Ինչու? ինչպես? երբ?

Երբ նայում է,ժպտում է քեզ
Ասել է,թե եկ իմ գիրկը
Ասել է,թե քոնն եմ ես
Աղջիկներ կան պարզ ու վճիտ
ԵՎ սրտաբաց ու անվիշտ
Որ դառնում են հզոր դարպաս
Չսիրողի առաջ միշտ:
Թե չես կարող երգեր գրել
Ես կգրեմ քո փոխարեն
Թե չես կարող սրտանց երգել
Թող ես երգեմ քո փոխարեն:
Թե չես կարող մեկին սիրել,
Ես կսիրեմ քո փոխարեն,
Սակայն ինչպես ես ինձ սիրեմ,
Ինչպես սիրեմ քո փոխարեն:
Այս ուշ գիշերին ես հանկարծ քեզ հիշեցի,
Քեզ,որ սրտիս մեջ դարձար տիրակալ,
Քեզ հիշելով այս գիշեր փողոցներով շրջեցի,
Բայց ամոքում չգտա կարոտ կոչվող իմ վերքին:
Այս ուշ գիշերին ես ինձ գինով զգացի
Տառապանքիս մեջ ապրած տառապանքս մոռացա,
Քեզ գտնելու ,սիրելու ուրախությունս լացի,
Քեզ նվիրած օրերիս հուշերի մեջ խորացա:
sunny
2011-11-11 12:17:28Sofka
2011-11-11 12:29:27mayro963
2011-11-11 13:34:10ANNA
2011-11-11 13:55:01Gohar
2011-11-11 14:45:07...mariam...
2011-11-11 15:31:07LILI757
2011-11-11 15:47:00Lianna
2011-11-11 16:41:41N.....
2011-11-11 16:48:16Saqo jan
2011-11-11 17:47:27ZLATA
2011-11-12 13:55:45Saqo jan
2011-11-12 13:58:35