Copy SMS

Հայ ֆիդայի

Հայ ֆիդայի - հետաքրքիր, տեղեկություններ


Հայ ֆիդային իր բարոյական նկարագրով բարձրագույն կետն էր մարդկային առաքինության, — քարոզում էր նա։ — Ոչ փառք, ոչ հանգիստ, ոչ հաշիվ։ Հայդուկության մեջ մտնողը պետք է իր ետևում թողնի անձնասիրությունը և քանի դեպի ներս առաջանա, այնքան պիտի մերկանա իր եսից ու անձնականությունից։ Հայ ֆիդային ունի միայն մի իդեալ. տառապելով ծառայել հայոց ազատությանը։ Նա պետք է մեռնի գնդակով, կախաղանի վրա կամ բանտի մեջ, եթե հավատարիմ է իր ուխտին։ Ինչին է պետք եսական սերը, երբ կա մի ավելի մեծ սեր — հայրենիքի սերը։ Ֆիդայու անձնական սերը լոկ արգելք է ազատորեն գործելու և հանգիստ մեռնելու ճանապարհին։ Քարայրն ասում էր, որ տոկալն ու համբերելը ֆիդայու համար նույնքան անհրաժեշտ է, որքան պատերազմի դաշտում զենքը ձեռքին կռվելը։ Որովհետև, եթե մեկը ֆիդայի դառնալով մոռանում է սեփական անձը, նրա համար այլևս ինչ արժեք ունի տառապանքն ու նեղությունը։

Խաչիկ Դաշտենց Ռանչպարների կանչը

Մի քանի հայ ֆիդայիների երգեր`

amp;feature=related
amp;feature=related
amp;feature=related
amp;feature=related

5

15

4030

  • eliz
    2011-12-18 18:02:05
    ապրես շատ լավ դրական պոստ էէէէէէր (լավ) (լավ)
  • Knarik
    2011-12-18 18:03:40
    փառք ու պատիվ մեր ֆիդայիներին (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (բռավո) լավ պոստ էր...կուզենայի էդ գիրքը կարդալ (ծաղիկ)
    • Adonis
      2011-12-18 18:23:53
      http://armenianhouse.org/dashtents/novels-am/ploughmen/chapter11.html ահա օնլայն տարբերակներից մեկը ;)
      • eliz
        2011-12-18 18:26:25
        ես էլ կկարդաաաաամ (ծաղիկ) (ծաղիկ)
      • Adonis
        2011-12-18 18:44:09
        Շատ ճիշտ կանես Էլիզ ջաաաաան (ծաղիկ)
      • eliz
        2011-12-18 19:06:27
        մերսսսսիիիիիիիի O:) O:)
      • Knarik
        2011-12-18 20:46:32
        մերսի Ադոինս ջան,բայց եթե ես ժամանակ ունենայի գրքից կկարդայի,խնդիրը ժամանակի մեջա... :)
      • Adonis
        2011-12-18 22:08:44
        դպրոցակա՞ն ես
      • Knarik
        2011-12-19 19:00:08
        ըհըըն O:)
      • S.E.M (eliz)
        2011-12-22 09:28:52
        ես էլ O:)
  • ERIK98
    2011-12-19 15:23:55
    կեցեն բոլոր Ֆիդայիները վորոնք իրենց կյանքի ամեն մի րոպե նվիրաբերեցին հանուն հայրենի հողի
  • ERIK98
    2011-12-19 15:24:22
    կեցեն բոլոր Ֆիդայինները վորոնք իրենց կյանքի ամեն մի րոպե նվիրաբերեցին հանուն հայրենի հողի
  • Vahe2489
    2011-12-20 01:16:41
    նրանք մեր ազգի հպարտությունն են (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել)
  • ՀԱՅ
    2011-12-22 01:46:48
    Իմ գրած այս բանաստեղծությունը նվիրում եմ արցախյան ազատամարտում զոհված 2 ընկերներիս` ԼՂՀ Մարտունու 2-րդ գումարտակի հրամանատար, անմահ հերոս ՄԵՐՈԻԺԱՆ ՄՈՍԻՅԱՆԻ և ՀԱԲ-ի հազարապետ, նախկին երևանաբնակ, ծննդով` Գորիսի շրջանի Քարաշեն գյուղից, անմահ հերոս ԼԵՐՄԵՆՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հիշատակներին /ՄԵԾ ՍՈՍ, 2-ն էլ զոհվել են ՀՅԴ դրոշի տակ/ ՄԵՆՔ ԳԱԼՈՒ ԵՆՔ ԴԵՌ… Շուրջը` լռություն…Խաղա~ղ ամեն ինչ, Եվ շիվն այս դալար, որ պիտի բուսներ, Բայց տրորվեց բիրտ սապոգների տակ: Եվ ծառն այս հսկա ու սաղարթախիտ, Որ սոսափում են տերևները դեռ.` _ Անցած-գնացած օրերն է հիշում, ՈՒ մղձավանջների քրքիջը մթին: …ՈՒ լու~ռ արտասվում: Նա իր ընկերոջ` Կտրատված ծառի կորուստն է սգում: …Եվ առվակն այս ջինջ, Որ երեկ հանդարտ քչքչում էր վար, Այսօր արդեն մեծ գետ է վարար. Փշրում է, տանում հոսքն ամեն ինչ, Գալարում, կսկիծ, մոլեգնած քրքրիջ… …Աղմուկ է արդեն: Բնության կռիվ: Թա~րմ շիրիմների թմբերից վերև, Հեռու~ երկնքում` երկնակամարի` Ամնահ հոգիներ` բյուր հերոսների: ՈՒ` ձայն…Վերևից. ,,Մենք ելանք մարտի, քաջ գիտակցումով, Որ փուշ ու տատասկն էր լինելու` բաժին Մեր ընտրած կյանքի: Մենք ոտքի ելանք` փրկելու համար Տուն ու ընտանիք, ազգ ու Հայրենիք: Զավակներ, թոռնե’ր Հայկ Նահապետի, Մենք կանք, արթուն ենք, մեզ մի մոռացեք: ՄԵՆՔ ԳԱԼՈՒ ԵՆՔ ԴԵՌ… Վ. Մ.
    • Adonis
      2011-12-22 02:33:15
      ես հիացած եմ ;)