Copy SMS

Խնդրեմ....

Խնդրեմ.... - բանաստեղծություն
Սիրահարված չեմ,ոչ էլ տարված,
Քեզ չեմ երազել երբեք թաքուն,
Բայց հաճելի է,անկեղծ ասած,
Նաեւ քո մասին խորհել կյանքում:
Չեմ կապել քեզ հետ հույս ու երազ,
Բայց հաճելի է հանդիպել քեզ,
Զրուցել,խոսել,զգալ,որ կաս,
Եվ տխրել,եթե  դու չլինես:
Մենք պարզ ենք նայում կյանքում իրար,
Խաղաղ ձուլված են սրտերը մեր:
Միթե սրտերի ձուլման համար
Պետք է անպայման սիրահարվել:
***
Չեմ ուզում այրվել հրդեհների մեջ,
Բայց քո սիրո մեջ այրվելը խնդրեմ:
Չեմ ուզում,որ իմ ձեռքերը բռնեն,
Բայց քո ձեռքով բռնելը խնդրեմ:
Չեմ ուզում ,որ ինձ սեղմեն ու խեղդեն,
Բայց քո գրկի մեջ խեղդվելը խնդրեմ:
Չեմ ուզում ,որ իմ շուրթերը փակեն,
Բայց քո շուրթերով փակելը խնդրեմ....
***
Գովում ենք իրար,համարում ազնիվ,
Սակայն հերիք է աննպաստ մի բառ,
Որ մեր երկուսի միջեւ սկսվի
Համաշխարհային մի նոր պատերազմ:
***
Թեկուզ եւ ինձ խայթել ես դու,
Թեկուզ եւ ինձ ատել ես դու,
Բայց սիրում եմ այս աշխարհը,
Որովհետեւ այնտեղ ես դու:
***
Ամենահեշտը հրապուրվելն է,
Ամենահեշտը ջերմ համբուրվելն է:
Իսկ ինձ թվում է ամենահեշտը
Մարդկային սիրտը վիրավորելն է...
***
Կա մի հրաշք հրաշալիք-
Այն է,ինչը մեք այցելում
Եվ փոխելով սիրտ ու հոգի
Ուրիշ մարդ է մեզ դարձնում
Նրա ուժը մեծ ,ազդեցիկ
Ով չէ,արդյոք,ապրել-տեսել:
Հրաշալիք այդ գեղեցիկ
Կոչվում է Սեր...
15

30

3555

  • eliz
    2011-12-11 14:09:44
    Սիրահարված չեմ,ոչ էլ տարված, Քեզ չեմ երազել երբեք թաքուն, Բայց հաճելի է,անկեղծ ասած, Նաեւ քո մասին խորհել կյանքում: Չեմ կապել քեզ հետ հույս ու երազ, Բայց հաճելի է հանդիպել քեզ, Զրուցել,խոսել,զգալ,որ կաս, Եվ տխրել,եթե դու չլինես: Մենք պարզ ենք նայում կյանքում իրար, Խաղաղ ձուլված են սրտերը մեր: Միթե սրտերի ձուլման համար Պետք է անպայման սիրահարվել: (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • Chessmaster
      2011-12-11 14:16:49
      :)
      • eliz
        2011-12-11 16:31:08
        (խփո) (խփո)
  • N.....
    2011-12-11 14:10:48
    Սաքո էս դու ես գրել (:| ......Ախր շատ լավն են էէէէ (ծաղիկ) ......... Չեմ ուզում այրվել հրդեհների մեջ, Բայց քո սիրո մեջ այրվելը խնդրեմ: Չեմ ուզում,որ իմ ձեռքերը բռնեն, Բայց քո ձեռքով բռնելը խնդրեմ: Չեմ ուզում ,որ ինձ սեղմեն ու խեղդեն, Բայց քո գրկի մեջ խեղդվելը խնդրեմ: Չեմ ուզում ,որ իմ շուրթերը փակեն, Բայց քո շուրթերով փակելը խնդրեմ…. * Ամենահեշտը հրապուրվելն է, Ամենահեշտը ջերմ համբուրվելն է: Իսկ ինձ թվում է ամենահեշտը Մարդկային սիրտը վիրավորելն է… (գինի) .......
    • Chessmaster
      2011-12-11 14:16:06
      ԿՆԵՐԵՍ, ԲԱՅՑ ԷՍ ԱՆԳԱՄ ԵՍ ՉԵՄ ԳՐԵԼ O:) (ծաղիկ)
      • N.....
        2011-12-11 14:19:24
        Ներում եմ (խփո) ......Իսկ ում ստեղծագործություններն են (ծաղիկ) ..................
      • Chessmaster
        2011-12-11 14:20:57
        :) ,Արամայիս Սահակյանի O:)
      • N.....
        2011-12-11 14:22:34
        Հաաաաա,իրա գրքերից մի հատ ունենք տանը,թեթևակի կարդացել եմ,ոճը նման էր,դրա համար էլ հարցրի՝ դու ես գրել,թե չէ :) ............. (ծաղիկ) .......
      • Chessmaster
        2011-12-11 14:25:32
        դե ես անկեղծ եմ (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուռա)
      • N.....
        2011-12-11 14:40:37
        Ահա,կարողա նոր ես սկսել անկեղծանալ ;) .........Ընդհանրապես,եթե որևէ հեղինակի ստեղծագործություն ես գրում,վերջում նշի նրա անունը ;) (ուղղակի խորհուրդա O:) ).......... (ծաղիկ) .............
      • Chessmaster
        2011-12-11 14:51:20
        (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) :) O:)
      • N.....
        2011-12-11 14:53:35
        ;) ........ (ծաղիկ) ......
  • Սոֆի
    2011-12-11 15:22:37
    Սիրահարված չեմ,ոչ էլ տարված, Քեզ չեմ երազել երբեք թաքուն, Բայց հաճելի է,անկեղծ ասած, Նաեւ քո մասին խորհել կյանքում: (բռավո) (բռավո)
    • Chessmaster
      2011-12-11 16:13:25
      (ուռա) (ուռա) :)
      • Սոֆի
        2011-12-11 16:29:56
        ինչպես միշտ իննձ ֆուր եկավ (ժպիտ)
      • Chessmaster
        2011-12-11 16:37:27
        (գինի) (գինի) (գինի)
      • LILI757
        2011-12-11 21:03:39
        ինձ էլ ֆուր եկավ :D :D :D :D :D :D
      • eliz
        2011-12-11 21:04:53
        ֆոՒր :D :D
      • Chessmaster
        2011-12-11 22:30:45
        ՅԱՆԻ ԻՆՉ՞
      • LILI757
        2011-12-13 23:16:44
        դե են որ ֆուր չի դուր ա (դեմք) (դեմք)
      • Chessmaster
        2011-12-14 08:52:34
        (խոնարհվել) :)
  • LILI757
    2011-12-11 21:04:40
    լաաաավն էին մանավանդ առաջինը (խփո) (խփո) (խփո) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • eliz
      2011-12-11 21:06:45
      դոՒք միշտ իրավացի եք ;) ;) :D :D
      • LILI757
        2011-12-11 21:17:13
        դե ես գիտեմ որ դուէ իմ հետ համամիտ եք (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) :D :D :D :D :D :D
      • eliz
        2011-12-11 21:29:36
        գիդաաաաաասսսսսսս ;) :D :D :D
      • LILI757
        2011-12-13 23:06:08
        այո իհարկե չիշտ այդպես յես օֆ քորս |( :D :D :D :D :D :D :D :D :D
      • Chessmaster
        2011-12-13 23:11:33
        (ուրախ) (լուսնաքայլ) (ուռա)
      • LILI757
        2011-12-13 23:15:47
        Էլի մենակ սմայլիկներ՞ (:| :^) :^) :^) :^) :^) :^) :^) :^) :^) :^)
  • ՇԱՔԵ
    2011-12-13 23:01:09
    (բռավո)