Copy SMS

Ինչպես կենդանի մնալ…Մաս 2

Ինչպես կենդանի մնալ, երբ քեզ  ողջ-ողջ թաղել են...:D Նախ ենթադրեմ, որ ողջ-ողջ թաղում են միայն երկու դեպքում`

Ինչպես կենդանի մնալ…Մաս 2 - հետաքրքիր, հումոր, զվարճալի, հումորային, սև հումոր


ա) Վախեցնելու նպատակով կամ ուղղակի ձեր ընկերը սև հումոր է սիրում:
բ) Կռիս թշնամիներդ որոշել են ազատվել քեզնից:
Երկրորդ կետի դեպքում հույսը պետք է դնել միայն քեզ վրա... :D

1. Don't panic(առանց պոնիկայի :D) Հանգիստ, առանց խուճապի ուսումնասիրեք ձեզ բաժին ընկած դագաղը:
2.Անիմաստ մի օգտագործեք առանց այդ էլ սակավ օդը: Հիշեք որ  դագաղի մեջ եք ու դագաղում օդը բավականացնում է մեկ շնչի հաշվով մոտ 1-2 ժամ: Մի վառեք լուցկի կամ կրակայրիչ, դա խլում է ձեր թթվածինը:
Դիտողություն:
Սա դառնում է գրեթե անհնար, երբ դուք դագաղում միայնակ չեք: :D
3.ՄԻ բղավեք...Նման դեպքում ավելի շատ թթվածին եք շնչում: Փորձեք ամուսնական մատանիով կամ գոտու երկաթյա հատվածով փորփրել անկյունները: Էժանագին դագաղների դպքում հեշտ կփորվի:
Դիտողություն:
Սա դառնում է գրեթե անհնար չամուսնացած կամ առավել ևս չամուսնացած ու շորիկով աղջիկների համար:
4. Խաչեք ձեր ձեռքերը  կրծքավանդակի վրա, ուսերի մասից բռնեք հագուստը և բարձրացրեք վերև: Վերևի մասում հանգույց արեք այնպես, ինչպես ցույց է տրված վերոհիշյալ նկարում:Դառնալով յուրահատուկ պարկ` այն ձեզ կպաշտպանի խեղդվելուց, երբ հողը սկսի թափվել դագաղից ներս:
Դիտողություն:
Սա դառնում անհնար, երբ դուք ձեռք չունեք կամ ինչ-ինչ պատճառով կոտրվել(կոտրել) են ձեր ձեռքերը:
5.Ոտքերով հարվածեք դագաղին, եթե էժանագին լինի անպայման միանգամից կբացվի:
Դիտողություն:
Աղոթեք, որ էժանագին լինի:
6.Հենց դագաղի ծածկոցը կոտրվի` հողը ոտքերով ուղղորդեք գլխի հատվածից դեպի ոտքերը: Այնուհետև փորձեք բարձրացնել գլուխը և նստել, որպեսզի հողը լցնի ազատ տեղերը: Շարունակեք նույն շարժումները և հանգիստ շնչեք:Հիշեք որ հողը նոր թաղած ժամանակ նստած չի լինում ու փուխր է լինում:
Դիտողությություն:
Աղոթեք, որ ձեր դագաղի վրա քար լցրած չլինեն կամ  էլ անձրև եկած չլինի:
1-6 կետերը մասնագետների կողմից, դիտողությունները Տինգայի կողմից... :)
33

16

4506

  • emil1999
    2011-12-12 15:09:16
    (ուրախ) (ուրախ) (ուրախ)
  • Safaryan
    2011-12-12 15:17:53
    (լավ)
  • realmutq
    2011-12-12 15:47:24
    ինձ հիշեցրեց pogrebenniy zajivo ֆիլմը
  • not ordinary...
    2011-12-12 16:09:32
    (ուրախ) (ուրախ) անպայման մի օր կօգտվեմ էն խորհուրդներից :'( :D :D :D :D
    • TiTiZ AxJiK
      2011-12-12 17:04:51
      ես պետքա թշնամիներս կարդային մի ուղղում ես թշնամիներ չունեմ բայց թող կարդան նրանք ովքեր կարծում են որ մի օր դառնալու են իմ թշնամիները (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ)
      • not ordinary...
        2011-12-12 17:15:26
        լավ ասիր թիթիզ ջաաաաաան (բռավո) (ծաղիկ)
  • Mar (charliz)
    2011-12-12 17:36:49
    վահ Տինգա , Տինգա... դեմք ես լրիվ.... լարված կարդում եմ տնեցիները եկել ասում են էդ ինցհա ասում եմ դագաղից դւռս գալւ միջոցներա :D :D :D :D :D համենայնդեպս Աստված չանի :)
    • N.....
      2011-12-12 17:44:22
      Չի անի :) ........... (ծաղիկ) ...........
    • Tinga
      2011-12-12 17:51:11
      Մար ջան դե ինչ ասեմ....ամբողջ գիշեր չեմ քնում մտածում եմ մեր հանրությանը մի օգուտ տամ... (ժպիտ) (ժպիտ) Բա չիմանան ինչ անեն..մարդ ես..մեկ էլ տեսար... (ուրախ)
      • Mar (charliz)
        2011-12-12 17:59:38
        Տինգ էդ շատ հազվադեպ պատահող դեպքա,,, բեր մի քիչ նենց ավելի օգտակար բան մտածի- օրինակ ՝ ինչպես կտրել հարազատի ոտը օդնոկլասսնիկից :) :) :) :)
      • Tinga
        2011-12-12 18:10:05
        Կամ ինչպես կտրել հարազատի ինտերնետի լարերը...թե չէ որ ոտքը կտրեցինք ավելի վատ..իրա համար նստած(մի ոտքով) կմտնի օդնոկլասնիկ... :)
  • Աստղ★
    2011-12-12 17:57:14
    դիտողությունները վերջն էին :D :D :D ]:) ]:) փաստորեն ամեն ինչ գնիցա կախված (:| (:| (:| :( :(
    • Tinga
      2011-12-12 17:59:33
      Ուղղակի ստեղ մի քիչ թարսա..ինչքան էժան էնքան լավ.. :)
      • Mar (charliz)
        2011-12-12 18:00:49
        ստեղ են ասել՝ էժանից թանկը չկա :D
  • LILI757
    2011-12-12 18:54:27
    ես մի բան հասկացա որ պիտի միայն աշխատենք քձիբ ու աղքատ թշնամիներ ունենանք :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D
  • ՇԱՔԵ
    2011-12-13 21:08:51
    հուսանք ոչ մեկիս պետք չի գա, ես վախենում եմտենց բաներից...