Միայն Խոսքեր...

Երբ քեզ մեկը դուր չի գալիս,
Դու կարող ես թողնել-գնալ,
Նրան հանկարծ հանդիպելիս
Ճամփադ թեքել ու հեռանալ:
Բայց ինչ ասի ծառն անտառի,
Որ կարող է հուր-հավիտյան
Լինել կողքին ուրիշ ծառի
Եվ այլեւս չհեռանալ....
***
Ներիր ինձ,սիրելիս,
Որ իզուր նեղացա
Եվ քեզ հետ խոսելիս
Մի վայրկյան զայրացա:
Զարմացած նայեցիր,
Ոչ մի բառ չասացիր,
Ցավ եղավ դա սրտիս,
Ներիր ինձ,սիրելիս:
Ներիր ինձ ,սիրելիս,
Թե մթնել եմ,ամպել,
Կամ կողքիդ քայլելիս
Եղել եմ անտարբեր:
Եթե դու ,եթե դու
Երազես այլ մարդու,
Մեղքն իմն է,ըստ իս,
Ներիր ինձ,սիրելիս:
***
Հաճախ ինչու ,ինչու,ինչու
Աղջիկներին այն լավ
Վատ տղա է բաժինն ընկնում
Կամ չի ընկնում բնավ:
Սակայն ինչու,ինչու,ինչու
Աղջիկներին այն վատ
Լավ տղա է բաժին ընկնում
Ու երջանիկ մի բախտ:
Մտածում եմ,մտահոգվում,
Աչքս հույսի նավին,
Թե երբ պիտի այս աշխարհում
Լավ գտնի լավին:
***
Խոր գիշեր է լուռ ,
Պառկած եմ արթուն
Ու հեռվից-հեռու
Քեզ եմ կարոտում:
Եվ թվում է ինձ,
Թե մթնում խավար
Ձեռքերս մեկնենք,
Կվառենք իրար....
***
Երեւի հիմա անծանոթ մարդիկ
Քեզ չտեսնելով անցնում են մոտիկ:
Իսկ ես այս հեռվում եւ սիրով դիտում
Եվ լուռ հաշվում եմ քայլերդ մանրիկ:
***
Երջանկության պահերը
Ամեն մարդու կյանքի մեջ
Այնքան քիչ են երեւի,
Որ երբ բոլոր պահերը
Մարդ ցանկանա հավաքել,
Հազիվ մի օր կլինի....
Սոֆի
2011-12-14 10:46:31Chessmaster
2011-12-14 10:49:50Սոֆի
2011-12-14 10:52:33Chessmaster
2011-12-14 10:56:06Սոֆի
2011-12-14 10:58:34Chessmaster
2011-12-14 11:01:17Սոֆի
2011-12-14 11:04:49ՇԱՔԵ
2011-12-14 12:34:16Chessmaster
2011-12-14 17:59:00ՇԱՔԵ
2011-12-14 21:12:11H.A.N.G.
2011-12-14 18:24:18Chessmaster
2011-12-14 18:26:26LILI757
2011-12-14 19:52:30eliz
2011-12-14 20:33:23Chessmaster
2011-12-14 20:59:26eliz
2011-12-14 21:39:13Shush
2011-12-15 16:43:26S.E.M (eliz)
2011-12-22 16:55:34