ԱՆՎԵՐՆԱԳԻՐ 5

Այսպես անսեր,անկրակ ,ոնց ես
ապրում աշխարհում,
Քո մենության դժոխքում ոնց ես
հոգիտ չարչարում:
Չես ափսոսում աչքերիդ
գեղեցկությանը վայրի,
Ու չես ուզում ,որ երգս իր
կրակով քեզ այրի ;
Ու չես թողնում քո սրտում իմ
երազները վառեմ ,
Որ գետի պես խենթանամ,
հորձանք տամ ու վարարեմ:
Չես էլ ուզում սեր իմ,սեր ,որ
անգամ ձեռքդ բռնեմ ,
Վախենում ես,որ հանկարծ
քո մութ խորքերն ըմբռնեմ;
Վախենում ես,որ քնած կարոտներդ
կարթնանան
ԵՎ անապատ քո սրտում
սիրո ծովեր կդառնա:
Կփորձեի քո փոխարեն
Մեկ ուրիշին այդպես սիրել;
Կփորձեի քո փոխարեն,
Նրա մասին երգեր գրել;
Կփորձեի անձայն խոսող
Նրա ձեռքերը համբուրել:
Եթե միայն իմանայի,
Թե փորձելով երբ են սիրել?...
Lian
2011-11-06 17:17:47SAQO1515
2011-11-06 17:40:43(◕‿◕✿)NyuSha(◕‿◕✿)
2011-11-06 21:40:44MARI
2011-11-06 23:15:44SAQO1515
2011-11-06 23:19:17