Copy SMS

Պիկասոյի ընդհատակյա կյանքը (մաս 3)

Պիկասոյի ընդհատակյա կյանքը (մաս 3) - հետաքրքիր, պատմությունԵկեղեցի, ցլամարտ եւ հասարակաց տուն
1927 թվականի հունվարին, մետրոյից դուրս եկող ամբոխի մեջ Պիկասոն նկատեց կապտամոխրագույն աչքերով մի գեղեցիկ աղջկա: Նա ամուր բռնեց անծանոթուհու ձեռքն ու ներկայացավ: Ասաց, որ ինքը Պիկասոն է, եւ գեղեցկուհու հետ մեծ գործեր կանեն: Անծանոթուհին Մարի-Թերեզ Վալտերն էր: Այդ ժամանակ նա 17 տարեկան էր: Ոչինչ չգիտեր արվեստի մասին, չէր ճանաչում նաեւ Պիկասոյին: Այլ հետաքրքրություններ ուներ` լող, մարմնամարզություն, հեծանվասպորտ, ալպինիզմ:
Սկսվեց Պիկասոյի ամենամեծ սիրահրապուրանքը, որը ոչ սահման էր ճանաչում, ոչ տաբու: Հանձնվելով այդ խելագար կրքին` նկարիչը ցանկանում էր մոռացության տալ Օլգային, նրան դուրս գրել իր կյանքից:
Պիկասոն եւ կանայք. այս թեմային Արեւմուտքում հետազոտություններ են նվիրվել, որոնք սկանդալային բնույթ ունեն: Նկարիչի կյանքում, որն ուներ բազմաթիվ սիրային կապեր եւ կրքոտ գրավչություն, մեծ դեր են խաղացել յոթ կին: Այդ իմաստով նրա կյանքն ապացուցում է այն ասացվածքը, որ Իսպանիան մի երկիր է, որտեղ տղամարդիկ ատում են սեքսը, սակայն ապրում են հանուն դրա: Առավոտյան` եկեղեցի, կեսօրին` ցլամարտ, երեկոյան` հասարակաց տուն. սա իսպանական չգրված օրենք է, որին առանց շեղումների հետեւում էր նաեւ Պիկասոն: Նկարիչն ասում էր, որ արվեստն ու կիրքը նույնն են:
Մի անգամ Պիկասոն հայտարարել է, թե գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իր համար կամ աստվածուհի են, կամ անկողնային պարագա...
Նրան անասելի երջանկություն էր պատճառում, որ աստվածուհին վերածվում էր «պարագայի» եւ ոչ միայն թույլ տալիս իր հետ վարվել ինչպես ցանկանում էր, այլեւ դրանից հաճույք ստանում:
Պիկասոյի մեջ բացառիկ ուժեղ էր զարգացած ավերելու, կործանելու բնազդը: Նրա սիրուհին էին դառնում մտերիմ ընկերների կանայք. հաճախ` ամուսինների իմացությամբ ու համաձայնությամբ: Այդպես էր օրինակ Պոլ Էլյուարի երկրորդ կնոջ` Նյուշայի դեպքում:
Հանճարի ամբողջ կյանքն անցավ արարելու եւ կործանելու բնազդի միջնատարածքում:
Մի անգամ նկարիչն ասել է, որ վախենում է, թե կմեռնի առանց որեւէ մեկին երբեւէ սիրելու: Բայց, միեւնույն ժամանակ, սիրում էր կրկնել, որ կյանքը երկարացնում են աշխատանքն ու կանայք...
- Ամեն անգամ կին փոխելիս,- ասում էր Պիկասոն,- ես «վառում» եմ նրան, ով վերջինն էր: Այդպիսով ձերբազատվում եմ նրանից: Հնարավոր է, որ հենց դա է ինձ երիտասարդություն վերադարձնում:
Ինչեւէ, վարպետի ոչ բոլոր հայտարարությունները կարելի է հալած յուղի տեղ ընդունել: Դրանցում շատ է էպատաժը:  Այնուամենայնիվ, կանանց հետ փոխհարաբերություններում հաճախ առավելություն էր ստանում ապակառուցողական սկիզբը:
Պիկասոյի կանանցից Մարի-Թերեզ Վալտերն ու երկրորդ կինը` Ժակլինը, ինքնասպանություն գործեցին, նյարդային ընկճվածությամբ էին տառապում Օլգան, նկարչուհի Դորա Մարը, որը նկարչի սիրուհին էր հայտնի «Գեռնիկա» կտավը վրձնելիս:
Շարունակելի
13

6

2505

  • realmutq
    2011-11-18 00:13:51
    (բռավո) Նկարիչները ինչ հետաքրքիր են բայց,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,լավն էր շատ Պիկասոյի նկարները սիրում եմ.......................................
    • N.....
      2011-11-18 00:19:09
      Ես էլ եմ շատ սիրում Պիկասոյի գործերը (լավ) ....Նկարիչները իրոք հետաքրքիր են :) .....Դու էլ ես շատ հետաքրքիր Ռեալ ջան,երևի նրանիցա,որ ապագա նկարչուհի ես (գինի) ..... (ծաղիկ) ........
      • realmutq
        2011-11-18 00:25:24
        ԱՊՐԵՍ պուպուշ ջան (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ..........................................
      • N.....
        2011-11-18 00:29:41
        (գինի) ............ (ծաղիկ) .........
  • Նարինե-Հենրիխ18
    2011-11-18 22:36:45
    Ապրի Մոնտսսսսս (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) շատ դուրս եկան,,,Պիկասոյին շատ չեմ սիրում,բայց յաման կարիճն ա եղել (խփո)