Copy SMS

ՎԱՆԴԱԼԻԶՄ. ՊՂԾՎԵԼ Է ՉԱՐԵՆՑԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

ՎԱՆԴԱԼԻԶՄ. ՊՂԾՎԵԼ Է ՉԱՐԵՆՑԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ - զարմանալի, Նորություններ

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը տարածել է մի հայտարարություն, որտեղ ասվում է. «Այսօր մի խումբ հեռուստալրագրողների և բանաստեղծ Արևշատ Ավագյանի հետ մենք այցելեցինք այն վայրը, որտեղ գտնվում է Եղիշե Չարենցի գերեզմանը: Չեմ կարող բառերով նկարագրել զգացումը, որ ունեցանք բոլորս, երբ տեսանք այն, ինչը բոլորովին չէինք սպասում տեսնել: Եղիշե Չարենցի գերեզմանը պղծված էր, ոչնչացված էր այնտեղ տեղադրված խաչը, բանաստեղծի դիմանկարը և ցուցանակը, որի վրա նշված էր նրա մահվան օրը: Գերեզմանաթումբը հարթեցված էր, իսկ այնուհետև ծածկված շինարարական աղբով, քարերով և մետաղե թիթեղներով: Թե ո՞վ կամ ովքե՞ր են մարդկային կերպարանքով այն թերմածքները, որ հանդգնել են ձեռք բարձրացնել այդ սրբավայրի վրա, առայժմ հատնի չէ: Սակայն ուզում եմ նշել կարևոր մի հանգամանք: Շատերին է հայտնի, որ Չարենցի թաղման վայրը գտնվում է Երևանից Էջմիածին տանող մայրուղու ձախ կողմում, Հրազդանի կիրճի եզրին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան պարսպի կողքին: Այդ տարածքը հսկվում է օրուգիշեր ոչ միայն թիկնապահների կողմից, այլև պարսպի տարբեր հատվածներում տեղադրված տեսախցիկներով: Ընդ որում, տեսախցիկներից մեկը գտնվում է հենց Չարենցի գերեզմանի մոտ: Բացառվում է, որ այն արձանագրած չլինի այն պահը, երբ վանդալները հողին էին հավասարեցնում շիրմաթումբը: Ուզում եմ հավատալ, որ ամենակարճ ժամանակում մենք Ռ. Քոչարյանի գրասենյակից կստանանք մեզ հուզող հարցերի գոնե մի մասի պատասխանը:
Ami
36

14

3143

  • ...mariam...
    2011-10-29 18:44:32
    (վայքո) (վայքո) (վայքո) Վայ,տեսնես,թե էդ որ հիմարներն են ըտենց բան արել: (վատ) Ես էլ էնքան էի սիրում Տերյանին :( :( :( :'(
    • LILI757
      2011-10-29 20:13:36
      Մարիամ ջան սա Չարենցի գերեզմանն ա (գինի) (գինի)
      • ...mariam...
        2011-10-30 10:51:39
        Վայ կներեք,պիտի Չարենց գրեի :) :) :( :( :(
      • LILI757
        2011-10-30 16:21:39
        ոչինչ պատահում ա Մարիամ ջան O:) O:)
  • SOLEIL
    2011-10-29 18:47:03
    :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ Ամի ջան գրածդ կարդացի ու շատ ջղայնացա էդ վայրենի գազանների վրա, դրանց մարդկային կերպարանք անվանելն էլ ա սխալ, նույնիսկ գազանները նման բան չէին անի։ Հավատա ինձ նույնիսկ չի էլ հետաքրքրում թէ ինչի են նման բան արել, որովհետև դրանց նմանները արդարացում չունեն (ոչոչ) (ոչոչ) (ոչոչ) (ոչոչ) (ոչոչ) (ոչոչ)
  • Ami
    2011-10-29 18:47:29
    Տերյանին թե Չարենցին? :) :) :)
  • Lusi
    2011-10-29 18:51:05
    ահավորաաաաաաաա :( :( :( :( :(
  • Lusine
    2011-10-29 21:46:47
    ԻՆչ ահավոր ա,որ նման տականքներն առայժմ անպատիժ են (դեմք) :@ :@ :@ :@
  • mery123
    2011-10-29 22:20:14
    վայ դւք գոնե գիտեք Չարենցը մեզ համար ով ա եղել...ախր սա Չարենց ա ով դզեր ազատության համար է պայքարել,ինքը հեղափոխել ա գրականությունը....
  • ANNY
    2011-10-29 22:41:00
    ճիշտ ա ասել` մարդկային կերպարանքով թերմածքներ...... :( :( :( :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@
  • SAMO-BARCA
    2011-10-30 01:07:18
    հետո էլ ասում ենք թուրքը էսենց արեց,թուրքը էնենց արեց.....սրա պեսները թուրքից էլ վատն են :@ :@ :@ (ոչոչ) (ոչոչ)
  • Knarik
    2011-10-30 14:11:28
    ստորներ :@ :@ դրանց շան սատակա պետք անել :@
  • Կարինե Ռաֆայելյան
    2011-10-30 21:12:35
    Մենք դեգրադացվելու ամենահավաստի ճանապարհին ենք: Ուշքի' եկեք:
  • ՇԱՔԵ
    2011-10-31 22:56:17
    ԵՍ ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Ա ԷՏ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԻՐ ՊՂԾՎԱԾՈՒԹՅԱՄԲ, ԲԱՅՑ ՄԻ ՀԱՐՑ ԷԼ ԿԱ, ԻՆՉԻ ՉԱՐԵՆՑՆ ԷԼ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՆՄԱՆ ԱՄՓՈՓՎԱԾ ՉԷՐ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ, ՃԻՇՏ Ա ԷՆՏԵՂ ԷԼ ԷՆՔԱՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՉԻ ԲԱՅՑ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՍՏԱՏ ԷՍ ԱՍՏԻՃԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԻՑ ԶԵՐԾ ԿՄՆԱՐ