Copy SMS

Էգոիզմ կամ Եսասիրություն

Ի՞նչ եք կարծում, իրականում ի՞նչ է էգոիզմը:
Մի՞թե այն ամենն, ինչ անում ենք, էգոիզմի արդյունք չէ: Նույնիսկ ամենաչնչին բանը, որ արվում է, նույնիսկ ուրիշ մեկի հանդեպ գործած բարի արարքը, արվում է սեփական անձի, դրան բավականություն տալու համար:
Էգոիզմ կամ Եսասիրություն - հետաքրքիր, տեղեկություններ
Էգոիզմ կամ Եսասիրություն (լատիներեն՝ ego, ես) - սեփական անձի չափազանցված ընկալում, եսամոլություն, եսակենտրոնություն։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլոց կարիքները կամ հոգսերը:
Կան արդյոք մարդիկ որոնք էգոիստ չեն: Գրեթե բոլորս էլ որոշակի չափով էգոիստներ ենք, մեր արածների մեծամասնությունն անում ենք մեր շահերից ելնելով, որոշ մարդկանց հետ շփվում ենք նույնպիսի պատճառով, ձգտում ենք ամեն ինչից օգուտ քաղել Մեզ՝ սիրելիներիս համար: Այս ամենն առաջանում է հիմնականում ենթագիտակցորեն, ինտուիտիվ, մեր գոյությունը պահպանելու համար, և միգուցե մեզնից շատերն ասեն, որ նրանց մեջ էգոիզմ չկա, որ իրենց մասին գրեթե չեն մտածում, բայց հավաստիացնում եմ, նման մարդիկ, ցավոք, շատ քիչ են:
Էգոիզմի ինչ-որ տոկոս բնորոշ է համարյա բոլոր մարդկանց, դա մեզնից գրեթե կախված չէ ու հիմնականում աննշան է: Սակայն լինում են այնպիսի էգոիստ մարդիկ, որոնք իրենցից բացի ուրիշ ոչ մեկի մասին չեն մտածում և իրենց լավ լինելու, իրենց հաճույք պատճառելու համար կարող են ցավ պատճառել նույնիսկ իրենց հարազատ մարդկանց: Էգոիստ մարդիկ հակված չեն իրենցից բացի որևէ մեկին սիրել, քանի որ սեփական անձից բարձր որևէ մեկին դասել չեն կարող:
Երբեմն այդ էգոիստությունը դառնում է հիվանդագին: Վերջերս մի պատմվածք կարդացի ,որը հենց հիվանդագին էգոիստության մասին էր: Երբեք չէի պատկերացնի ,որ ՄԱՅՐԱԿԱՆ սերը կարող է նման կերպ արտահայտվել: Երբեք չեմ մտածել,,որ մայրը որդուն կարող է այնքան սիրել,,որ չզգա նրա մեծանալը,,,հասուն   տղային վերաբերվի այնպես ,ինչպես մի նորածնի:  Մայրը այնքան Էգոիստորեն էր սիրում իր տղային,որ  չթողեց նրան ամուսնանալ: Եվ միայն բավականին մեծ տարիքում որդին ամուսնացավ և զավակ ունեցավ:   Սակայն մոր օր օրի ավելի շատացող Եսակենտրոն սերը ի վերջո սպանեց տղային: Դրանից  հետո միայն  մայրը, հասկացավ  որ իր սերն էր ,որդու մահվան պատճառը:
Իմ կարծիքով էգոիզմի վտանգը ոչ թե այն է, որ մարդն ինքն իրեն սիրում է, այլ այն որ անհրաժեշտից ավելի շատ է սիրում: Եթե չգնահատես ինքդ քեզ, ապա շրջապատն էլ չի գնահատի: Սակայն էգոիստի խնդիրը կայանում է հենց նրանում, որ նա տառապում է կեղծ ինքնագնահատականով:
ՇԱՏ ԵՄ ՈՒԶՈՒՄ ՀԱՍԿԱՆԱԼ, թե ո՞նց են կարողանում մարդիկ լինել էգոիստներ ու բավարարվել միայն սեփական անձով և արդյո՞ք կան որևէ միջոցներ էգոիզմից ազատվելու համար:
17

25

8347

  • Անի
    2011-10-30 16:25:09
    Կարծում եմ էգոիզմից ազատվելու միակ միջոցը սիրահարվելն է:Չնայած մի անգամ մի գիտնական ասել է, որ սերն էլ է էգոիզմի դրսևորում:
    • ... ...
      2011-10-30 16:41:09
      Էգուստ մարդը սիրելու ընդունակ չէ,նա կկարծի թե սիրում է ,բայց դա ընդամենը կլինի ևս մի ավելի մեծ առիտ իր եսասիրությունը բավարարել...
    • Armine
      2011-10-30 16:59:11
      իմ կարծիքով էգոիստ մարդը կարող է սիրի,,բայց այս դեպքում էլ այդ սերը կլինի էգոիզմի մի նոր դրսևորում :( :(
      • ... ...
        2011-10-30 17:07:48
        Արմինե ջան ,էգոիզմի դրսևորոմը սեր չի կոչվում ..հետևաբար և նա սիրել չի կարող..համամիտ չես?
      • Armine
        2011-10-30 17:20:26
        եթե արդեն այդ աստիճանա,,, ուրեմն այդ մարդը հասարակության սահմաններից դուրսա
  • ... ...
    2011-10-30 16:45:24
    "և արդյո՞ք կան որևէ միջոցներ էգոիզմից ազատվելու համար:"----կարծում եմ Էգոիստությունը դա հիվանդություն չէ,որ նրանից ազատվել լինի ,դա տվյալ անձնավորության էությունն է և նա կկարողանա փոխվի միայն այն դեպքում երբ ինքը ցանկանա,բայց չեմ կարծում որ նման մարդը երբևէ կցանկանա փոխվել.. "Գրեթե բոլորս էլ որոշակի չափով էգոիստներ ենք, մեր արածների մեծամասնությունն անում ենք մեր շահերից ելնելով, որոշ մարդկանց հետ շփվում ենք նույնպիսի պատճառով, ձգտում ենք ամեն ինչից օգուտ քաղել Մեզ՝ սիրելիներիս համար:"-երե դա չափի մեջ `է ,ապա դա էգոիզմ չէ.,քանի որ ինքներդ սահմանումը տվեցիք`"սեփական անձի ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ընկալում"
  • SAQO1515
    2011-10-30 16:53:59
    Իմ կարծիքով` էգոիզմից ազատվելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է ,որ մարդ հասկանա իր էգոիստությունը և քայլեր ձեռնարկի դրանից ազատվելու համար; Ցավոք էգոիստ մարդկանց 90%-ը չի հասկանում, իսկ մնացած 10-ը գոնե փորձում են թաքցնել այն,եթե չեն կարողաում ազատվել;
    • realmutq
      2011-10-30 17:17:59
      համաիտ եմ,..............................
  • noko-159
    2011-10-30 17:10:32
    Նման լինկերը արգելված են : admin
    • Knarik
      2011-10-30 17:33:31
      ինչ ես ամեն պոստում հասցեդ գրում? (դեմք) ...
  • realmutq
    2011-10-30 17:13:23
    ..................... ավելի դժվար ե ծնողներին մեծացնել մեկ երեխայի , հիմնականում նրանց մոտ է դրսևորվում էգոիզմը........Փոքր հասակից պետք է ուշադրություն դարձնել երեխայի վարքագծին...................Տվյալ դեպքում եթե էտ ամեն ինչը խորացել է պետք դիմել հոքեբանի...............
  • Knarik
    2011-10-30 17:35:50
    դաժան երևույթա էգոիզմը, (վատ) :( չգիտեմ ինչ ասեմ ....
  • NARE
    2011-10-30 18:32:20
    Իսկ որ խորանում ես էգոիզմի մեջ, ավելի լավ չի էգորզմ քան ալտրուիզմ???? Ուղղակի ալտրուիզմը չեն նկատի, բայց էգոիզմի մասին բոլորը կխոսեն. էէէէէէէէ դժվարա ՄԱՐԴ լինելը (դեմք) (դեմք) (դեմք)
    • Knarik
      2011-10-30 18:36:24
      Իսկ որ շատ ես խորանում ,ոչ մեկն էլ լավը չի (լավ) (լուսնաքայլ)
    • Armine
      2011-10-30 18:40:56
      այս պահին ավելի լավա հասկանանք էգոիզմի վատ դրսևորումները,,իսկ ալտրուիզմի դրսևորումները միշտ էլ գնահատվում է O:) O:)
    • ... ...
      2011-10-30 18:42:56
      Իմ կարծիքով ալտրուիզմն էլ պետք է չափի մեջ լինի,հակառակ դեպքում ,դու չես ունենա Քո սեփական կյանքը.. Իսկ իմ կարծիքով, մարդ լինելը հեշտ է, եթե դու այդպիսին ես... ,դժվար է միայն այն դեպքում ,երբ ինքդ հասկանում ես ,որ էտպիսին չես ,ու ստիպված ես անընդհատ պայքար մղել ինքդ քո "ես"-ի դեմ ,որպիսզի դառնաս այդպիսին ...
      • Knarik
        2011-10-30 18:47:03
        Պ.Սևակը էսպիսի խոսք ունի ,,ԴԺՎԱՐ ԲԱՆ Է ՄԱՐԴ ԼԻՆԵԼԸ,, (լավ) (բռավո) (բռավո) շատ տեղին են (բռավո)
      • Armine
        2011-10-30 18:47:11
        (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) բա իհարկե կարդացել եմ ,որ ամենադժվար պայքարը հենց այդ "եսի" հետ պայքարնա,,,որովհետև այն հուսախաբող պայքարնա,,,
      • ... ...
        2011-10-30 18:52:26
        Արմինե ջան եթե Դու քո էությամբ մարդ ես,ապա հավատա քեզանից ոչ մի ջանք չի էլ պահանջվի այդպիսին մնաս ,ամեն բան կախվաած է մարդու մտածելակերպից,եթե նա դատում է արդար ,ապրում է իր վաստակած հալալ քրտինքի հաշվին և կամեցող է ,ապա նա ինքստինքյան կլինի ՄԱՐԴ,իսկ այն մարդը ով իր էությամբ նախանձ է, մաշկից դուրս էլ գա,մեկ է ՄԱՐԴ չի դառնա ...
      • Armine
        2011-10-30 19:02:58
        դե մարդը պիտի մարդ լինի,, բայց ես գտնում եմ,,որ եթե անկեղծ ուզում է փոխվել,,, միշտ էլ ուշ չի
  • Նարինե-Հենրիխ18
    2011-10-30 18:59:32
    էգոիստները չեն ծնվում էգոիստ,հաճախ կյանքն ա իրանց սարքում տենց,,էգոիստ կարաս դառնաս եվ շատ ծանր կյանք ունենալով,ես կոպիտ օրինակ բերեմ, երբ ծնողներդ չափից շատ քեզ երես տան,դու էս աշխարհում կարաս տեսնես միայն քեզ,ու միշտ կուզես որ դու ուշադրության կենտրոնում լինես
  • Armine
    2011-10-30 19:08:59
    (օգո) (օգո) (օգո) (օգո) (օգո) (օգո) (օգո) Նարս ,,բայց չես գտնում,,, որ քո բերած օրինակում,, ոչ բոլորն են այդպիսին,, իսկ ինչ վերաբերումա,,, որ կյանքնա ստիպում,,, դա էլ կա,,բայց ուժեղա այն մարդը,որ անգամ այդ դեպքում ինքը իրա մեծությունը պահում է
    • Նարինե-Հենրիխ18
      2011-10-30 19:17:43
      դե դա էլ կա,,,,,,,,,,,բայց իմ բերած օրինակում էլ են կոչվում էգոիստներ
  • levenika
    2011-10-30 19:38:35
    էհ ինչ ասեմ??ես էգոիստ եմ ու եթե անկեղծ զգացմունքներիս հարցում շաաաաաաաաաաաաատ ժլատ եմ բայց ի վնաս ուրիշների կյանքում ոչ մի բան չեմ անի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) O:) O:) O:) դժվար թե հասկանաք բայց դե
  • Armine
    2011-10-30 19:46:16
    Վիկ ջան կարևորը հասկանում ես ,,որ քո էգոիստությամբ ուրիշներին չես վնասում ուրեմն ինչ ասեմ,,դա էլ քո ապրելաձևնա