Copy SMS

Գազայի կենդանաբանական այգում էշերին ներկում են, դարձնում զեբր

Գազայի կենդանաբանական այգում էշերին ներկում են, դարձնում զեբր - հետաքրքիր

Իսրայելի կողմից կենդանիների ներկրումը սահմանափակելու պատճառով Գազայի կենդաբանական այգում ստիպված են եղել ներկել էշերին` դարձնելով նրանց զեբր:
Գազանանոցի աշխատակիցները, օգտագործելով մազերի սև ներկ, ներկել են երկու էշերի: Երեխաները բավական ուրախացել են կենդաբանական այգում «զեբրների» հայտնվելով ու հաճույքով խաղում են նրանց հետ:
Այգու տնօրեն Մոհամեդ Բարգուտին ասել է, որ բոլոր կենդանիներն էլ բերվել են Եգիպտոսից` գաղտնի փորված թունելների միջոցով: Նա բացատրել է, որ մի զեբրի տեղափոխումը նման ճանապարհով կարժենար 40.000 ԱՄՆ դոլար: Նախկինում այգում եղել են երկու զեբրեր, սակայն իսրայելական ռազմական գործողությունների ժամանակ սատկել են սովից:
«Երբ առաջին անգամ ներկեցինք մի էշի, այն այնքան էլ նման չստացվեց զեբրի, սակայն երեխաները, միևնույն է, չգիտեն՝ ինչ տեսք ունի իսկական զեբրը»,-ասել է Բարգուտին:
24

3

3810

  • Sofka
    2011-11-03 19:10:26
    (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) :O :O :O :O
  • mariam95
    2011-11-03 21:05:33
    :D :D :D :D :D լռիվ էշի տեղ են դրել :D :D :D :D :D
  • Վտանգավո՛ր
    2015-01-28 14:55:25
    վույ աման :) ինչ լավիկնա :D