Copy SMS

Աղջիկների աչքերի գույնը և նրանց բնավորությունը

Աղջիկների աչքերի գույնը և նրանց բնավորությունը   -
Ասում են` աչքերը մարդու հոգու հայելին են: Իսկ աչքերի գու՞յնը… Տեսնենք, թե ինչ են ասում գույնը իրենց բնավորության մասին:
Կանաչ աչքեր

Կանաչ աչքեր ունեցող աղջիկների մեջ շատ են նպատակասլաց, համառ անհատականությունները: Ճիշտ է, երբեմն այդ նպատակասլացությունը վերածվում է սովորական համառության: Շատ դժվար է գուշակել, թե կանաչ աչքեր ունեցող խորհրդավոր աղջիկն իրեն ինչպես կպահի այս կամ այն իրավիճակում: Նա կարող է ամեն օր հանդես գալ տարբեր դերերով: Այս աղջիկները լավ զարգացած ինտուիցիա ունեն: Նրանց համար շատ կարևոր է սեփական արարքների ճշմարտացիության մեջ վստահությունը: Երկրորդ տեղում է իրենց հարազատների կարծիքը, իսկ ահա շրջապատի, հարևանների, աշխատակիցների կամ պարզապես ծանոթների կարծիքը նրանց համար բացարձակ անկարևոր է: Դրա հետ մեկտեղ նրանք չեն սիրում բացահայտ վիճաբանություններ և ամեն կերպ խուսափում են դրանցից:Կանաչաչյա աղջիկները երազում են ամուսնանալ ասպետի հետ: Թեկնածուների առջև նրանք առաջադրում են մի շարք պահանջներ: Արդարության համար նշենք, որ ոչ պակաս պահանջներ էլ նրանք իրենց առջև են դնում:


Աղջիկների աչքերի գույնը և նրանց բնավորությունը   -



Մուգ շագանակագույն (սև) աչքեր

Աչքերի այս գույն ունեցող աղջիկները չափազանց տաքարյուն և աշխույժ են: Սիրաբանությունը նրանց համար օդի պես անհրաժեշտ է: Նրանք սիրում են վայելել շրջապատի ուշադրությունը: Նրանց կյանքը մի բեմադրություն է, որտեղ նրանց վիճակված է միմիայն գլխավոր հերոսուհու դերը: Նրանց անընդհատ պետք է հավաստիացնել, որ իրենք են ամենագեղեցիկը, ամենալավը, ամենախելացին: Առանց հաճոյախոսությունների այս չափաբաժնի նրանք անվստահ են զգում: Այս աղջիկները ձգտում են իշխանության, նրանք ագրեսիվ են և նախաձեռնող: Շուտ են նեղանում, սակայն շուտ էլ մոռանում են վիրավորանքները: Նրանք անմիջական են, հեշտ են հաստատում նոր ծանոթություններ և շատ լավ հումորի զգացում ունեն, որ կյանքի դժվարին պահերին վերածվում է ցինիզմի: Նրանք խանդոտ են, սակայն ձգտում են չբարձրաձայնել դրա մասին: Նրանք սիրում են տարբերվել ամբոխից և տանել չեն կարողանում, երբ իրենց ճնշում են:


Աղջիկների աչքերի գույնը և նրանց բնավորությունը   -



Բաց շագանակագույն աչքեր

Բաց շագանակագույն աչքեր ունեցող աղջիկները ամաչկոտ են և հեշտ խոցելի: Նրանց բնորոշ վիճակը մտածմունքներն են, թե ինչ կլիներ և ինչ կարող է լինել: Նրանք սիրում են երազելու պրոցեսը, ինչը հաճախ չի հասնում երազանքը իրականության վերածելու գործողություններին: Նրանք ալարկոտ են: Սակայն հենց այս աղջիկներին է պետք հանձնարարել ամենադժվար գործերը, քանի որ նրանք այնքան կմտածեն, որ ի վերջո կգտնեն ամենաարդյունավետ լուծումը: Առաջին հայացքից նրանք շատ քնքուշ էակներ են, սակայն իրականում նրանք նախընտրում են ամեն ինչ ինքնուրույն անել:


Աղջիկների աչքերի գույնը և նրանց բնավորությունը   -




Երկնագույն աչքեր

Այս աղջիկներն այնքան ռոմանտիկ ու երազկոտ են, որ եթե իրենց կյանքում բացակայում են իսկական զգացմունքներն ու էմոցիաները, ապա նրանք լիովին ի վիճակի են դրանք հորինել: Սակայն վառ արտահայտված զգացմունքայնությունը խոչընդոտ չի հանդիսանում բազմաթիվ սիրավեպերի և թեթևամիտ ինտրիգների համար: Իրենց երկրորդ կեսին նրանք բավականին ուշ են հանդիպում: Նրանք շատ խոցելի են, նրանց հեշտ է վիրավորել կամ զայրացնել, շատ ավելի դժվար է արժանանալ նրանց ներմանը: Այս աղջիկները կարող են անգամ տարիներ անց բառ առ բառ կրկնել իրենց հասցված վիրավորանքները: Նրանց տրամադրությունը շատ հաճախ է փոխվում, նրանք հաճախ են ընկնում դեպրեսսիայի մեջ: Շատ հաճախ այս աղջիկների մոտ ի հայտ են գալիս ամենատարբեր և ամենավառ տաղանդներ:


Աղջիկների աչքերի գույնը և նրանց բնավորությունը   -



Կապույտ աչքեր

Կապուտաչյա աղջիկները հմայիչ են և զգացմունքային, նրանց զգացմուքները շատ ուժեղ են, եթե սիրահարվում են, ապա մինչև վերջին շունչը տրվում են իրենց զգացմունքներին: Ի դեպ նրանք ի վիճակի են նույնքան ուժգնորեն ատել նրանց, ում չեն հավանում: Նրանք սիրում են վիճել: Վիճաբանությունները նրանց թուլությունն են: Վիճաբանելիս նրանք իրենց զգում են ասես ձուկը ջրում: Կապուտաչյաները շատ սուբյեկտիվ են, որովհետև առաջին հերթին առաջնորդվում են իրենց համակրանքներով և հակակրանքներով, իսկ հետո արդեն բանականությամբ:


Աղջիկների աչքերի գույնը և նրանց բնավորությունը   -



Մոխրագույն աչքեր

Մտածկոտ, հետաքրքրասեր, բարեհոգի և խելամիտ այս աղջիկները սիրում են պրակտիկ լինել և ամուր կանգնած են գետնին: Որպես կանոն նրանք ոչ մի տեղ չեն շտապում, սակայն դրա հետ մեկտեղ ամեն ինչ հասցնում են: Նրանք տարբերվում են հաստատունությամբ և նախընտրում են ցույց չտալ իրենց զգացմունքները: Նրանք ապավինում են առողջ բանականությանը: Նրանք երջանկանում են, եթե իրենց կողքին է հայտնվում մեկը, ով հանդիսանում է նրանց ներշնչանքի աղբյուրը:


Աղջիկների աչքերի գույնը և նրանց բնավորությունը   -








36

51

6842

  • Verjine
    2011-11-13 10:51:07
    (բռավո) (բռավո) (բռավո)
    • Sofka
      2011-11-13 10:56:05
      մերսի (ծաղիկ)
  • lusnyak999.lus
    2011-11-13 10:56:25
    վաաաայ իմ աչքերի գույնը երկնագույնաաաա....... ճիշտ նկարագրվեց իմ բնավորությունը (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ապրեես
    • Sofka
      2011-11-13 10:57:20
      իմնել շականակագույնա մուգ ու էլի շատ ճիշտ եր գրված (ծաղիկ) O:)
  • Safaryan
    2011-11-13 10:57:27
    ճիշտա  իմը երկու  գույն  ունի, բայց երկնագույնիննել  մոխրագույնիննել  համապատասխանում  էին   (բռավո)
    • Sofka
      2011-11-13 10:58:58
      հա շատ ճիշտա գրված բայց ես չեմ գրել իհարկե (լավ) (լավ) ես ուրիշ տեղ կարդացել եմ ու ստեղ ե գրել բայց իմ հորինածը չի
      • Safaryan
        2011-11-13 11:02:35
        համենայն  դեպս  հետաքրքիր  էր (լավ)
      • Sofka
        2011-11-13 11:08:28
        հա ինձել շատ հետաքրքրեց O:) (լավ) (ուռա)
  • Lilit
    2011-11-13 10:58:59
    իմը մուգ շագանակագույն է, ու ամեն ինչ համընկեց, O:) O:) O:) O:) շնորհակալություն պոստի համար (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • Sofka
      2011-11-13 11:00:08
      հա իմնելա մուգ շականակագույն
      • Gohar
        2011-11-13 11:23:30
        իմնելա մուգ շականակագույն (լավ)
      • Sofka
        2011-11-13 11:24:56
        O:) O:) (լավ) (լավ)
  • Gohar
    2011-11-13 11:22:55
    հետաքրիր էին
  • Sofka
    2011-11-13 11:25:18
    մերսի (ծաղիկ) O:)
  • ...mariam...
    2011-11-13 11:28:55
    Ճիշտ ա իմ աչքերը մուգ շագանակագույն ա,բայց ինձ ավելի շատ համընկնում ա բաց շագանակագույնը:Բայց շատ լավ պոստ էր:ՄԵՐՍԻ (բռավո) (բռավո) (բռավո)
  • hang1453
    2011-11-13 11:37:33
    շատ լավն էր,շատ դուրս եկավ,իմ աչքերի գույնը մուգ շականակագույն է,և կարծես թե ամեն ինչ համապատասխանեց.....մերսի...հետաքրքիր էր (լավ)
  • Sofka
    2011-11-13 11:42:33
    (լավ) (լավ)
  • lili
    2011-11-13 12:21:19
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ... ...
    2011-11-13 12:33:57
    ու այ այս աչքերի գույներին էլ խաբնվում ենք էլի))) հետաքրքիր էր (բռավո)
    • Sofka
      2011-11-13 12:41:55
      մերսի :)
    • ՇԱՔԵ
      2011-11-13 23:39:15
      դուք էլ գույնին մի խաբվեք, մի փոքր ավելի խորն ա պետք նայել, չնայած շատ բնորոշ նկարագրում էր բոլորին էլ
      • ... ...
        2011-11-13 23:45:31
        հենց այ այդ խորության մասին եմ ես խոսում,թեպետ ոչ միշտ են գեցեցիկ աչերը խորություն ունենում((
  • Ani
    2011-11-13 13:26:03
    shaaaat chisht eeeeerrr.... (բռավո)
    • Sofka
      2011-11-13 13:34:24
      (ծաղիկ) (ծաղիկ)
  • TatoBarca
    2011-11-13 13:41:54
    Կանաչ աչքեր (լավ)
    • Sofka
      2011-11-13 14:25:12
      (ծաղիկ)
  • susie
    2011-11-13 14:34:01
    ճիշտեեեեեեեեեեր ես մուգ շագանակագույն աչքեր ունեմ (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Sofka
      2011-11-13 14:38:36
      O:) եսէլ
  • eliz
    2011-11-13 14:56:09
    ես մուգ շագանակագույն աչքեր ունեմ (ծաղիկ)
  • H.A.N.G.
    2011-11-13 17:19:13
    (բռավո) (բռավո) (բռավո) Սոֆի ջան իսկը իմ մասին էր (մուգ շագանակագույն)
  • Sofka
    2011-11-13 18:12:26
    (ծաղիկ) (ծաղիկ) O:) (լավ) (լավ)
  • LunAsmile
    2011-11-13 20:09:02
    Ես նեեենց եմ սիրում կապույտ ու կանաչ աչքերըըը... (լավ) (լավ) (լավ) Իմ աչքերի գույնը համարյա սևա,շաաաատ ճիշտ նկարագրվեցի (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Gohar
      2011-11-13 20:15:20
      ես էլ եմ շաաաատ սիրում կապույտ ու կանաչ աչքերը,բայց ավելի շատ կապույտը (խփո) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) O:) O:)
  • Mar (charliz)
    2011-11-13 23:51:12
    ոնց որ իմ մասին լիներ....ես մուգ շագանակագույն աչքեր ունեմ....))))))))))
  • ArmBarca
    2011-11-14 14:07:08
    Իմ սիրած աղջկա աչքերի գույննելա մուգ շագանակագույն,ու սաղ համարյա համընկնումա (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • eliz
      2011-11-14 20:38:44
      ;) :D :D յա ես ախպերս սիրահարվածա չգիտենք ? (:| ;)
      • ArmBarca
        2011-11-14 20:50:18
        Բա-բա Էլ ջան,տենում ես :( :( :( :( :( ?
      • eliz
        2011-11-14 20:58:18
        մի րոպե անպատասխանա թե չգիտի դրա մասին քո սիրո որ տենց տխոՒր նշան ես դրել ? :^) :^) :( :(
      • ArmBarca
        2011-11-14 21:05:24
        էէէէէէէէէէէէէէ Էլ էս ինչեր ես հարցնում?կարողա դնեմ սաղ կենսագրությունս պատմեմ?հեսա քեզ անձնականով կգրեմ ;) ;) ;) ;) ;) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • eliz
        2011-11-14 21:09:48
        դե սկսի եղավ գիդաս քոՒրդ ամեն հարցով քեզ կօգնի թեկոՒզ խորհրդով ;) (լավ)
      • ArmBarca
        2011-11-14 21:17:15
        Հաաաաաաաաաա գիդեմ Էլ ջան,սաաաաաաաղ լավ քրերս էլ էտ են ասումմմմ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ;) ;)
      • eliz
        2011-11-14 21:19:29
        ետ լավա որ տենց լավ քրեր ոՒնես (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • ArmBarca
        2011-11-14 21:31:33
        Որոնցից մեկը դու ես Էլ ջաննն,էտ չի նշանակում էլի որ քրեր ունեմ,ուրեմն հակառակ սեռի չունեմ,հակառակ սեռը 3-4 նագամ ավելի շատա :) :) :) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ;) ;) ;) ;) ;) ;)
      • eliz
        2011-11-16 16:20:30
        ետ շատ լավա Արմ ջան ոՒրախ եմ միայն (խփո) (խփո) (ծաղիկ) (ծաղիկ) ;)
      • ArmBarca
        2011-11-17 14:35:07
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) քանի որ քոփիում պաչիկ չկա ես կդնեմ (պաչիկ պաչիկ պաչիկ) :) :)
      • eliz
        2011-11-17 16:09:34
        լիքը պաչիկ Արմ ջան (ծաղիկ) (ծաղիկ)
      • ArmBarca
        2011-11-19 00:22:45
        (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • LILI757
    2011-11-14 16:34:14
    իմ աչքերը մուգ շականակագույնա ...ու համընկնումա (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • Anna
    2011-11-14 20:28:24
    (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (ժպիտ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) :) :) :) :)
  • КАЛА
    2011-11-18 16:16:43
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) :) :) :)