Անվերնագիր 2

Եթե ամբողջ աշխարհում
Միայն քո սերն է ինձ պետք,
Եթե ինձ ես նվիրում
Դու երգերդ սրտաբեկ
Եթե քո մեջ կա գարուն,
Կա արեւ ու տիեզերք,
Մարդիկ ինչու են ուզում,
Որ չտեսնեմ քեզ երբեք?...
Դու չգիտես, թե ես իզուր
ինչ խոսքեր եմ մտաբերում,
ՈՒ չգիտես,թե ես այսօր
ՈՒմ մասին եմ երգեր գրում;
Ախ չգիտես,ախ չգիտես
ՈՒ թե հանկարծ իմանայիր,
Դու իմ սիրուն ու ապրելուն
Հազիվ ,հազիվ դիմանայիր:
Սիրտ իմ,այնքան ջահելներ քեզ փնտրեցին.
Ինչու ,ինչպես հենց այդ մեկին ընտրեցիր,
Թողած կյանքի վայելքները իրական,
Քեզ կարգեցիր տիեզերքի տիրակալ,
Սիրո դողով նրա երգը կնքեցիր,
Երգի թեւով երազներդ հյուսեցիր,
Ինքն իր տեսքը ու իր վերքը մեծարեց,
Չար բոթի պես քեզ աշխարհով մեկ արեց,
Սիրտ իմ,այնքան ջահելներ քեզ փնտրեցին,
Ինչու,ինչպես հենց այս մեկին ընտրեցիր?...
LiD ♥ BaRcA
2011-11-06 11:26:41SAQO1515
2011-11-06 11:30:31LiD ♥ BaRcA
2011-11-06 11:31:31SAQO1515
2011-11-06 11:34:20LILI757
2011-11-06 13:02:54SAQO1515
2011-11-06 13:32:53Actaeon
2011-11-19 12:23:57