Copy SMS

Ուելսի իշխանուհու հետեւորդը (վերջին մաս)

Ուելսի իշխանուհու հետեւորդը (վերջին մաս) - Պահանջվում է խիստ գրաֆիկ
Այդ ընթացքում Քեյթը չէր կարողանում որեւէ բանով լցնել իր առօրյան: Հետաքրքրվեց ե՛ւ հագուստի մոդելավորմամբ, ե՛ւ լուսանկարչությամբ: Ոչնչով չէր կարողանում լրջորեն զբաղվել. արքայազնի հետ նրա հարաբերությունները խլում էին ողջ ժամանակը: Նրանք հանդիպում էին կամ Հայգրով հաուզում, կամ Քեյթի ծնողների տանը, կամ Քեյթի՝ Չելսիի բնակարանում, որը ծնողներն էին նվիրել: Մնացած ժամանակը արքայազնի ընտրյալն անցկացնում էր միայնության մեջ: Նրան անընդհատ հետեւում էին պապարացիները, որոնք ցանկանում էին աղջկան անպայման «որսալե ոչ պատշաճ վիճակում որեւէ ակումբից դուրս գալիս: Սակայն, ինչպես պնդում են նրա ընկերները, Քեյթը համարյա ալկոհոլ չէր օգտագործում. ողջ երեկոն անցկացնում է մի բաժակով:

2006 թվականի նոյեմբերին Քեյթն աշխատանք գտավ ոչ լրիվ աշխատանքային օրվա գրաֆիկով՝ «Jigsawե կազմակերպությունում, որը զբաղվում էր կանացի հագուստի առեւտրով:

Կազմակերպության տնօրինուհու խոսքով՝ աշխատանքի ընդունվելիս Քեյթն ասել էր, որ իրեն աշխատանքային ճկուն գրաֆիկ է հարկավոր, քանի որ հանդիպում է շատ բարձրաստիճան տղամարդու հետ եւ չի կարող իր ժամանակի տերը լինել:

Գործընկերների խոսքերով՝ Քեյթն ամաչկոտ չէր եւ բոլորի հետ լավ հարաբերություններ ուներ, անկախ նրանց զբաղեցրած դիրքից:

Կամաց¬կամաց Ուիլյամը սկսեց Քեյթին ծանոթացնել ընտանիքի անդամների հետ: Մի քանի անգամ ճաշեցին թագուհու հետ, եւ տատիկը հավանություն տվեց թոռան ընտրությանը: Չարլզն ու Կամիլան էլ հավանեցին Քեյթին: «Թռվռանե հագուստից ոչինչ էր մնացել: Քեյթը հագնվում էր գեղեցիկ եւ շատ զուսպ, նույնիսկ` խիստ պահպանողական, ինչը կրտսեր արքայազնի՝ Հարիի եւ նրա զիմբաբվեցի ընկերուհու՝ Չելսի Դեվիի ծիծաղն էր հարուցում: Հարին Քեյթին սկզբում սառը, հեգնական ընդունեց, հետո վերաբերմունքը փոխվեց:

Ուիլյամն ու Քեյթն իրենց ազատ ժամանակը անցկացնում էին «ոսկե երիտասարդությանե նեղ շրջանակում, որից դուրս չմնալու գրավոր պայմանը լռությունն էր: Խոսքը վերաբերում էր ոչ միայն լրագրողների հետ շփմանը: Ցանկացած բացառիկ տեղեկատվություն արքայազնի մասին վերածվում էր աղաղակող լուրի: Իշխանուհի Դիանայի շրջապատից շատերը չդիմացան գայթակղությանը...

2006 թվականի դեկտեմբերին Ուիլյամն ավարտեց Սանդհերսթի դասընթացները: Ավարտական երեկոյին ներկա էին ոչ միայն թագուհին, Չարլզն ու Կամիլան, այլեւ Քեյթն ու նրա ծնողները: Ավագ Վինձորներն այնքան էին հրապուրված Քեյթով, որ ինչ-որ պահի Ուիլյամը սկսեց կասկածել. Քեյթը նրան դուր էր գալիս իր անկախությամբ եւ նման չէր պալատի այլ կանանց: Եթե նրանց նման է, ուրեմն հարաբերություններն անիմաստ է:

2007 թվականի ապրիլին կարծես անամպ երկնքում կայծակ որոտար. Ուիլյամն ու Քեյթը բաժանվել են...

Սենթ Ջեյմսի պալատը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որ դա երիտասարդների որոշումն է, եւ նրանք մնացել են ընկերներ:

Բամբասանքներին, ասեկոսեներին վերջ չկար: Ըստ շրջանառվող լուրերի՝ արքայազնին Լոնդոնի դիսկոտեկներից մեկում տեսել էին թեթեւաբարո շիկահերների շրջապատում: Մեկ այլ դեպքում խոսվում էր, որ Քեյթի ծնողներին թագուհին չի հավանել: Թագուհին Քերոլի պահվածքում քաղքենիական շարժուձեւ է նկատել, խոսակցի հետ զրույցի ժամանակ, չլսելով զրուցակցի խոսքը՝ «ինչե ասելու փոխարեն նա «կներեքե է ասել, զուգարանն անվանել է տուալետ:Ասվում էր` թագուհուն դուր չի եկել նաեւ Քեյթի ծնողների նախկին մասնագիտությունը. հայտնի է, որ հերցոգ Ֆիլիպը, ատելով Դիանային, ասում էր, որ նա հագնվում է ուղեկցորդուհու նման...

Արքայազնի մամլո քարտուղարը հերքեց այս տեղեկությունները:

Լքված Քեյթը ցույց տվեց իր ուժը. չթաքնվեց լրագրողներից եւ վիրավորվածի կեցվածք չընդունեց: Հակառակը, կրտսեր քրոջ ուղեկցությամբ հայտնվում էր հասարակության մեջ: Երկու երիտասարդ գեղեցկուհիներն անթերի տեսք ունեին. կարծես Քեյթն ավելի էր երիտասարդացել: Նա ակնթարթորեն վերածվեց աստղի եւ անգամ մատը մատին չէր խփում նախկին հարաբերությունները վերականգնելու համար:

Ուիլյամը հետեւում էր թերթերում հայտնված Քեյթի նկարներին եւ հասկանում, որ երջանկությունը ձեռքից բաց է թողել: Կարծես թե երկուսն էլ որբացած լինեին. չկար մեկը, որով կարելի էր փոխարինել Քեյթին, եւ չկար Ուիլյամին փոխարինող...

Բաժանումը տեւեց շաբաթներ:

2008 թվականի հունիսին Ուիլյամը Քեյթին հրավիրեց զորամասի դիմակահանդեսին, որին Քեյթը ներկայացավ բուժքրոջ հագուստով: Ուիլյամն աչքը չէր կտրում Քեյթից:

Հուլիսին նրանք կրկին միասին հայտնվեցին հասարակության մեջ: Հիմա Քեյթն իրեն ավելի ինքնավստահ էր պահում:

2009 թվականի հունիսի 16-ին Քեյթը Վինձորում ներկա էր արքայազնին ասպետ օծելու հանդեսին:

Քեյթն ու Հարին կանգնած էին պատվավոր հյուրերի շարքում, սպասում էին օրվա «մեղավորինե եւ ուրախ զրուցում է ինչ¬որ բանի մասին: Երբ արքայազն Ուիլյամն ու հայրը դուրս եկան եկեղեցուց, առաջին խոսքը, որ ակամա դուրս թռավ Քեյթի բերանից, «Աստված իմե արտահայտությունն էր: Խախտելով էթիկայի կանոնները՝ Քեյթն ու Հարին մի լավ ծիծաղեցին...

Քեյթ Միդլթոնը դուր է գալիս անգլիացիներին: Նա ժպտերես է, բարետես, կարողանում է իրեն արժանապատվորեն պահել եւ արքայազնի թագակիր հարազատների հետ շփման ժամանակ ոչ մի սխալ թույլ չի տվել, չնայած երբեք որեւէ դասընթաց չի անցել: Նրա ներաշխարհը հասարակության համար դեռ փակ է:

Ոմանք ասում են, որ ոչ մի գաղտնիք էլ գոյությունի չունի եւ ներսում էլ ոչինչ չկա, դրա համար էլ լրագրողները որեւէ հատուկ բան չեն կարող ասել նրա մասին: Ասենք, ինչո՞վ է նա հետաքրքրվում. աշխատանքը թողեց, նրան երբեք չեն տեսել թատրոնում կամ վերնիսաժում: Մարզադահլիճ եւ մոդայիկ գիշերային ակումբներ. ահա եւ վերջ:

Ամենակարեւոր հարցը, որն անհանգստացնում է հասարակությանը. կկարողանա՞, արդյոք, իշխանուհի Քեթրինը բրիտանացիների սրտում գրավել այն տեղը, որ գրավում է Դիանան: Ինչ կա որ, իշխանուհի ոչ միայն ծնվում են, այլեւ` դառնում...

Այդ ընթացքում Քեյթը չէր կարողանում որեւէ բանով լցնել իր առօրյան: Հետաքրքրվեց ե՛ւ հագուստի մոդելավորմամբ, ե՛ւ լուսանկարչությամբ: Ոչնչով չէր կարողանում լրջորեն զբաղվել. արքայազնի հետ նրա հարաբերությունները խլում էին ողջ ժամանակը: Նրանք հանդիպում էին կամ Հայգրով հաուզում, կամ Քեյթի ծնողների տանը, կամ Քեյթի՝ Չելսիի բնակարանում, որը ծնողներն էին նվիրել: Մնացած ժամանակը արքայազնի ընտրյալն անցկացնում էր միայնության մեջ: Նրան անընդհատ հետեւում էին պապարացիները, որոնք ցանկանում էին աղջկան անպայման «որսալե ոչ պատշաճ վիճակում որեւէ ակումբից դուրս գալիս: Սակայն, ինչպես պնդում են նրա ընկերները, Քեյթը համարյա ալկոհոլ չէր օգտագործում. ողջ երեկոն անցկացնում է մի բաժակով: 2006 թվականի նոյեմբերին Քեյթն աշխատանք գտավ ոչ լրիվ աշխատանքային օրվա գրաֆիկով՝ «Jigsawե կազմակերպությունում, որը զբաղվում էր կանացի հագուստի առեւտրով: Կազմակերպության տնօրինուհու խոսքով՝ աշխատանքի ընդունվելիս Քեյթն ասել էր, որ իրեն աշխատանքային ճկուն գրաֆիկ է հարկավոր, քանի որ հանդիպում է շատ բարձրաստիճան տղամարդու հետ եւ չի կարող իր ժամանակի տերը լինել: Գործընկերների խոսքերով՝ Քեյթն ամաչկոտ չէր եւ բոլորի հետ լավ հարաբերություններ ուներ, անկախ նրանց զբաղեցրած դիրքից: Կամաց¬կամաց Ուիլյամը սկսեց Քեյթին ծանոթացնել ընտանիքի անդամների հետ: Մի քանի անգամ ճաշեցին թագուհու հետ, եւ տատիկը հավանություն տվեց թոռան ընտրությանը: Չարլզն ու Կամիլան էլ հավանեցին Քեյթին: «Թռվռանե հագուստից ոչինչ էր մնացել: Քեյթը հագնվում էր գեղեցիկ եւ շատ զուսպ, նույնիսկ` խիստ պահպանողական, ինչը կրտսեր արքայազնի՝ Հարիի եւ նրա զիմբաբվեցի ընկերուհու՝ Չելսի Դեվիի ծիծաղն էր հարուցում: Հարին Քեյթին սկզբում սառը, հեգնական ընդունեց, հետո վերաբերմունքը փոխվեց:Ուիլյամն ու Քեյթն իրենց ազատ ժամանակը անցկացնում էին «ոսկե երիտասարդությանե նեղ շրջանակում, որից դուրս չմնալու գրավոր պայմանը լռությունն էր: Խոսքը վերաբերում էր ոչ միայն լրագրողների հետ շփմանը: Ցանկացած բացառիկ տեղեկատվություն արքայազնի մասին վերածվում էր աղաղակող լուրի: Իշխանուհի Դիանայի շրջապատից շատերը չդիմացան գայթակղությանը...2006 թվականի դեկտեմբերին Ուիլյամն ավարտեց Սանդհերսթի դասընթացները: Ավարտական երեկոյին ներկա էին ոչ միայն թագուհին, Չարլզն ու Կամիլան, այլեւ Քեյթն ու նրա ծնողները: Ավագ Վինձորներն այնքան էին հրապուրված Քեյթով, որ ինչ-որ պահի Ուիլյամը սկսեց կասկածել. Քեյթը նրան դուր էր գալիս իր անկախությամբ եւ նման չէր պալատի այլ կանանց: Եթե նրանց նման է, ուրեմն հարաբերություններն անիմաստ է: 2007 թվականի ապրիլին կարծես անամպ երկնքում կայծակ որոտար. Ուիլյամն ու Քեյթը բաժանվել են...Սենթ Ջեյմսի պալատը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որ դա երիտասարդների որոշումն է, եւ նրանք մնացել են ընկերներ: Բամբասանքներին, ասեկոսեներին վերջ չկար: Ըստ շրջանառվող լուրերի՝ արքայազնին Լոնդոնի դիսկոտեկներից մեկում տեսել էին թեթեւաբարո շիկահերների շրջապատում: Մեկ այլ դեպքում խոսվում էր, որ Քեյթի ծնողներին թագուհին չի հավանել: Թագուհին Քերոլի պահվածքում քաղքենիական շարժուձեւ է նկատել, խոսակցի հետ զրույցի ժամանակ, չլսելով զրուցակցի խոսքը՝ «ինչե ասելու փոխարեն նա «կներեքե է ասել, զուգարանն անվանել է տուալետ: Ասվում էր` թագուհուն դուր չի եկել նաեւ Քեյթի ծնողների նախկին մասնագիտությունը. հայտնի է, որ հերցոգ Ֆիլիպը, ատելով Դիանային, ասում էր, որ նա հագնվում է ուղեկցորդուհու նման...Արքայազնի մամլո քարտուղարը հերքեց այս տեղեկությունները: Լքված Քեյթը ցույց տվեց իր ուժը. չթաքնվեց լրագրողներից եւ վիրավորվածի կեցվածք չընդունեց: Հակառակը, կրտսեր քրոջ ուղեկցությամբ հայտնվում էր հասարակության մեջ: Երկու երիտասարդ գեղեցկուհիներն անթերի տեսք ունեին. կարծես Քեյթն ավելի էր երիտասարդացել: Նա ակնթարթորեն վերածվեց աստղի եւ անգամ մատը մատին չէր խփում նախկին հարաբերությունները վերականգնելու համար: Ուիլյամը հետեւում էր թերթերում հայտնված Քեյթի նկարներին եւ հասկանում, որ երջանկությունը ձեռքից բաց է թողել: Կարծես թե երկուսն էլ որբացած լինեին. չկար մեկը, որով կարելի էր փոխարինել Քեյթին, եւ չկար Ուիլյամին փոխարինող...Բաժանումը տեւեց շաբաթներ: 2008 թվականի հունիսին Ուիլյամը Քեյթին հրավիրեց զորամասի դիմակահանդեսին, որին Քեյթը ներկայացավ բուժքրոջ հագուստով: Ուիլյամն աչքը չէր կտրում Քեյթից:Հուլիսին նրանք կրկին միասին հայտնվեցին հասարակության մեջ: Հիմա Քեյթն իրեն ավելի ինքնավստահ էր պահում: 2009 թվականի հունիսի 16-ին Քեյթը Վինձորում ներկա էր արքայազնին ասպետ օծելու հանդեսին:Քեյթն ու Հարին կանգնած էին պատվավոր հյուրերի շարքում, սպասում էին օրվա «մեղավորինե եւ ուրախ զրուցում է ինչ¬որ բանի մասին: Երբ արքայազն Ուիլյամն ու հայրը դուրս եկան եկեղեցուց, առաջին խոսքը, որ ակամա դուրս թռավ Քեյթի բերանից, <<Աստված իմ>> արտահայտությունն էր: Խախտելով էթիկայի կանոնները՝ Քեյթն ու Հարին մի լավ ծիծաղեցին...Քեյթ Միդլթոնը դուր է գալիս անգլիացիներին: Նա ժպտերես է, բարետես, կարողանում է իրեն արժանապատվորեն պահել եւ արքայազնի թագակիր հարազատների հետ շփման ժամանակ ոչ մի սխալ թույլ չի տվել, չնայած երբեք որեւէ դասընթաց չի անցել: Նրա ներաշխարհը հասարակության համար դեռ փակ է: Ոմանք ասում են, որ ոչ մի գաղտնիք էլ գոյությունի չունի եւ ներսում էլ ոչինչ չկա, դրա համար էլ լրագրողները որեւէ հատուկ բան չեն կարող ասել նրա մասին: Ասենք, ինչո՞վ է նա հետաքրքրվում. աշխատանքը թողեց, նրան երբեք չեն տեսել թատրոնում կամ վերնիսաժում: Մարզադահլիճ եւ մոդայիկ գիշերային ակումբներ. ահա եւ վերջ: Ամենակարեւոր հարցը, որն անհանգստացնում է հասարակությանը. կկարողանա՞, արդյոք, իշխանուհի Քեթրինը բրիտանացիների սրտում գրավել այն տեղը, որ գրավում է Դիանան: Ինչ կա որ, իշխանուհի ոչ միայն ծնվում են, այլեւ` դառնում...
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ-http://www.copypaste.am/2011/09/30/%D5%B8%D6%82%D5%A5%D5%AC%D5%BD%D5%AB-%D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B0%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A5%D6%82%D5%B8%D6%80%D5%A4%D5%A8/
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ-http://www.copypaste.am/2011/10/08/%D5%B8%D6%82%D5%A5%D5%AC%D5%BD%D5%AB-%D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B0%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A5%D6%82%D5%B8%D6%80%D5%A4%D5%A8-%D5%B4%D5%A1%D5%BD-2/
5

3

1743

  • eliz
    2011-11-21 16:01:19
    վաաաայ բարի գալոՒստ O:) ոնց ես? ;) ջանա կարոտել էի (ծաղիկ) (ծաղիկ) ես էլ ասոՒմ եմ երբա լինելոՒ վերջի մասը ? ]:)..... հոՒսով եմ հիշեցիր ինձ? (ծաղիկ)
    • Կոմս Մոնտե Քրիստո
      2011-11-22 13:26:04
      բա իհարկե հիշեցի Էլիզ ջան:Ստեղ էի, ուղղակի էս պոստի շարունակությունն էի մոռացել տեղադրել, երեկ միամիտ տեսա, որ կիսատա O:) (ծաղիկ)
      • eliz
        2011-11-22 15:47:09
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)