Copy SMS

Քարահունջ

Քարահունջ - հետաքրքիր

Քարահունջը գտնվում է Սիսիան քաղաքի մոտակայքում: Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու հաշվարկների այն կառուցվել 7 500 տարի առաջ, եղել է որպես աստղադիտարան և սրբավայր, իսկ ըստ Օքսֆորդի համալսարանի գիտնականների' 12 000 տարի առաջ: Քարահունջը հանրահայտ անգլիական Ստոունհենջից հին է 4 500 տարով, իսկ եգիպտական բուրգերից 3 000 տարով և համարվում է աշխարհի ամենահին աստղադիտարանը: Քարահունջ' այսինքն քար և հունչ, այլ կերպ ասած խոսացող քարեր:Այդ քարերի վրա արված են հատուկ անցքեր որոնց միջոցով մեր նախնիները ուսումնասիրում էին երկինքը, արևի ու լուսնի շարժումը, աստղերը, մասնավորապես Կարապի կամ ինչպես հայերն են անվանում Անգղի համաստեղությունը:Քարահունջի նման աստղադիտարան կա նաև Արևմտյան Հայաստանում և պեղվում է թուրք հնեաբանների կողմից ու ողջ աշխարհով տարածվում, որպես հին թուրքական քաղաքակրթությունից մնացած ժառանգություն:
Քարահունջը և անգլիական Ստոունհենջը ունեն շատ նմանություններ, որոնցից առաջինը աչքի ընկնողը նրանց անունների նմանությունն է: Stonehenge-ը անգլերենից թարգմանվում է այսպես'  Stone-քար, իսկ henge-ը ոչ ոք չգիտի թե ինչ է նշանակում, և ինչպես հիմա երևի դուք կռահում եք henge-ը հենց հայկական հունչ բառի անգլերեն հնչողությունն է, և որ երկու հինավուրց աստղադիտարաններն էլ ունեն նույն անվանումը, ու երկու դեպքում էլ հենց նույն խոսացող քարերն են, և ավելին Ֆրանսիայի հյուսիսում գոյություն ունի նմանատիպ աստղադիտարան Karenish անվանումով,  Շոտլանդիայում Karyak,  ինչպես նաև եգիպտական հինավուրց Karnak քաղաքը, և ակնհայտ է, որ բոլորի հիմքում էլ ընկած է հայերեն քար բառը:
Անգլո-սաքսոնական ամենահին գրքի առաջին տողերում գրված է'
Բրիտանիայի առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են ARMENIA-ից...
Քարահունջ - հետաքրքիր
Քարահունջ - հետաքրքիր
Քարահունջ - հետաքրքիր
Քարահունջ - հետաքրքիր
12

6

8505

  • Ami
    2011-12-14 11:19:10
    :O :O :O :O :O :O
  • ՇԱՔԵ
    2011-12-14 12:28:59
    ես չեմ եղել այնտեղ, բայց շատ եմ լսել հնավուրց աստղադիտարանի մասին ու շատ հետաքրքիր էր կարդալ պատմությունը
  • N.....
    2011-12-14 15:54:51
    Քարահունջը ունի նաև Զորաց քարեր անվանումը,Քարահունջ անունով չորս վայրեր կան (լուսնաքայլ) ..........
  • N.....
    2011-12-14 15:55:06
    Քարահունջը ունի նաև Զորաց քարեր անվանումը,Քարահունջ անունով կարծեմ էլի չորս վայրեր կան (լուսնաքայլ) ..........
  • Gohar
    2011-12-14 15:56:58
    Երեխեք ես նկարները Զորաց քարերն են,որոնք գտնվում են Սիսիանում
  • MASH∞(Official CopyPage)
    2013-02-28 17:31:37
    (բռավո)