Ու ամեն ինչ նրա աչքերից սկսվեց...❤

Եվ տեսա ես քեզ այդ օրը... Եվ սիրեցի ես քեզ... Եվ տարվեցի, հիվանդացա քեզնով...
Ամեն օր` դասի գալուց, աչքերս, ինձ չեն ենթարկվելով, քեզ են փնտրում... Ամեն անգամ ոտքերս մեխանիկորեն ինձ երկրորդ հարկ էին տանում, և նույնիսկ չգիտեմ, թե ինչու: Միգուցե նրա համար, որ առաջին անգամ քեզ հենց այդ հարկում եմ տեսել:
Ինչքա~ն եմ սիրել այդ երկրորդ հարկը, ինչքա~ն հարազատ ես դարձել ինձ ով դու՛, երկրորդ հարկի պատուհանի մոտ կանգնած երիտասարդ: Քեզ տեսնելիս` ոտքերս թուլանում են, ասես քննության մտնող առաջին կուրսի ուսանողինը, փորիկիս մեջ չգիտեմ ինչեր եմ զգում... Ջանում եմ անել ամեն ինչ` հայացքդ փախցնելու համար: Քեզ տեսնելիս` շրթունքներս անկախ ինձնից, բացվում ու ժպտում են` մաքուր օդի հանելով ատամներիս:
Ես, նույնիսկ, նորմալ քո դիմագծերը չգիտեմ, չեմ ճանաչում. չեմ տեսել կամ գուցե չեմ հիշում: Ես միշտ քո աչքերին եմ նայում. քո աչքերը իմ անձից լավ եմ ճանաչում, քո այդ թափանցիկ կանաչ, յուրահատուկ արտահայտությամբ ու գրավիչ ժպիտով աչքերը, բայց... ընդամենը մի քանի վայրկյան. երբ դու նկատում ես ու սկսում իմին նայել, ես իսկույն գլուխս կախում եմ: Այդ ժամանակ ես էլ չեմ նայում քեզ, բայց, միևնույնն է, զգում եմ, որ ժպտում ես... աչքերդ են ժպտում...
Եվ ես նույնիսկ չեմ էլ ուզում, որ խոսես հետս, թեկուզ և գեղեցիկ խոսքեր շշնջաս ականջիս. քո աչքերը ավելի խոսուն են: Եվ թքած, որ ես քո ձայնը չեմ լսի. դրա փոխարեն կզգամ քո շնչառությունը և հոտը, երբ կողքովս կանցնես, և, որ ամենակարևորն է «կլսեմ» աչքերիդ նուրբ շշնջանքը, կամ կկարդամ ու կժպտամ, կժպտամ ու գլուխս կկախեմ...ՈՂՋ ՕՐԸ ԿԺՊՏԱՄ...
Gohar
2011-11-23 23:11:14ՇԱՔԵ
2011-11-24 00:29:16Chocson
2011-11-24 00:40:12... ...
2011-11-24 01:17:12Քրիստինա
2011-11-24 07:54:59Anna
2011-11-24 15:21:44H.A.N.G.
2011-11-24 16:15:08not ordinary...
2011-11-24 17:23:06N.....
2011-11-24 17:29:54Chocson
2011-11-24 22:42:16Lilit Sargsyan
2012-07-16 15:42:08