Copy SMS

Խաղալիք:

Խաղալիք: -
Նա իրեն զգում էր հազարավոր թելերով կապված խաղալիքի պես, որը շարժվում էր, այնպես, ինչպես կշարժեին թելերը: Նա խաղալիք էր: Բայց արդյոք ինչ-որ վատ բան կա խաղալիք լինելու մեջ: Չէ որ, նա ճանաչում էր բոլորն, ովքեր գեթ մեկ անգամ խաղացնում էին իրեն: Չէ-որ, նա համարում էր, թե ծառայում է մարդկանց, բացառությամբ մի քանի դեպքի, երբ բարոյանական չափանիշները հաղթել էին նրան շարժող ձեռքերին: Իսկ ինչն է նրան ստեղծել` Աստված, թե սատանան: Գուցե` մարդիկ: Բայց նա սիրտ ուներ: Իսկ մարդիկ սիրտ չեն տալիս իրենց ստեղծած այն ամենին, ինչը հետագայում ծառայելու էր ի շահ իրենց: Սատանային երբեք չէր տեսել: Անգամ չէր էլ զգացել նրա ներկայությունը: Բայց վախենում էր սատանայից: Իսկ Աստծո հետ խոսում էր ամեն օր: Երազներում հաճախ էր ճախրում դեպի Աստված: Այնտեղ նա պաշտպանված էր միլիոնավոր ձեռքերից: Նա խաղալիք էր, ով ի դժբախտություն իրեն` սիրտ ուներ, զգացմունքներ:
Բացվեց հիվանդասենյակի դուռը: Նրա աչքերում վախ առկայծվեց: Նորից ասեղի թեթև սրսկումից նա կթմրի և կճախրի Աստծո մոտ:
- Ես արև եմ ուզում տեսնել,-բղավեց նա:
Իսկ բժիշկը վատն էր, շատ վատը: Բժիշկը երբեք նրան չէր բարևում և երբեք չէր հարցնում` ինչպես ես:
Փակվեց հիվանդասենյակի դուռը: Նրա տեսադաշտից կամաց-կամաց կորում էին դուռն ու ոչինչ չասող հիվանդասենյակի պատերը:
19

21

2162

  • hang1453
    2011-11-24 19:30:27
    :( :( :(
  • realmutq
    2011-11-24 19:31:32
    Ադոնիս կուզեյի իմանալ ում մասինա գրվածը?,............,.................
    • Adonis
      2011-11-24 19:34:17
      Նրա, ով կարող է լինել մեզանից յուրաքանչյուրս: Իհարկե հոգեվիճակի առումով, ոչ թե ֆիզիկապես:
      • realmutq
        2011-11-24 19:38:29
        Հա պարզա ...............բժիշկ ու մարդ ...........լավ էլ ասված էր ...........Կուզեյի բժիշկը սատանան լիներ ցավոք մարդ էր ....................ԼԱՎ ԷՍ ԳՐԵԼ ՀԱՎԵՍԱ ԱՊՐԵՍ............................
      • Adonis
        2011-11-24 19:49:21
        Շնորհակալեմ Ռեալ ջան:
  • LILI757
    2011-11-24 19:51:56
    լավն էր շաաաատ ինձ չէր վերաբերում բայց շաաաատ դուրս եկավ (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Anna
    2011-11-24 21:04:49
    (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) (բռավո)
  • ՇԱՔԵ
    2011-11-24 22:55:46
    շատ լավն էր, մի քիչ վերլուծել ա պետք
    • Adonis
      2011-11-24 23:03:36
      այսինքն անհասկանալի էր, թե ենտատեքստի համար էք ասում։
      • ՇԱՔԵ
        2011-11-24 23:23:50
        հա ենթատեքստի համար եմ ասում, սկզբում մի քիչ անհասկանալի էր, թե ինչ կապ ունի խաղալիքը.....
      • Adonis
        2011-11-24 23:25:58
        դե կարևորը վերջում պարզվեց :)
      • ՇԱՔԵ
        2011-11-24 23:39:53
        (ծաղիկ) (ծաղիկ)
  • erevani lav txa
    2011-11-25 13:52:34
    խեղաթյուրանք եր : չվիրավորվես բայց լավը չէր: :( :( :( :( :(
    • N.....
      2011-11-25 15:25:47
      Դեեեեեեե,Երևանի ՛՛լավ՛՛ տղերքին դժվար սենց բաները դուր գան ;) .......... |( ........... (պաղպաղակ) ...............
    • Adonis
      2011-11-25 18:06:56
      հատկապես որ մասն էր խեղաթյուրանք:
      • N.....
        2011-11-27 15:36:52
        Ադոնիս ջան ամեն ինչ էլ շատ լավ էր ;) ........ (գինի) ................. (ծաղիկ) .........
  • ❤ՆԱԶԵԼԻ{off page}❤
    2011-11-25 14:47:02
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) shat lavna apres
  • N.....
    2011-11-25 15:24:58
    Շատ հետաքրքիր էր Ադոնիս ջան (գինի) ............ (ծաղիկ) ............
  • Adonis
    2011-11-25 18:11:28
    Անչափ շնորհակալեմ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • N.....
      2011-11-27 16:16:54
      (բռավո) .................................. (ծաղիկ) ............
  • not ordinary...
    2011-11-26 12:05:54
    շաատ հետաքրքիր էր ու տպավորիչ... բռավոո (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)