Copy SMS

Հայելի:

Հայելի: - խոսքեր, պատմություն
Նա սրբեց արցունքոտ աչքերն` նայելով հայելուն: Հայելին վաղուց ձանձրացել էր նրա թախծոտ աչքերից, տխուր դեմքից և գորշ էներգիայից: Հայելին այլևս չէր կարողանում տեսնել նրա տխրության գեղեցկությունը: Եվ հայելին լցրեց նրա սենյակը գունավոր ու հրաշաբույր ծաղիկներով, որոնց գեղեցկությունից նրա հոգին հրճվեց: Ապա հայելին մաքրեց նրա սենյակի երկնքից գորշ ամպերն ու պայծառ արև նկարեց նրա սենյակում: Նա սկսեց ժպտալ: Իսկ հայելին սկսեց ծիծաղել: Նա անընդհատ դեմքը փախցնում էր հայելուց:Հայելին նրա սենյակի պատերը ողողեց աշխարհի բոլոր հեքիաթների հերոսների նկարներով: Նա ամուր փակեց աչքերը, որպեսզի չտեսնի ոչ արևը, ոչ ծաղիկները և ոչ էլ հեքիաթները: Հայելին սենյակի կենտրոնում նկարեց դաշնամուր: Ամբողջ սենյակով տարածվեց վալսի խելահեղ հնչյունները: Հեքիաթի հերոսները կենդանացան այդ հնչյունների ներքո և սկվեց պարահանդեսը: Ամբողջ սենյակն էր պարում, բացի նրանից: Նա նմանվել էր կամակոր երեխայի, ով չէր ցանկանում տեսնել իր առջև դրված համեղ կոնֆետները, գեղեցիկ խաղալիքները:
Սենյակի ողջ գեղեցկությունից ծնվեց գեղեցիկ ծիածանը, իսկ ամբողջ սենյակը հեղեղվեց աստղային անձրևով: Վալսն ավելի ու ավելի բարձր էր հնչում և նա բարձրացրեց գլուխն ու ապշեց իր սենյակով: Հայելին մոտեցավ նրան: Նա ամուր գրկեց հայելուն և համբուրեց: Նրա համբույրի ջերմությունից հայելին փշրվեց: Իսկ հայելու ստեղծած հեքիաթը, նրա բյուրեղների հետ տարածվեց ամենուր...
Նա վերցրեց գունավոր մատիտն ու մաքրեց սենյակի գորշ երկինքը` նկարելով պայծառ արև:
17

12

2395

  • .......
    2011-11-22 15:24:54
    (բռավո) :'( :'( (բռավո)
  • hang1453
    2011-11-22 16:17:03
    :'( :'( :'( :'( (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) :( :(
  • մինչև վեր հիաած արդում էի.......հրաշք էր ուղղակի...... (խոնարհվել) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) O:)
    • ՇԱՔԵ
      2011-11-23 00:06:38
      զգացվում ա որ հիացած ես կարդացել, որովհետեվ բոլոր բառերդ կիսատ ես գրել (ախ) (ախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ)
      • ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ ՏՎՅԱԼ ԴԵՊՔՈՒՄ ՄԻՏՔՆԱ ԿԱՐևՈՐ, ՈՉ ԹԵ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ... ;) :P
      • ՇԱՔԵ
        2011-11-24 20:41:05
        հա ես ոչինչ չունեմ ասելու, ու վատ մտքով չէի գրում O:) O:) (ծաղիկ)
      • դե ավելի լավ....... O:) O:) O:) O:) O:) O:) O:)
  • Adonis
    2011-11-22 18:32:59
    Շնորհակալեմ բոլորիցդ (ծաղիկ) (ծաղիկ)
    • eliz
      2011-11-22 18:53:34
      :P :P :P
    • (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (պաղպաղակ)
  • N.....
    2011-11-22 23:29:31
    (լավ) ........... (բռավո) ........ (գինի) .............. (ծաղիկ) .....
  • ՇԱՔԵ
    2011-11-23 00:15:01
    շատ բարի էր ու դրական