Copy SMS

Հանդիպում երկրաշարժի հետ

Հանդիպում երկրաշարժի հետ - արվեստ, հետաքրքիր, տխուր, պատմություն

Հայաստան աշխարհում երկրաշարժ է եղել, եւ Շառլ Ազնավուրը եկել է Երեւան:
Հանդիպում երկրաշարժի հետ - արվեստ, հետաքրքիր, տխուր, պատմություն
... Համարյա մարդաբոյ ինքնաթիռը, թռչնի պես թփթփացնելով ասֆալտե թռիչքուղուն, սահուն գլորվեց առաջ, հարմար տեղ գտավ իր համար ու կանգնեց: «Զվարթնոցում» հավաքված մարդիկ ալիք-ալիք խռնվեցին, իրար հրմշտեցին, ըմբոստ վազեցին ճստլիկ ինքնաթիռի ետեւից, մժեղների պես պաշարեցին, պինդ գրկեցին ու իրենք էլ կանգ առան: Մոտ կանգնածները, վզները երկարելով, ճգնում էին ինքնաթիռից ներս նայել` ինչ-որ բան տեսնելու հույսով, իսկ այնտեղ, լուսացույցին հպված, միայն մի քանի ճապաղած, անծանոթ քթեր էին երեւում: Հետո այդ մարդիկ` ամբողջ օրը կիսածարավ, կիսաոված, կիսացրտահար, սպասումի երկարաձիգ ժամերի ընթացքում իրար հետ մտերմացած, բարեկամացած, հասցեներ ու հեռախոսահամարներ փոխանակած այդ մարդիկ  - հայ ու ֆրանսիացի լրագրողներ, Ազնավուրի աննահանջ երկրպագուներ, երկրաշար`ի ցավով տառապղներ, բարձրաստիճան պածտոնյաներ, օդանավակայանի աշխատողներ, պարզապես հետաքրքրասեր անցորդներ - հանարծ հասկացան, որինքնաթիռն այդպես գրկել չի կարելի, այդպիսի բան ով է տեսել, ախր, ներսում եղածները դուրս գալ չեն կարող: Հասկացան ու սկսեցին բարձր բարձր գոռալ` «ճամփա տվե՜ք».. ո'չ մեկը, ո'չ մյուսը տեղից չէին շարժվում:
Վերջապես Ինքնաթիռի դռնակը շարժվում է, եւ լուսարձակի պայծառ մեջ երեւում է Ազնավուրի լույս դեմքը` հոգնած, մոլորված, շփոթված, մի քիչ ծերացած, տխուր-ուրախ դեմքը: նա ձեռքը արտիստորեն առաջ է պարզում, իբր, ճամփա բացեք, ես այստեղից ձեր միջով եմ անցնելու, բայց իր համար եւ հավաքվածների համար անսպասելիորեն հայտնվում է աննկատ ինքնաթիռին մոտեցած ավտոմեքենայի մեջ եւ մեղավոր ժպիտով անհետանում այնպես հանկարծակի, ինչպես որ հայտնվել էր...

Ազնավուր եւ Անդրանիկ



...Միայն զարմանալ կարելի էր, թե Ազնավուրի գալուց հաշված ժամեր հետո, երբ արանքում ընդհամենը մի կարճ գիշեր էր անցել, այսքան մարդ այդ ինչպե՞ս, այդ որտեղից իմացան, որ նա այս ժամին Ծիծեռնակաբերդում է լինելու, եւ եկան, հավաքվեցին:
Մարդկանց մի խումբ սեղմում, օղակի մեջ է առնում Ազնավուրին. ասելիք շատ ունեն, կարեւոր ասելիք, ոչինչ, ընդհամենը մի քանի րոպե կզրուցեն հետը:
- Գոնե թողեք ներքեւ իջնի, հուշարձանը այցելի հետո...- պաղ օդում հուսահատ կախվում են ինչ-որ մեկի բառերը:
Պայմանավորվում են: Ազնավուրը զգուշորեն իջնում է տեղ տեղ սառած աստիճաններով , եւ իրար գլխի խնարհված քարերը, ասես երկնքից, կախվում են նրա վրա..
Հանդիպում երկրաշարժի հետ - արվեստ, հետաքրքիր, տխուր, պատմություն...Աստիճանների գլխին սպասողները կրկին օղակում են Ազնավուրին: Պայմանը` պայման է: Եւ սպասողները իրար ընդհատելով, արագ-արագ, շուտասելուկի պես սկսում են խոսել, կարծես անհանգստանալով, որ հիմա Ազնավուրին նորից կփախցնեն  ու ասելիքը կիսատ կմնա:
- Այ, դուք եկել եք, ուզում եք օգնել, բայց օգնությունը տեղ չի հասնում, մեծ մասը «վերեւներում» են բաշխում, երկրաշարժից տուժածներին քիչ բան է հասնում,- կարկտի պես բառեր է շպրտում մեկը:
- Դուբլյոնկաներն էլ են իրենք ու իրենց կանայք հագնում:
-Ի՞նչ է «դուբլյոնկան» , - հարցնում է Ազնավուրը եւ, լսելով թարգմանությունը, ասում է.- այո, այո, գիտեմ:
- «Ղարաբաղ» կոմիտեն ձերբակալել են, նրանք ի՞նչ են արել, միակ մեղքը այն է, որ հավատացին,- ասում է մեկը:
-Տղաներից ոչ մի լուր չունենք, որտե՞ղ են, ո՞ր քաղաքում, հազար նամակ ենք գրել, մեկ է` ոչինչ չեն ասում: Դուք պարտավոր եք օգնել,- ասում է մի կին:
- Բայց ես  քաղաքական գործիչ չեմ,- վերջապես խոսում է Ազնավուրը,- Ես ընդհամենը երգիչ եմ:
- Մենք դա հասկանում ենք, բայց ուզում ենք, որ դուք ձեր ձայնը բարձրացնեք... Մեզ այդքանն էլ բավական է:
- Կխոսեմ, անպայման, ուժերիս ներածին չափով կփորձեմ օգնել...
....Ավտոշարասյունը շարժվում է Լենինական:
Պարտադիր կանգառ Ուջանում: Անդրանիկ Զորավարի արձանը:
- Շառլ, կանգնիր Անդրանիկի հետ քեզ նկարենք:
Շառլին արդեն ընտելացել ենք, ընկերացել: Նա էլ` մեզ: Ընդհամենը մի քանի ժամում մեզ հավասար մարդ է դարձել, եւ հիմա ինձ համար տարօրինակ կերպով նույնիսկ զարմանալի չէ, որ նա սովորական մարդ է, մեզ նման: Հիշում եմ երեկվա ընթրիքը. «Շա'ռլ, կենացդ» , - ու ձեռքերս երկարում էինք, խփում նրա բաժակին եւ, ինչպես ասում են, նրա հետ «դու»-ով էինք խոսում:
- Շա'ռլ. կանգնիր Անդրանիկի հետ քեզ նկարեք:
Երկու մարդ, հայ ժողովրդի արգանդից ծնված երկու մեծություն, մեկը` իր ժողովրդի ցավով տառապած, իր կյանքը անմնացորդ նրան նվիրաբերած ու այդպես արձանացած, հավերժացած, վեհատեսիլ.. իսկ մյուսը` իր ժողովրդի ցավով տառապող, իր ժողովրդի անափ վշտով լցված, վերջապես հանդիպել են իրար, կանգնել կողք-կողքի, եւ դա գեղեցիկ է:
-Շառլ, դու մեր Անդրանիկն ես,- ասում է կինոխցիկով ամենուր Ազնավուրին «հետապնդող»  ջահել, մորուքավոր տղան, որը մինչեւ այս պահը ոչ մի բառ չէր ասել եւ հիմա էլ պպզած, անհարմար դիրք էր ընտրել իր համար ու սուսուփուս իր գործն էր անում:
Շառլը ժպտում է:
-Չէ, ինչ եք ասում, ինձ մի համեմատեք Անդրանիկի հետ: Անդրանիկը մեծ է...
-Քանի որ դու հիմա մեր կողքին ես, ուրեմն դու մեր Անդրանիկն ես,- համառում է երիտասարդը, որն էլ, այս խոսքերից հետո, Շառլի հետ զրուցելու անվիճելի իրավունքը նվաճեց եւ առանց «գրաված դիրքից» նահանջռլու` կինոխցիկը գործի դրած, ինքը պատասխանեց Ուջանի, ուջանցիների, Անդրանիկի ու այս արձանի մասին Շառլի տված հարցերին:
Հանդիպում երկրաշարժի հետ - արվեստ, հետաքրքիր, տխուր, պատմություն
Հանդիպում երկրաշարժի հետ - արվեստ, հետաքրքիր, տխուր, պատմություն

Ազնավուրն իր արմատներն ու...



Ես ֆրանսիացի եմ` հայկական ծագումով: Արմատներս Հայաստանում են: Արմատները լեզուն է, ավանդույթները...
Մենք մի գաղթական ընտանիք էինք ու, ինչպես բոլոր գաղթական հայ ընտանիքները, կապված էինք մեր լեզվին, սովորույթներին ու եկեղեցուն: Ես քրիստոնյա եմ հարյուր տոկոսով:
Ֆրանսիայում ինձ երբեք օտարազգի չեմ համարել, սակայն, միեւնույն ժամանակ, երբեք չեմ մոռացել, որ ծնունդով հայ եմ: Ֆրանսիայում մենք մեր ուրույն տեղն ունենք` Ժան Գառզու, Անրի Թրուայա, Անրի Վերնոյ, Ալիս Սափրիչ, Ռոզի Վարդ, Ռոզ Արմեն...
Այո, մենք միշտ հայ ենք մնում: Գնացեք Օլֆորթվիլ: Կարնո հրապարակում կտեսնեք մի բիստրո, որի վրա գրված է. «Ֆիլիպի մոտ»:Ներս մտեք եւ կտեսնեք, որ այլեւս Ֆրանսիայում չեք գտնվում: Խոսակցության պատառիկները ձեզ տեղնուտեղը կտեղափոխեն մի ուրիշ մոլորակ: Նախասրահը լեփ-լեցուն է: Ոչ մի կին չկա: Բոլոր սեղաններն զբաղեցրել են տարեց տղամարդիկ: Մաշված, կնճռոտ դեմք ունեն, խիտ մորուք եւ ճերմակած մազեր: Զբաղված են թղթախաղով: Եթե դուք մշտական հաճախորդ չեք եւ հայերեն չեք խոսում, ուրեմն օտարազգին դուք եք: Սակայն նրանք կզրուցեն ձեզ հետ: Արտասվախառն ձայնով ձեզ կպատմեն իրենց երկրի գեղեցկության, Սեւանա լճի քնքշության մասին: Նրանք հիշում են...
Այսօր մեր զավակներից շատերն ամուսնանում են ֆրանսուհիների հետ, եւ մենք կորցնում ենք մեր ավանդույթները:
Ես ինձ մի քիչ մեղավոր եմ զգում հարազատ ժողովրդիս հանդեպ: Ոչ մի երգ չեմ նվիրել նրան: Այդ մասին շատ եմ մտածել: Բայց ես անպայման կգրեմ այդ երգը... Այդ օրը ես կհպարտանամ` աշխարհով մեկ գոռալով, որ ես հայ եմ:

Հանդիպում երկրաշարժի հետ

Հանդիպում երկրաշարժի հետ - արվեստ, հետաքրքիր, տխուր, պատմություն

Հանդիպում երկրաշարժի հետ - արվեստ, հետաքրքիր, տխուր, պատմություն
... Շառլի բախտը բերել է. ականատեսները նրան չեն պատմում.
«Մեր շենքը ճոճվում էր, տանիքը գալիս համարյա գետնին էր կպչում ու էլի ետ գնում: Ես ընկել էի գետնին, ոնց որ մագնիսի էի կպել, չէի կարողանում ոտքի կանգնել, ու նայում էի ճոճվող շենքին, որի մեջ գտնվում էր ամբողջ ընտանիքս...»:


«Ծառից բռնեցի, որ չընկնեմ: Չեղավ: Փռվեցի գետնին: Մեկ էլ տեսա` եկեղեցին խաղալիքի պես փլվեց, փշրվեց, եւ փոշի բարձրացավ...»:
«Լսարանից ուսանողները դուրս թափվեցին եւ սկսեցին փախչել: Այն մասերը, որոնց վրայով մի վայրկյան առաջ վազում էին նրանք, մեկը մյուսի հետեւից փուլ էին գալիս: Միայն Աստծուն էր հայտնի, թե նրանցից ով էր փրկվելու»:
«Երբ «ժաժքը»  պրծավ, ողջ մնացածները իրար անցան, դեսուդեն ընկան` ամեն մեկը փնտրելով իր հարազատին: Ամեն մեկը մտածում էր միայն իր մասին: Մեքենաները գժի պես սլանում էին, իրար խփում: Մարդիկ ընկնում էին մեքենաների տակ»:
«Օրերով, գիշերն ու ցերեկը մեկ արած` մարդիկ կանգնում էին գետնին հավասարված, գետնի տակն անցած դպրոցի շենքի մոտ` հույսով, որ գոնե իրենց երեխայից որեւէ հուշ գտնեն: Մարդիկ գժվել էին. անգամ իրենց երեխայի որեւէ իրը` տետր, թաշկինակ գտնելիս ուրախանում էին...»:
Այս ամենը Ազնավուրը չէր կարող պատկերացնե նույնիսկ իր հզոր, անսհման երեւակայությամբ... Այս ամենը նա չլսեց, նա տեսնում էր միայն վիրակապված քաղաքը, բաց վերքերով քաղաքը:
Հանդիպում երկրաշարժի հետ - արվեստ, հետաքրքիր, տխուր, պատմություն
Հրապարակի վրա փշրված եկեղեցու հրաշքով փրկված փառահեղ խոյակի մոտ մոմ վառելուց հետո ազնավուրն իր սրտի խոսքն ասեց փոշիների մեջ հավաքված, զինվորական սապոգներ հագած «բուշլատավոր» լենինականցիներին, որոնց մազակալած դեմքերին փոշի էր նստել: Հետո նա իջավ քարակույտի վրայից, եւ ժողովուրդը, առանց թիկնապահների օգնության, նեղ արահետ բացեց նրրա համար: Ազնավուրը քայլեց դեպի ավտոբուսը, եւ հենց այդ պահին, երբ ոտքը դրեց առաջին աստիճանին, որ վեր ելնի, մարդիկ ասես նոր միայն հասկացան, որ Ազնավուրը գնում է եւ այլեւս չեն տեսնի նրան, եւ ինչ-որ մեկի բերանով գոռացին.
-Շա՜ռլ, ցա՜վդ տանեմ...
«Գյումրի» ռեստորանում մի պատառ հաց ուտելուց, իր խոհարարական գիտելիքները ցուցադրելուց, հայկական ավանդույթների ու սովորույթների մասին խոսելուց հետո Ազնավուրը ճանապարհ է ընկնում դեպի երկրաշարժի էպիկենտրոն` Սպիտակ:

«Շա՜ռլ, ցա՜վդ տանեմ»



Սպիտակում Ազնավուրին արդեն սպասում էին, եթե կարելի է այդպես ասել` քաղաքի մուտքի մոտ: Քաղաքը հիմնահատակ ավերված էր:
Ազնավուրը մեքենայից դուրս է գալիս, ամայի տարածքում դեսուդեն է գնում` աննպատակ, ցրված, ցնցված, գուցե չլսելով, թե իրեն ինչ են սոում, ինչ են պատմում սպիտակցիները, թե ինչ են իրենից պահանջում ֆրանսիական հեռուստատեսության աշխատղները: Թեք հարթության վրա, քիչ ներքեւ, կիսավեր մի շենք է, որի ջարդոտված լուսամուտները ասես փոս ընկած ակնախոռոչնոր լինեն: Հանկարծ Ազնավուրը պոկվում է մարդկանցից եւ արագ-արագ իջնում, մտնում է կիսավեր շենքը, որը կարող էր աղետի խորհրդանիշ ծառայել ցանկացած երկրում: Որոշ ժամանակ անց, չգիտես ինչպես, ինչ հնարքով եւ ում օգնությամբ Ազնավուրը հայտնվում է երկրորդ թե երրորդ հարկում բացված մի ահարկու ակնախոռոչում ու դեմքով կանգնում դեպի մեզ:  Եվ ինձ թվաց, թե Ազնավուրն այդ պահին արձանացել էր, հվերժացել` իբրեւ լույսի կաթիլ` խավարի թագավորությունում: Եւ շենքը կարծես դարձել էր  բնակելի: Գուցե դա արտիստի մարտահրավերն էր ֆրանսիացի լրագրողներին, եւ նիհարավուն կին օպերատորը, որը զարմանալի թեթեւոիթյամ էր իր վրա կրում ծանր կինոխցիկը, ընդունեց այդ մարտահրավերը եւ տարբեր դիրքերից սկսեց նկարել նրան:
Ազնավուրը հոգնել է: Հայաստանից դուրս ապրող հայի համար դժվար է այսպիսի  Հայստան տեսնելը:
-Չէ, Կիրովական չենք գնում, գնում ենք Երեւան : Եվ` զարմանալի բան. ճիշտ հրաժեշտի պահին, Սպիտակի ողջ մնացած մարդկանց միջից մի նախկին սպիտակցի, այժմ` պարզապես աղետյալ մեկը, կարծես փոխ առնելով լենինականցիների  բացականչությունը, բարեհոգի միամտությամբ գոռում է.
-Շա՜ռլ, ցա՜վդ տանեմ...
Ազնավուրը ժպտում է...
ԱՅԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

Քեզ համար Հայաս      տան


Փոքրիկ ինքնաթիռը նորից Հայաստան է եկել : Հրաժեշտի պահ. Ազնավուրը պետք է Փարիզ վերադառա Մոսկվայով: Օդանավակայանի շենքից դուրս ենք գալիս եւ, Ազնավուրին օղակած, քայլում դեպի ինքնաթիռը: Հանկարծ Ազնվուրը, որի գործողություններն անհնար է կռահել, թեքում է ուղղությունն ու գնում դեպի մի վիթխարի, գորշ գույնի ինքնաթիռ: Ինքնաթիռի ներսում հեռվից հազիվ նշմարում եմ վիրակապած երեխաների: Րոպեներն անցնում են: Վերջապես Ազնավուրը ուրս է գալիս: Նորից տխուր է: Նորից հանդիպել է երկրաշարժին: «Երեխաներ են,- ասում է,- տանում են Ամերիկա՝ բուժման»:
ինքնաթիռը դանդաղ ու սահուն գլորվում է ասֆալտի վրայով: Լուսանցույցի ապակու ետեւում Ազնավուրի ճապաղած քիթն է: Ձեռքով հրաժեշտ է տալիս, ժպտում է:
Սա Շառլ Ազնավուրի առաջին այցելությունն էր: Եւ հիմա կրկին «Զվարթնոց» ենք եկել` նրան դիմավորելու:
Ինքնաթիռն ուշանում է, ինչպես եւ առաջին անգամ: «Երբ արդեն օդում էինք, մեզ հայտնեցին, որ Թուրքիան չի թողնում իր երկրի վրայով թռչել: Ամբողջ Թուրքիան մի մարդուց վախեցավ»,- ժպիտը դեմքին` այն օրը ասաց Ազնավուրը:
Տեսնես հիմա ինչ է եղել:
... Վերջապես եկավ:
Եթե Ազնավուրի առաջին այցելությունը հիմնականում "հետախուզական" նպատակ ուներ, ապա այս անգամ նա եկել էր «բեռնավորված», մի տեսակ հաշվետտվություն տալու իր ժողովրդին` արած  եւ կատարվելիք գործերի մասին, տեսնելու, թե ինչպես են բուժվում Հայաստանի վերքերը:
Անմիջապես երկրաշարժի հաջորդ օրը, երբ աշխարհը դեռեւս անտեղյակ էր աղետից, Ազնավուրն արդեն գրել էր «Քեզ համար, Հայաստան» երգը: «Ես մտածեցի,- ասում է նա,- որ եկել է պահը ուժերիս ներածին չափով օգտակար լինելու իմ ժողովրդին, նեցուկ կանգնելու նրան: Իսկ ես ինչո՞վ կարող էի օգնել: Միայն երգով»Ազնավուրը ցանկանում էր գրել մի երգ, որի կատարմանը մասնակից կդառնան համաշխարհային երգարվեստի բազմաթիվ նշանավոր երգիչներ, որը կերգեն տարբեր լեզուներով, իսկ ստացված գումարը կհատկացվի Հայաստանի երկրաշարժից տուժածներին: Որովհետեւ մեր մոլորկի ցանկացած կետում կատարված բնական աղետը համամարդկային ցավ է, համամարդկային վիշտ: Երգը Ֆրանսիայում ձայնագրելուց հետո Ազնավուրն անմիջապես թռչում է օվկիանոսից այն կողմ եւ շուտով Լոս Անջելեսում «Քեզ համար, հայաստանն»  արդեն երգում էին ամերիկյան աստղերը: Համաձայնություն է ձեռք բերում նաեւ գերմաներեն տարբերակի համար:
-կուզենայի, որ երգը հնչի հայերեն: Հուսով եմ, ինձ կարձագանքեն նաեւ այսօրվա ռուսական էստրադայի անվանի երգիչները:
երգի ֆրանսիական տարբերակի կատարմանը մասնակից դարձան այնպիսի անվանիներ, ինչպիսիք են` Սալվատորե Ադամոն, Ռոզի Արմեն, ֆրեդերիկ Շատո, Ջոննի Հոլիդեյ, Պատրիսիա Կաաս, Միրեյ Մաթյե, Նանա Մոսկուրի, Պիեռ Ռիշար, Վանեսսա Պարադի, Ժիլ Լակոստ:

Քեզ համար, Հայաստան

Քեզ համար Հայաստան
Քեզ համար նոր գարուն կգա,
Եվ պայծառ կշողաս նորից,
Ձմռան բոցից դու մահաբեր
Կհառնես ինչպես փյունիկ կրկին,
Հայաստան:

Կզնգա երգդ ամենուր,
Կուռ կամքով վեր կսլանաս,
Աստված պահի քո հողը սուրբ,
Ապրես հավետ ու երջանիկ,
Իմ սեր, Հայաստան:

Աշխարհը վշտակեզ ողբում է քեզ հետ
Եվ ձեռքն է մեկնում իր կորովի
Անկեղծ եբայրության,
Որ դու ապրես:

Ողջ աշխարհն է սատար դարձել,
Որ կանգուն ու անխախտ մնաս,
Տանջվել ես միշտ, դու նահատակ,
Մոռացված իմ ժողովուրդ, ապրիր,
Հայաստան:

Կբուժվեն քո վերքերը խոր,
Թե նույնիսկ դու միշտ անիծես
Քո բախտը չար, ուղիդ արնոտ,
Թող կանաչի ճամփադ լուսե,
Իմ սեր Հայաստան:

Ոսկյա արևը թող ժպտա մի բուռ քո հողին,
Հար ցնծա°, իմ Հայաստան աշխարհ,
Արցունքը քո սրբիր, թող հույսը քեղ օգնի,
Գոտեպնդվիր, իմ ժողովուրդ:

Թող հավատը քեզ չլքի
Փորձության քո ճանապարհին,
Թախծոտ ու սև քո աչքերում
Թող անմար ժպիտ շողա կրկին
Հայաստան:

Քո բախտին ինքդ տիրանաս,
Ձայնդ զիլ աշխարհում թնդա,
Աստված պահի քո հողը սուրբ,
Ապրիր հավետ ու երջանիկ
Իմ Ալ, իմ Կապույտ, իմ Արև,
Հայսատան:


Pour toi Arménie

Tes printemps fleuriront encore
Tes beaux jours renaîtront encore
Après l'hiver
Après l'enfer
Poussera l'arbre de vie
Pour toi Arménie

Tes saisons chanteront encore
Tes enfant bâtiront plus fort
Après l'horreur
Après la peur
Dieu soignera ton sol meurtri
Pour toi Arménie

Le monde s'est levé
Le monde est avec toi
Pour toi peuple oublié
Il a ouvert son cœur
Il a tendu ses bras

Tes printemps fleuriront encore
Tes beaux jours renaîtront encore
Après l'hiver
Après l'enfer
Poussera l'arbre de vie
Pour toi Arménie

Et même si tu maudis ton sort
Dans tes yeux je veux voir
Arménie
Une lueur d'espoir
Une flamme, une envie
De prendre ton destin
Entre tes mains
A bras le corps

Tes printemps fleuriront encore
Tes beaux jours renaîtront encore
Après l'hiver
Après l'enfer
Poussera l'arbre de vie
Pour toi Arménie

Arménie
Hayastann




Այս անգամ Ազնավուրին եւ նրա խմբին  դիմավորում ենք հին ծանոթների  պես:
- Օ՜, կհիշեմ, կհիշեմ, ինչպե՞ս եք,- Լեւոն Սայանն է:
-Դու՞ք երբ եք գալու Փարիզ,- բացսիրտ թիկնապահն է:
-Դեմքերիդ գույն է եկել, լավ է, ուրախ եմ:- Ազնավուրն է
... Եւ նորից Լենինական:
Այս անգամ մեզնից առաջ դուրս է գալիս մի մեծ բեռնատար` Ազնավուրի բերած «նվերներով»:
Հսնում ենք լենինական: հաասցեն որոշակի է` մանկական հիվանդանոց: Բեռնատարը, որ պետք է մեզնից առաջ հասած լիներ, դեռ չկա: Սպասում ենք: Բժիշկները, թաղի բնակիչները դուրս են թափվել, հավաքվել հիվանդանոցի բկում:
- Ծո, խո խելառ չես, Ազնավուրը ըդիկ չէ, էն մարդն է:
Ազնավուրը սպասում է, բեռնատարը չկա: Ի վերջո որոշում է մտնել հիվանդանոց: Մեկ-մեկ մոտենում է հիվանդներին, հարցուփորձ անում:
«Ձեր ասած համարանիշով մեքենա Լենինական չի մտել»,- մեզ զեկուցում է ավտոտեսուչը: Մթնոլորտն ավելի է սրվում:
- Հիմա ինչպե՞ս գնամ մանկապարտեզ, երեխաների մոտ, առանց նվերների: Անհարմար է...
Շառլը նստում է մեքենայի մեջ ու սպասում. գուցե բեռնատարը հիմա կգա:
- Ծո, Ազնավուրը ըդիկ չէ, ավտոյի մեջ նստած մարդն է,- համառ մի երեխա հասկացնում է մի ուրիշ համառի:
...Դե լավ, գնում ենք մանկապարտեզ: Երեխաները նրան վաղուց են սպասում: Նստեցնում են իրենց կենտրոնում, աշխարհի բոլոր երեխաների պես` նախ շփոթվում են, հետո աշխուժանում, Անդրանիկ արտասանում, Անդրանիկ երգում, լուսանկարվում: Ազնավուրը, ինքն էլ մի երեխա, ժպտում է:
-Երեխաներ, Ազնավուրը ձեզ համար նվերներ է բերել, մեքենան շուտով տեղ կհասնի: (Ցավոք, բեռնատարը պետք է տեղ հասներ հաջորդ օրը միայն. ճանապարհին ինչ-որ վթար էր պատահել):

... Չեմ ուզում ավարտել Շառլի հետ հանդիպումների այս պատառիկները, չեմ ուզում վերջակետ դնել: Ինչքա՜ն բան դեռ չեմ ասել թե' այդ օրերի, թե' իր` Ազնավուրի մասին: Հրաժեշտի ժամանակ ընկերս,որ միշտ Ազնավուրի կողքին էր` թե' կինոխցիկի մեջ, թե' նրանից դուրս, հարցրեց նրան.
-Շառլ, հաջորդ անգամ ե՞րբ եք գալու:
Լեւոն Սայանը պատասխանեց.
-Գործերը շատ են, եթե հաջողվի հունիս-հուլիսին:
Հունիս-հուլիսը վաղուց անցել է...
Եւ ես հիմա չեմ ուզում ավարտել այս պատառիկները: Որովհետեւ մենք սպասում ենք Շառլին: Նա նորից պիտի գա:
Հանդիպում երկրաշարժի հետ - արվեստ, հետաքրքիր, տխուր, պատմություն
Սամվել Գասպարյանի «Ազնավուրը՝ ծանոթ եւ անծանոթ» գրքից:
9

7

4583

  • TATok
    2011-12-07 12:32:07
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ)
  • Ani 95
    2011-12-07 13:16:20
    (ծաղիկ) (բռավո) (բռավո)
  • not ordinary...
    2011-12-07 15:58:46
    (բռավո) (բռավո) (բռավո) միիիիշտ կհիշենք մեր անմեղ զոհերին .... :( :( ... իսկ Շառլ Ազնավուրին շաաաատ եմ սիրում.... ինքը իսկական մեծությունա իմ համար... հարգում ու սիրում եմ իրա արվեստըըը (խոնարհվել) (բռավո) (բռավո) (բռավո)
    • eliz
      2011-12-07 16:02:20
      ես էլ եմ նոՒյն կարծիքին (բռավո) (բռավո)
      • not ordinary...
        2011-12-07 16:09:11
        Էլ մենք համարյա միշտ նույն կարծիքին եեենք :) :) ;)
      • eliz
        2011-12-07 16:19:39
        գիդաս Տաթս (խփո) (խփո)
      • not ordinary...
        2011-12-07 17:44:45
        գիդամ գիդաաաամ ;) ;)