Copy SMS

Emir Kusturica & The No Smoking Orchestra

Emir Kusturica & The No Smoking Orchestra  -
… Կյանքը բնավ էլ լուրջ ու բարդ բան չէ, որքան մենք սովոր ենք պատկերացնել։ Կյանքին պետք է ուրախ տեսանկյունից նայել, եւ հանդիսատեսին էլ հաճույք պատճառել, ծիծաղեցնել, հակառակ դեպքում՝ մարդկանց նույնիսկ ծեծելով կինոթատրոն չես բերի։ Կինոյի հզորագույն ազդեցությունը պետք է օգտագործել կյանքի ողջ գեղեցկությունն ու ուրախությունը ցուցադրելու համար։ Ես ինքս սարսափելի դեպրեսիվ անձնավորություն եմ, եւ ամենաշատը ուզում եմ օգնել մարդկանց՝ ազատվել տխուր մտքերից:
…Կինոն հիմա շատ տարօրինակ է զարգանում: Երբ սկսում եմ մտածել կինոյի զարգացման մասին, միանգամից մտաբերում եմ Սթիվեն Սպիլբերգին: Երբ միջնադարյան նկարչին որեւէ գործ էին պատվիրում, նա հստակ իմանում էր` թե ո՞վ է իր պատվիրատուն, եւ որտե՞ղ է կախվելու նրա պատվերով արված դիմանկարը: Մեկ-մեկ էլ նկարիչն իր պատվիրատուի տուն էր գնում` տեսնելու, թե ինչպե՞ս են «ապրում» իր նկարները: Արդյոք Սպիլբերգին չի՞ հուզում, թե ովքեր են դիտում իր ֆիլմերը, որքան շատ են նրանց շարքերում ապուշներն ու լիակատար տխմարները: Եվ քանի որ իմ ֆիլմերն ավելի քիչ հանդիսատես են ունենում, քան Սպիլբերգի ֆիլմերը, հույս ունեմ, որ իմ իմ հանդիսատեսի շարքերում ապուշները զգալիորեն քիչ են:
…Բոլոր ազգերն իրենց միֆոլոգիան ունեն: Ամերիկան, օրինակ, իր առօրյա առասպելաբանությունը ստեղծում է Հին Հռոմի նմանությամբ: Եվ շատ է նյարդայնանում, երբ տեսնում է, որ այլ ազգերը փորձում են իրենց սեփական առասպելաբանությունը կառուցել: Փոքր ազգերը միայն մեկ ճանապարհ ունեն. պետք է շարունակեն ամրացնել իրենց պատմական միֆոլոգիան: Եվ դա պիտի արվի ամերիկյանին զուգահեռ: Գլոբալացումը ջնջում է ազգային տարբերությունները, եւ կարծում եմ, որ մեր մոլորակի նորագույն կոնցեպցիան փոքր ազգերի միավորումը պիտի լինի:
Էմիր Կուստուրիցա
Կարծում եմ շատերդ եք դիտել Կուստուրիցայի ֆիլմերը՝ ‘’Դու հիշում ես Դոլլի Բելին’’ ,‘’Արիզոնյան երազանք’’, ”Անդերգրաունդ” ,«Սև կատու, սպիտակ կատու» և այլն։ Սակայն ցանկանում եմ ձեզ ներկայացնել Կուստուրիցային, որպես երաժիշտ ”No smoking Orchestra” խմբում։

amp;feature=related
amp;feature=related
amp;feature=related
Մի հետաքրքիր փաստ ևս՝չնայած որ նրա ծնողները մուսուլման են, նա ընդունում է Քրիստոնեությունը: Ռեժիսորը պնդում է, որ նրա նախնիները քրիստոնյա սերբեր են եղել: Իր խոսքերով քրիստոնյան աշխատում է դարձնել աշխարհը ավելի ներդաշնակ, և հենց այդ է ուզում անել Կուստուրիցան իր ֆիլմերի միջոցով:
6

3

1384

  • AnnazuyS
    2011-11-28 15:37:14
    Արդյոք Սպիլբերգին չի՞ հուզում, թե ովքեր են դիտում իր ֆիլմերը, որքան շատ են նրանց շարքերում ապուշներն ու լիակատար տխմարները:-----ցավալի է , բայց իրականում էդպես է, Ձեր նշած ֆիլմերից ոչ մեկը չեմ տեսել, բայց անպայման սխալս կուղղեմ:
    • Adonis
      2011-11-28 16:28:14
      Ի դեպ մոռացա նշեն «Անտեանելի երեխաները», որտեղ Կուստուրիցցայից բացի ևս 9 ռեժիսոր են մասնակցել։ Խորհուրդ կտամ սկսեք հենց այդ ֆիլմից։
      • AnnazuyS
        2011-11-28 16:59:30
        շատ շնորհակալություն խորհրդի համար