Copy SMS

Նա` յուրաքանչյուրս:

Նա` յուրաքանչյուրս: - հետաքրքիր
... Նա ետ դարձավ բնակարան: Մտավ պատշգամբ, ուր մեղմ սահում էին արևի ճառագայթները, որտեղից երևում էին անցնող մարդիկ և նրանց անհրապույր եռ ու զեռը:
Նա նայում էր ներքև և մտածում, թե որքան տարբեր են բոլոր մարդիկ միմյանցից, սակայն և, որքան նման են իրար: Նրանցից յուրաքանչյուրը ուներ իր աշխարհը: Նրանցից յուրաքանչյուրը միակն էր իր տեսակի մեջ: Սակայն նրանք բոլորն էլ նման էին իրար: Նրանք ապրոմ էին նույն քաղաքում` կողք կողքի: Տեսնում էին միմյանց ամեն օր, սակայն երբեք չէին ճանաչում իրար:
Բոլորն էին շտապում: Գուցե փնտրում էին ինչ-որ բան, որը մենք անվանում ենք իմաստ:
Նա քմծիծաղ տվեց: Իսկ ինչ էր իմաստ կոչվածը: Դա ավելի անհեթեթ էր, քան ինչը մենք անվանում ենք անհեթեթություն: Նա հայացքն ուղղեց այս ողջ շարժման անշարժությանը`փողոցային շանը, որը պառկած էր մայթին: Գուցե այդ շունն էր գտել այդ իմաստ կոչվածը և այժմ այդպես հանգիստ պառկել էր փողոցում: Այդ կենդանին հաստատ ավելի շատ բան գիտեր, քան բոլորս, որովհետև նա մեզ նայում էր կողքից:
Նա պարզեց ձեռքը դեպի վերև` դեպի արևը: Գուցե արևի ծագելն ու մայր մտնելն է իմաստավորում այս կյանքը: Նա պառկեց պատշգամբի հատակին և իր ամբողջ մարմնով կլանեց արևի ճառագայթները: Նա մի պահ իրեն նմանեցրեց շանը և հրճվեց, երևակայելով, թե հասկացել է իմաստության գաղտնիքը:
Նա վեր թռավ բեռնատարի ազդանշանից: Թափ տվեց հագուստը: Դուրս եկավ փողոց: Շոյեց շան գլուխը, իսկ ի պատասխան դրան` շունը գռմռաց: Նրանք տարբեր աշխարհներից էին:
Նա սկսեց քայլել: Եվ ինչ-որ մեկի աչքերը, որոնք գուցե ձեր աչքերն էին, դասեց նրան շտապող մարդկանց գլոբալ շարքին:
31

3

1699

  • eliz
    2011-11-17 18:20:17
    (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ)
  • Anna
    2011-11-17 19:04:03
    O:) O:) O:) (բռավո) (բռավո) (լավ) (լավ)
  • TiTiZ AxJiK
    2011-11-18 19:04:38
    (ծաղիկ) O:) (ծաղիկ) (բռավո)