Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա,ուր խաղում են,բայց գարշելի է կյանքի մեջ,ուր ապրում ենք:

Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածր ու կեղծավոր:
Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի․․․
Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:Օրինակ մեկը ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․
Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, մենք զզվում ենք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու:
Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են:
ԵՎ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը:
Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարհը քանդվի:

hang1453
2011-11-28 17:35:56LUSINE777
2011-11-28 18:01:46N.....
2011-11-28 18:58:19LUSINE777
2011-11-28 19:48:33LILI757
2011-11-28 19:57:40LUSINE777
2011-11-28 20:01:21LILI757
2011-11-28 20:14:36N.....
2011-11-28 22:20:15LILI757
2011-11-29 17:07:27LILI757
2011-11-28 19:58:20LUSINE777
2011-11-28 20:04:06LILI757
2011-11-28 20:15:38Marine
2011-11-29 13:02:32ZLATA
2011-11-29 13:36:45LUSINE777
2011-11-29 13:58:12HELMI
2012-03-02 12:58:07