Անորոշություն...

ՈՒր ես արդյոք նայում այդպես,
Ում ես արդյոք սպասում,
Դու մի երազ երջանկատես,
Ում ես արդյոք երազում:
Գուցե նրան հիշել հանկարծ,
Հուշերով ես դու արբել,
Կամ հանդիպման պիտի գնաս,
Կամ հենց նոր ես հանդիպել:
Գեղեցիկ ես դու շատերից
Ջահելությամբ քո այդ պարզ:
Ինձ չգիտես,չես նայում ինձ,
Բայց ուրախ եմ ,որ դու կաս:
Լուսամուտից քո այդ բացված
Լույս տուր կյանքին,աշխարհին,
Ում ես արդյոք սիրահարված,
Որ բախտավոր տղային:
***
Կհամարվի երեւի մեղք,
Եթե թաքուն հանդիպենք մենք:
Կվախենանք մենք մինչեւ վերջ
Նայել իրար աչքերի մեջ:
Ուստի ապրենք խղճով սրտի.
Բայց ով պիտի գնահատի....
***
Արդյոք պիտի մեկը լինի,
Որի առջեւ սիրտդ բացես:
Արդյոք պիտի մեկը լինի,
Որի առջեւ ազատ լացես:
Ազատ,անկախ ինձ մոտ արի,
Սիրտս լրիվ տալիս եմ քեզ...
***
Ինչես անում հիմա տեսնես:
Ինձ հիշում ես այս պահին:
Երջանիկ ես ու ժպտերես,
Թե թախծում ես այս պահին:
Ախ,երանի դու էլ ինձ պես
Տխուր լինես այս պահին...
***
ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՆՑ ԻՄԱՆԱԼՈՒ
Դեմից եկողին նայում ես հանկարծ.
Իսկ նա էլ քեզ է մտերմիկ նայում:
Գուցե դուք կյանքում բախտն եք միմյանց.
Բայց...անցնում է նա,եւ անցնում ես դու:
not ordinary...
2011-12-10 15:53:39Chessmaster
2011-12-10 15:58:07not ordinary...
2011-12-10 16:01:41Chessmaster
2011-12-10 16:03:36Սոֆի
2011-12-10 16:05:39Chessmaster
2011-12-10 17:51:14not ordinary...
2011-12-10 16:06:44Chessmaster
2011-12-10 19:17:24not ordinary...
2011-12-10 23:35:06Chessmaster
2011-12-11 09:46:47not ordinary...
2011-12-11 17:59:48♪ ♫ ☊LINAツツツ♪ ♫ ☊
2011-12-10 21:15:49Chessmaster
2011-12-10 22:41:18♪ ♫ ☊LINAツツツ♪ ♫ ☊
2011-12-10 22:46:46Chessmaster
2011-12-10 22:50:11♪ ♫ ☊LINAツツツ♪ ♫ ☊
2011-12-10 22:57:52ՇԱՔԵ
2011-12-10 23:03:30