Դու վախենում ես....

Ինչու ես թաքուն ուրախանում
Երբ...տեղ եմ գնում,բացակայում:
Իմ մերժված-մերժված սիրո մասին
Ես երգ գրեցի,բայց ասացին.
<<Աշխարհին ինչ է հետաքրքիր,
Թե ինչ-որ մեկին սեր մերժեցին...>>:
Ես մարդ եմ,եւ ինձ տվել են վիշտ,
Տխուր եմ,մենակ եւ դառնացած:
Միթե աշխարհը մի կողմ է միշտ,
Իսկ մեկն էլ ուրիշ կողմ է կանգնած....
***
Դու վախենում ես երջանկությունից,
Դու վախենում ես ...սիրով նայելուց:
Քեզ միշտ թվում է
Սխալ կլինի,եթե լավ զգաս:
Եվ լավ զգալուց վատ ես զգում քեզ:
Դատողությունդ ավելի շատ է,
Քան զգացումդ:
Դողում ես սաստիկ.<<Ինչ կասեն մարդիկ..>>:
Կարծում ես եթե հուզվեցիր մի քիչ
Դա պարտություն է դիմացինիդ մոտ,
Եվ կծիծաղի նա իր մտքի մեջ
Կամ կհամարի քեզ թեթեւամիտ:
Դու քո գերին ես:
Եվ ինքդ ես մարում կրակները քո:
Իբր ուշադիր լսում ես դու ինձ,
Սակայն անհանգիստ նայում ես չորս կողմ:
Դու վախենում ես նաեւ քեզանից,
Չես կարողանում ինքդ քեզ հաղթել:
Չես ուզում լինել վկան քո սիրո:
Չես ուզում իբր երեւալ անզոր:
Հանցանք են թվում հաճույքները քեզ:
Դրա համար էլ
Երջանկություն չես զգում երբեք....
Սոֆի
2011-12-09 10:05:43Saqo
2011-12-09 10:07:11Սոֆի
2011-12-09 10:07:52Saqo
2011-12-09 10:10:25Սոֆի
2011-12-09 10:18:45N.....
2011-12-09 14:31:02Saqo
2011-12-09 19:48:03not ordinary...
2011-12-09 15:10:18Saqo
2011-12-09 19:41:35MARIAM
2011-12-09 15:39:27Saqo
2011-12-09 19:42:54♪ ♫ ☊LINAツツツ♪ ♫ ☊
2011-12-09 16:38:46Saqo
2011-12-09 19:47:34♪ ♫ ☊LINAツツツ♪ ♫ ☊
2011-12-09 19:50:09Saqo
2011-12-09 19:42:18eliz
2011-12-09 19:53:11LILI757
2011-12-09 20:39:32Hayk92011
2011-12-11 00:19:43