ԱՂՋԻԿՆ Է ՄԻՇՏ ՏԱՏԱՆՎՈՂԸ Եւ ՊԱՐՏՎՈՂԸ

Լսեք պատմեմ թե մի անգամ
Ինչ վեճի եմ պատահել
ԵՎ այդ սիրո վեճի վերջում
Որ մեկն է լավ տեղ շահել:
Մութ անկյունում տեսա մի օր
Երկու հոգի վրդովված:
Տղան հանգիստ դիրք էր բռնել
Իսկ աղջիկը ' շփոթված;
-Գիտես ինչ կա,-ասաց տղան
Չնայած շատ զայրագին:
-Սիրում ես ինձ պատասխանիր
Սպասել եմ ահագին:
Թիվ ու հաշիվ մոռացել եմ
Այդ քո սիրուց խելագար,
Վաղուցվանից եմ քեզ սիրում
Բայց լինում ես վշտահար :
Ս---Նորից լուռ ես ,չես խոսելու
Չես տալու ինձ պատասխան,
Էլ չեմ կարող համբերել
Տուր ինձ հիմա պատասխան :
Բայց աղջիկը նորից լուռ էր,
Կանգնած տխուր,գունատված,
Որ չէր սիրում ,ոնց կարող էր
Նրան տալ սիրո պատասխան:
Տղան այլեւս չի դիմանում,
էլ չի կարող համբերել,
-Սիրում եմ քեզ ,-այսպես ասաց
Գրկեց,ուզեց համբուրել:
Իսկ աղջիկը սարսափահար
Վանեց հեռու տղային;
-Ցանկանում ես ծաղրել վրաս,-
Ասաց վառվող տղային;
Ս--Պատասխանիր դու մեկ առ մեկ
Իմ հարցերին քեզ տրված
Դու քո սրտում ինձնից բացի
Արդյոք ունես այլ սիրած:
Ա--Ես ծնվել եմ ապրել ազատ
Ոչ ոք ինձ չի խանգարել
Մինչեւ հիմա այս հասակում
Սիրո մասին չեմ դատել;
Ս--Իսկ եղել է գոնե մեկը,
Որ սեր հայտնած լինի քեզ
Թե լոկ ես եմ տանջված քեզնով
Օր ու գիծեր միշտ այսպես :
Ա--Չէ,չի եղել,չեմ թաքցնում,
Սերը քեզնից եմ լսում,
Բայց չեմ սիրել եւ ոչ մեկին
Սերն եմ ատում հասկացիր;
Ս--Չէ,սերն է երջանկությունը,
Առանց սիրո կյանք չկա ,
Ինձ որ մերժես խանդ կպահեմ
Հավատա:
Ա--Դատարկ բան են ասածներդ
Չես կարող ինձ համոզել,
Սերը տրված է հիմարներին
ԵՎ ոչ թե ինձ նմաններին;
Ս--ԵՎ կարծում ես նա է հիմար
Ով որ ունի սիրող սիրտ
Սիրո մասին չիմացողը
Կյանք էլ չունի երջանիկ;
Ա-- Դու կարծում ես սերը կյանք է
Թե չլինի իմ սրտում
Այլևս չեմ ժպտալու,
Կապրեմ տխուր ու տրտում?
Ս--Այդ այդպես է լավ իմացիր
Սերն է կյանքը ստեղծել
Բնության մեջ մեծ բաժինը
Մարդը սիրուն է տվել:
Այո,այդպես ,լավ հասկացիր,
Եթե չունես դու սիրած,
Ապա կյանքում քո ապրելը
Անիմաստ է անկասկած;
Ա--Որ այդպես է տող,հեռացիր
Հենց հիմա տող,գնա
Որ սիրում ես թող հեռացիր
Հանկարծ մեկը չիմանա :
Ս--Շատ անգամ ես ասել գնա,
Շատ անգամ ես գնացել,
Հաջորդ անգամ հանդիպելիս
Քո մեջ սեր չեմ զգացել :
Ա--Սերը լեզվով չպետք է լինի.-
Աղջիկը ասաց կարմրած,-
Սիրում եմ քեզ ,հիմա գնա
Վառ հույսերով անկասկած ;
Այս ասելով աղջիկը դեմքով իսկույն կարմրեց,
Տղան գրկեց ...ու համբույրը նշմարվեց:
Ճիշտ այդպես է ամեն անգամ,
Ինչ աղջիկ էլ որ լինի,
Իր կրծքի տակ ջերմ սրտի
Սիրո կայծեր շատ ունի:
Կյանքի փորձը ցույց է տալիս,
Տղայի սերն է հաղթողը,
Երկու սերն էլ համեմատած'
Աղջիկն է միշտ տատանվողը եւ պարտվողը....:
LILI757
2011-11-07 13:09:42SAQO1515
2011-11-07 17:17:51LILI757
2011-11-07 21:08:43SAQO1515
2011-11-07 21:37:11LILI757
2011-11-07 21:44:59SAQO1515
2011-11-07 21:52:10LILI757
2011-11-07 21:59:40SAQO1515
2011-11-07 22:07:13LILI757
2011-11-07 22:11:38(◕‿◕✿)NyuSha(◕‿◕✿)
2011-11-07 16:51:40SAQO1515
2011-11-07 18:08:27...............
2011-11-07 21:47:48ՇԱՔԵ
2011-11-07 23:28:14SAQO1515
2011-11-08 09:22:48ՇԱՔԵ
2011-11-08 09:45:26SAQO1515
2011-11-08 09:53:16Սոֆի
2011-12-05 09:26:04Chessmaster
2011-12-05 09:32:08