Copy SMS

Ջահելության ճամփի վրա....

Ջահելության ճամփի վրա.... - հետաքրքիր, բանաստեղծություն
Ջահելության ճամփի վրա
Հանդիպում ես հանկարծ մեկին.
Քեզ գերում է տեսքը նրա,
Կամ գերում է նրա հոգին:
Միանգամից սիրտ ու աշխարհ
Դառնում են նոր,արտասովոր:
Եվ նա, ով դեռ չկար,
Ամբողջ կյանքդ է դառնում այսօր:
Հրդեհում են հոգիդ հանկարծ
Մի լուռ հայացք,ժպիտ մի տաք,
Մի ծաղկեփունջ քեզ ուղարկված,
Մի անձնվեր ու լավ արարք,
Հեռու-հեռվից գալը մեկի,
Ջերմ համբույրը մի բախտավոր,
Կամ թե մեկի ապրած կյանքի
Պատմությունը խորհրդավոր...
Թեթեւ քայլից հաճախ կյանքում
Սեր է  ծնվում  հարուստ եւ մեծ,
Որ դու անգամ չես հասկանում
Ինչպես եղավ ու պատահեց:
Աշխատում ես էլ չհիշել,
Բայց նորից ես հուշով տարվում,
Իսկ երբ հանկարծ մերժում է քեզ
Ավելի ես սիրահարվում...
Չես էլ կարծում,թե այս մեկին
Դու կարող ես նայել անգամ,
Բայց լինում է,որ միասին
Ու մեկտեղ եք անցնում ճամփան,
Կամ մեկի հետ ինչ-որ մի տեղ
Ինչ-որ խոսք եք փոխանակել,
Տարիներ են անցել արդեն,
Բայց դու նրան հիշում ես դեռ:
Մեկին իբր սիրահարված
Կատակելով սեր ես հայտնում,
Բայց կատակը կամաց-կամաց
Լրջություն է մի օր դառնում:
Կամ մեկի հետ վիճում ես դու,
Կռվում,խայթում անգթաբար ,
Մինչդեռ հետո,հեռվից-հեռու,
Կարոտով եք հիշում իրար:
Շատ են խոսում մեկի մասին,
Եվ հուզվում ես դու գաղտնորեն,
Մեկն էլ նման քո երազին,
Ստիպում է նայես իրեն....
Մեկն օգնում է,գնում անդարձ,
Փնտրում ես նրան սիրով,
Եվ սիրում ես նաեվ հանկած
Ինչ-որ մեկին կարեկցալով....
Պատահում է չեք ճանաչում,
Բայց նայում եք հանկարծ իրար,
Եվ զգում եք,որ աշխարհում
Դուք ծնվել եք միմյանց համար:
Հաճախ երգը մեկտեղ լսած,
Կամ կատակը մի հասարակ,
Մի կարծիքը նրա հայտնած
Հրդեհում են սրտեր ու կրակ:
Կյանք է....Ձեռք է ձեռքի դիպել,
Կամ ակնարկ են արել սիրով,
Սիրվելուց է մեկը սիրել,
Մեկն էլ միայն նամակներով,
ԵՎ սիրում է մեկն  էլ բոլոր
Հմայքներով նրա անմար...
Իսկ ես չեմ սիրում,չեմ սիրում խոր,
Բայց չգիտեմ ինչի համար....
13

22

3268

  • Սոֆի
    2011-12-07 10:59:23
    շատ շատ լավն էր իսկական իմ սրտից էր (ծաղիկ) դու ես հորինել??? O:)
    • Chessmaster
      2011-12-07 11:03:57
      Չէ, ես չեմ գրել Սոֆի ջան,իմ դուրն էլ եկավ դրա համար ներկայացրի (ծաղիկ) (ծաղիկ)
      • Սոֆի
        2011-12-07 11:06:42
        իսկ կարողա իմանաս ովա գրել կամ կարաս ասես որտեղից ես վերցնում ես շատ եմ սիրում սենց բանաստեղծություններ O:) (ծաղիկ)
      • Chessmaster
        2011-12-07 11:10:28
        ինչքան գիտեմ Արամայիս Սահակյաննա գրել, ես էլի կգրեմ իրա բանաստեղծեւթյուններից O:)
      • Սոֆի
        2011-12-07 11:12:05
        հա էլի գրի էլի սենց բանաստեղծություններ շատ լավն են O:) (ուռա)
      • Chessmaster
        2011-12-07 11:14:14
        կգրեմ (ծաղիկ) (ծաղիկ) O:)
      • Սոֆի
        2011-12-07 11:15:07
        նախապես շատ մերսի (ծաղիկ)
      • Chessmaster
        2011-12-07 11:16:01
        խնդրեմ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) O:)
      • Սոֆի
        2011-12-07 11:22:47
        :)
      • Chessmaster
        2011-12-07 11:30:56
        ;)
      • Սոֆի
        2011-12-07 11:35:16
        (պարել)
  • not ordinary...
    2011-12-07 15:51:57
    շաաաաաաաատ լավն էր.. (խփո) .. իսկական ջահելական. (լավ) .. ճիշտ վերնագիր էէէր.... ապրես լավ պոստի համարր (բռավո) (բռավո) (բռավո)
    • Chessmaster
      2011-12-07 17:57:37
      խնդրեմ (ծաղիկ) (ծաղիկ) (գինի) O:)
  • hang1453
    2011-12-07 17:53:21
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (պարել) (պարել) (պարել) (պարել) (պարել)
  • Chessmaster
    2011-12-07 18:10:53
    O:) O:) (ուռա)
  • hang1453
    2011-12-07 19:40:33
    չգիտեմ երևի այսօրվա տխուր տրամադրությունիցս է և կատարված դեպքերից....... :(
  • TiTiZ AxJiK
    2011-12-08 14:48:31
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (գինի)