Copy SMS

Մոդելինգը Հայաստանում

Մոդելինգը Հայաստանում - հետաքրքիր, նորաձևությունՄոդել դառնալ երազում են գրեթե բոլոր աղջիկները, քանի որ այն բերում է փառք և միևնույն ժամանակ հնարավորություն մեծ գումարներ վաստակելու:Սակայն ամեն ինչ այդքան ել հեշտ չէ, միայն ուռեցրած շրթունքներով և "зеркало" ակնոցներով "գլամուռնի" նկարներ ունեցող հայ աղջիկները պապայի փողերով մասնակցում են ինչ որ կորպորատիվ գեղեցկության մրցույթների, ստանում են թագ և դառնում ինքնհռչակ մոդել:Բայց դա տևում է 1-2 տարի:Դրանից հետո նրանք դառնում են ուղակի արժեզրկված մոդել, և եթե ոչ մարդ:Ցավոք դա միայն Հայաստանում է այդպես:Ճիշտ է դա ինչ որ ձևով նաև կապված է մեր մոդեային շուկայի սահմանափակ լինելուց, և այսպես ասած "բավարարվում ենք մեր ունեցածով" :Հայաստանում  դիզայներական ստուդիաները ընդամենը մի քանիսն են, համենայն դեպս կառող եմ առանց ամանչելու նշել միան Atex -ի անունը:Նրանք ունեն նաև մոդելային դպրոց, որտեղ պրոֆեսսիոնալ մասնագետները բարձրահասակ և սլացիկ աղջիկներին սովորեցնում են մոդելային այն բոլոր գաղտնիքները, որոնք կիրառվում են միջազգային շուկայում:Խնդրում եմ ասածս որպես գովազդ չընդունեք, ուղակի միայն նա է, որ կարողանում է այնպես անել, որ "մոդել" բառը գոնե չմոռացվի Հայաստանում:Ասեմ որ այստեղ հայ դիզայներների կողմից նույնիսկ տարեկան մեկ, կամ մի քանի անգամ Fashion week/նորաձևության շաբաթ/ չի կազմակերպվում:Սրանով արդեն ամեն ինչ ասված է:Հայկական թեև հազվադեպ ցուցադրությունների ժամանակ պոդիումով քայլող աղջիկների արտաքինը շատ դեպքերում ստանդարտներին չի համապատասխանում: Բնականաբար ստանդարտներից դուրս են նաև աշխատավարձերը: Մեկ ելքը պոդիում հաճախ կարող է գնահատվել 5000 դրամ: Իսկ արտերկրյա դիզայներները հայաստանյան ցուցադրություններին հիմնականում մոդելներ հրավիրում են Վրաստանից կամ Ռուսաստանից:
Գեղեցիկ ոտքերը բավական չեն մոդել դառնալու համար
Չկան գեղեցիկ եւ ոչ գեղեցիկ կանայք, կան խնամված եւ ոչ խնամված կանայք:Կարող ենք ասել, որ մոդելը խնամված կինն է, իսկ խնամքը գումարներ է պահանջում, հետեւաբար` մոդել դառնալու համար նախեւառաջ գումարներ են պետք ու դեռ  հայտնի էլ չէ, թե մոդել դառնալուց հետո երբ կկարողանաս վերադարձնել այդ գումարները:Գումարից բացի եւ գումարից առաջ 1.70 հասակ էլ է անհրաժեշտ, բայց դա էլ դեռ բավական չէ: 1.70 հասակից եւ գեղեցիկ արտաքինից բացի մոդելները պետք է նաեւ խելք ունենան: «Դմբո մոդել ոչ մի բեմադրիչի պետք չէ»:
Մոդելներ պատրաստելիս նախևառաջ պետք է ուսումնասիրել շուկան, հաշվի առնել`մոդելը Հայաստանի՞, թե՞ արտասահմանի  համար է: Միջազգային շուկայում մոդելներ ունենալու համար պետք է լուրջ ներդրումներ լինեն, թիմ աշխատի, քանի որ Եվրոպայում այս մասնագիտությունը ամենադժվարներից է, ընտրության չափանիշներն էլ` չափազանց խիստ են, հաշվի են առնվում ականջի, ոտքերի, ձեռքերի, ատամների ձևը:Մեզանում, ցավոք, մոդելինգը մեծ մասամբ սիրողական է, աղջիկները ընտրում են այդ մասնագիտությունը, որովհետև  այն նորաձև է: Հայաստանյան թոփ-մոդելների միջազգային շուկայում ներկայացնելիս մի շարք խնդիրներ են առաջանում: Նախ, նրանք հոգեպես պատրաստ չեն: Հայ մոդելների՝ միջազգային ասպարեզում չհայտնվելը մեկնաբանվում է այն էթնիկ առանձնահատկությամբ, որ նրանք ենթարկվում են մեր ընտանեկան ավանդույթներին և սահմանակվում իրենց բոլոր քայլերի մեջ:
Եվ վերջում ասեմ, որ հուսով եմ, որ կգա մի օր, երբ Հայաստանում կլինի մոդելային բիզնես կոչվածը:
Մոդելինգը Հայաստանում - հետաքրքիր, նորաձևություն
Մոդելինգը Հայաստանում - հետաքրքիր, նորաձևությունՄոդելինգը Հայաստանում - հետաքրքիր, նորաձևություն
22

2

3376

  • anna1anna1
    2011-12-19 23:03:50
    Շատ լավ թեմայա,ես ել եմ շատ հուսով որ Հայաստանում այն կզարգանա(ավելի ճ (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) իշտ կստեղծվի)
  • Վարդուհի
    2011-12-23 10:52:07
    (լավ)