Copy SMS

Նոր կյանք, նոր աշխարհ։

Նոր կյանք, նոր աշխարհ։ - խոսքեր
Նա ճեղքեց հողն ու իր վտիտ ցողունի և բողբոջի վրա զգաց արևի շողերի ջերմ գգվանքը։ Սա մի նոր, անբացատրելի աշխարհ էր, որտեղ չկար խավար։ Նրան զարմացրեց այս աշխարհի մեծությունն ու անսահմանությունը։ Նրան ամենից շատ հրապուրեց երկնքի ջինջ լազուրը։Հավանաբար նրա թերթիկներն էլ բացվելուց հետո նման կլինեն այդ լազուրին։ Իսկ այս ի՞նչ երաժշտություն էր հնչում քիչ այն կողմ։ Նա թեքեց գլուխը դեպի մեղեդին և տեսավ թռչնին՝ ծառին նստած։ «Ես էլ նրա չափ կլինեմ»,- մտածեց նա՝ տեսնելով ծառի մեծությունը։Նրան հիացրեց ծառի բնի ամրությունը։ Իսկ ծառի հսկայական տեսքը պատեց նրա ինչ-որ անհասկանալի զգացումով, որը մարդիկ անվանում են վախ։Նա գլուխն ուղղեց ծառին հակառակ, որպեսզի մոռանա ծառի սահմռկեցուցիչ տեսքը։ Սակայն երբ արևը փոխեց իր դիրքը, ծառի ստվերն ընկավ ուղիղ ծաղկի վրա։ Եվ ծաղիկը հասկացավ, թե որքան փոքր ու անպաշտպան է։ Իսկ աստիճանաբար խավարը հաղթում էր լույսին, տարածելով իր շղարշե քողը։ Նա մտածեց, որ գուցե այս ամենը երազ էր և նա կրկին կպատվի հավերժական թվացող մթության ոչնինչ չասող լռությամբ։ Ամբողջ գիշեր նա նայում էր լուսնին և աստղերին, որոնք այդպես անսպասելի գրավել էին երկկինքը։
Տարօրինակ մի սառնություն պատեց նրա վտիտ ցողունը։ Եվ ծաղիկը սկսեց օրորվել։ Որքան հաճելի էր այդ գգվանքը, որքան գեղեցիկ էր այդ օրորը։ Ի՞նչ էր սա։ Քամին էր, որ խաղում էր նրա հետ։ Նա սիրահարվեց քամուն առաջին իսկ հպումից։ Ախ, երնեկ հավերժ տևեր այս օրորը։ Սակայն քամին հեռացավ։ Ծաղիկը փորձեց գնալ նրա հետևից։ Բայց քամին ազատ էր, իսկ ծաղիկը արմատներ ուներ։
Բազում խավարներ և լույսեր տեսավ ծաղիկը։ Նրա թերթերն արդեն դուրս էին եկել, սակայն լազուրին նման չէին, այլ արևին, որը առաջինը դիմավորեց ծաղկին։
Ծաղիկը կարոտում էր քամուն։ Իսկ քամին այցելում էր ծաղկին միայն այն ժամանակ, երբ հիշում էր նրան։ Երբեմն գալիս էր մեղմ, իսկ երբեմն էլ իր հետ բերում ահ, սարսափ, տագնապ և սառնություն։
Իսկ ամռան քամուն ծաղիկը նվիրեց իր մի մասնիկը՝ սերմերը, հուսալով, որ քամին միշտ կտանի նրանց իր հետ, որ սերմերի ուղեկցությամբ քամին կհիշի իրեն ամենուր։
Քամին տարածեց այդ սերմերը աշխարհե աշխարհ։
Քամին ազատ էր, քամին ուներ թևեր, իսկ ծաղիկը՝ արմատներ․․․․
14

12

1720

  • N.....
    2011-11-27 15:24:40
    Շատ լավն էր (գինի) .......Քամին ու ծաղիկը խորհրդանշում էին հենց մարդկանց O:)..........Ճիշտ եմ հասկացել (ծաղիկ) .........
    • Adonis
      2011-11-27 16:06:26
      Ինչպես միշտ դուք իրավացի եք)))))))))))))))
      • N.....
        2011-11-27 16:10:15
        (ծաղիկ) ...........Մենակ առանց Դուք-ի,լա՞վ (գինի) .........
      • Adonis
        2011-11-27 16:12:53
        Ինչպես հարմար ես գտնում O:) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ;)
      • N.....
        2011-11-27 16:15:17
        ;) .....Էս ուրիշ (ծաղիկ) ........
  • Adonis
    2011-11-27 16:19:46
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (լավ)
    • N.....
      2011-11-27 16:37:28
      (ծաղիկ) .........Անհամբեր սպասում եմ հաջորդ պոստին,այսինքն՝ հաջորդ հետաքրքիր պատմությանը (գինի) ............
      • Adonis
        2011-11-27 17:52:58
        եղավ O:) O:) O:) Ասեմ երկար չես սպասի։ Մի խնդրանք՝ կներկայանս(իհարկե եթե գաղտնիք չի)
      • N.....
        2011-11-28 17:20:33
        Իհարկե գաղտնիք չի ;) ,անունս Հասմիկա (ծաղիկ) .........
  • ՇԱՔԵ
    2011-11-27 23:21:01
    շատ լավն էր.....
    • Adonis
      2011-11-28 00:01:58
      Շնորհակալեմ Շաքե ջան
      • ՇԱՔԵ
        2011-11-28 00:04:45
        (ծաղիկ) (ծաղիկ)