք օտարություն: Արդյոք մեր սերունդները վաղը մեզ կներեն, արդյոք ինքներս մեզ կներենք: Սիրենք մեր ՀԱՅՐԵՆԻՆ, սիրենք մեր սրբություններն ու ժառանգությունը, սիրենք ինքներս մեզ : Վաղուց արդեն ժամանակն է, որ ուրիշներն սիրելուց զատ սիրենք նաև ինքներս մեզ ու գնահատենք սեփական արժեքներն ու գանձերը, որոնց, ի դեպ, նախանձախնդիր են շատ ազգեր:Մեր երկրում, որտեղ սուրբ են անգամ հողն ու ջուրը , սուրբ է երկինքը , քարերն անգամ խոսում են, քարերն անգամ զորավոր են:
Արժևորենք սեփական ունեցվածքը և մեր ժառանգությունը, որն է մեր Հայրենիքը , և ոչ մի գնով չնահանջենք:
Սիրում եմ քեզ ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՍ ԵՄ ՔՈ ՎԱՂՎԱ ՕՐԸ...
21

29

2199

  • Knarik
    2011-10-27 16:28:54
    Բայց այսօր մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ պատել է մի ցավ, որի անունն է օտարամոլություն: :( Ու հիմա, ինչպես լքենք մեր հայրենիքը ու գնանք օտարություն: Արդյոք մեր սերունդները վաղը մեզ կներեն, արդյոք ինքներս մեզ կներենք: ....լավ էր ասված (լավ) (լավ) ապրես (բռավո)
  • eliz
    2011-10-27 17:03:35
    ապրես ;) (լավ) (լավ)
    • Armine
      2011-10-27 21:20:37
      O:) O:) O:) O:) O:)
  • Կյորես
    2011-10-27 17:06:33
    Ապրես որ գրել ես,բայց կա մի բայց սա Արարատը չի սա Ճապոնական Ֆուձիամա լեռնա:Շատա նման երևի շփոթվել ես:
    • Armine
      2011-10-27 21:05:28
      (ախ) (ախ) (ախ) (ախ) երևի խառնել եմ :( :(
  • Armancho
    2011-10-27 17:09:22
    բայց գիտեք այսեղ ոչ ժողովուրդն է մեղավոր ոչ էլ երկիրը :( ...եթե ժողովրդին ապահովեն աշխատատեղերով, լավ աշխատավարձով, պետական հարկեը քչացնեն ես վստահ եմ հայաստանից ոչ ոք չի հեռանաաաա :^)
    • eliz
      2011-10-27 17:12:58
      ապրես Արման ջան ճիշտ ասիր ես էլ դա պիտի ասեի (ծաղիկ) (ծաղիկ)
    • Armine
      2011-10-27 21:16:46
      հա ես ձեզ հետ համամիտ եմ որոշ առումներով,,բայց եկեք մտածենք եթե բոլորը թողնեն գնան ինչի համար պայքարեցինք Արցախի համար,, եթե բոլորը գնան վաղ թե ուշ երկիրը կանցնի ուրիշի ձեռքը :( :(
    • Նարինե-Հենրիխ18
      2011-10-28 08:43:53
      ԴԱ ԷԼ ԵՔ ՃԻՇՏ ԱՍՈՒՄ,ԲԱՅՑ ՄԵՐ ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳԱԼՈՒ ԵՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՉԷ,,,,,,,,,,,դե եկեք ՀԱՅԱՍԵՐ լինենք,Վազգենից օրինակ ,վերցնենք,92ին սաղ փախնում էին,ոչ մեկ չէր կարում դիմանար,կարողա էն ժամանակ սրանից լավ էր մեր վիճակը,բնաականաբար չէ,,,,,,,,ուղղակի ունեինք Վազգեն,որ ձգեց բոլորին,ու կարողացավ էս երկիրը հանի էդ վիճակից,,,,,,,,,,ամեն ինչ էլ հնարավոր ա,ուղղակի նպատակ ա պետք,սեր ու ցանկություն
  • Armancho
    2011-10-27 17:19:16
    :) ....Էլիզ ջան մեղավորը անհատնրն են որ պետությունը բաժանել են իրար մեջ ու ամեն մեկը իր կողմից կռծելով ուտում են Հայաստանին...բայց վստահ եմ վոր մեր սերունդը լավնա ու մենք ամեն ինչ կանենք վոր հայաստանը լինի աշխարհի գերհզոր պետություններից մեկըը....<> (ուռա) (ուռա) (ուռա) (պարել) (պարել) (պարել) O:) O:) O:)
    • Armine
      2011-10-27 21:17:40
      Դե Աստված տա ձեր ասածը ճիշտ լինի (բռավո) (բռավո) (բռավո)
  • Armancho
    2011-10-27 17:20:21
    կներեք ՀԱՅԱՍՏԱՆը փոքրատառ գրեցիի (:|
    • eliz
      2011-10-27 17:24:08
      լոՒրջ հպարտանոՒմ եմ Արման ջան որ քո նման հայրենակից ոՒնեմ ապրես
  • Armancho
    2011-10-27 17:26:51
    (ժպիտ) կարողա բարեկամ ենք? :D :D ես նկարիչ եմ երևի դրանիցաա :)
    • eliz
      2011-10-27 17:32:21
      չգիտեմ բարեկամ ենք թե չէ բայց կարևորը հայ ենք (ծաղիկ) դա մեզ կապող միակ ոՒղին և ազատոՒթյոՒն տանող ճանապարհn e O:) O:) ......շատ եմ սիրոՒմ նկարիչների (լավ) (լավ)
  • Armancho
    2011-10-27 17:38:21
    Ճիշտ է քիչ են մեր նման հայրենասեր մարդիք բայց կարևորը կան,,,,,,,,,,,,,,,,,,,,,,մերսիիի շաաաատտտտտ
    • eliz
      2011-10-27 17:40:06
      բան չկա Արմ ջան մերսիի քեզ որ քո նման տղա կա մեր հայրենիքոՒմ (ծաղիկ) (ծաղիկ)
  • Armancho
    2011-10-27 17:47:37
    ինձ շատ հաճելիա ձեր նման մարդու հետ շփվելը,,,,,,,,,,բայց իմ սմայլիկները չի բացու չգիտեմ խի>>>..
  • eliz
    2011-10-27 17:49:26
    ինձ նոՒյնպես շատ հաճելիա Արմ ջան (ծաղիկ) ...... ոչինչ իմն էլ չի բացոՒմ մեկ մեկ :(
    • Armancho
      2011-10-27 18:00:46
      դու fackebook կամ odnoklassniki սոցիալական կայքերում կաս?
      • eliz
        2011-10-27 18:03:12
        ֆեյսբոՒքոՒմ
  • Armancho
    2011-10-27 18:05:05
    kases վոնցա անունդ??? եթե գաղտնիք չի>>>>>>>
  • Armancho
    2011-10-27 18:12:50
    եթե չես ուզւմ կարաս չասեսս ուղակի ես ձեր նման մարդկանց հետ շատ եմ սիրում շփվելլ>>>>>>>>>>>>>
    • eliz
      2011-10-27 20:06:31
      ոՒրեմն անոՒնս ֆեյսբոՒքոՒմ ռոՒսերեն տառերով գրի ֆանատկա բարսելոնի.......բայց կարողա չգտնես դրա համար դոՒ քոնը ասա
  • Armancho
    2011-10-27 20:28:15
    Arman Greyan O:)
    • eliz
      2011-10-27 20:32:05
      օկ բայվ նավսյակի փորձի фанатка барселоны (ծաղիկ)
  • Նարինե-Հենրիխ18
    2011-10-28 08:39:50
    Ամ ինչ լավա,որ քո նման ընկերուհի ունեմ,ու ,որոշ դեպքերից ելնելով օրվա մեծ մասը քո հետ եմ անցկացնում,,,,,,,,,,,,Մեր ցավը իրոք դրա մեջ ա,օտարամոլության,,Նժդեհս լավ ա ասել,«Եղիր օտարաճանաչ,բայց ոչ օտարամոլ»:Կուեի,որ մեր երիտասրդները,պատանիները սենց մտածեին,որ չմտածեին երկրից փաղչելու մասին,իմանալով,որ «դրսերը» կաթի ու մեղրի գետեր են հոսում,այլ մնան ու էստեղ աշխատելով,մեր երկիրը շենացնեն:ԱՍՊՐԵՍ (բռավո) (բռավո) (բռավո)
  • Armine
    2011-10-28 08:50:32
    Նարս ես էլ եմ շատ ուրախ,,չես պատկերացնի ինչ լավա ,,որ մենք այսքան բան միասին սովորում ու հասկանում ենք,,,ես հենց այդ եմ ասում մտածում են գնալու են ու այնտեղ միանգամից շատ լավա լինելու ,,բայց դա այդպես չէ,,, չէ որ հենց մենք պիտի լինենեն մեր երկրի ապագան (օգո) (օգո) (օգո) (օգո)
  • ՇԱՔԵ
    2011-10-30 21:13:11
    ԲԱՅՑ ՑԱՎՈՔ ՀԵՆՑ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԱՏ ՎԻՃԱԿՆ Ա ՄԵԶ ՍՏԻՊՈՒՄ ՀԵՌԱՆԱԼ, ՀԵՆՑ ԵՍ ԵԹԵ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՄ ՄԻ ՎԱՅՐԿՅԱՆ ԱՆԳԱՄ ՉԵՄ ՎԱՐԱՆԻ, ՈՒ ՀԱՍՏԱՏ ԿԳՆԱՄ, ՄԵՆԱԿ ՀԱՅՐԵՆԻՔ ԱՍԵԼՈՎ ՈՉ ՄԵԿՍ ՀԱՍՏԱՏ ՉԵՆՔ ԳՈՅԱՏԵՎԵԼՈՒ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԵՆՔ ՀԻՄԱ ՈՉ ԹԵ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ, ԱՅԼ ՈՒՂՂԱԿԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ