Copy SMS

Ինչու?

Ինչու? - հետաքրքիր, հարցեր, բացատրություն

1)Ինչու է աղմկում գետը?
Ակտիվ ջրի հոսքում ջրի ալիքները անընդհատ կլանում են օդի պղպջակներ: Նրանք միանգամից անցնում են ջրի մակերես և պայթում են: Պղպջակների պայթման արդյունքում առաջացած ցածր ձայները համադրվելով առաջացնում են այն յուրահատուկ ձայնը, որը մենք անվանում ենք ջրի վշշոց:
2)Ինչու?են երեխաները ծնվում առանց ատամների
Եթե փորձենք պատասխանել կարճ, ապա կարելի է ասել, որ նորածիններին ատամները պետք չեն, նույնիսկ վտանգավոր են:
Իսկ հիմա ավելի մանրամասն.
Ատամների ֆունկցիան է կոշտ սննդի մանրացումը: Նորածինները կարիք չունեն մանրացնելու որևէ սնունդ, նրանք սնվում են միայն ջրիկ սննդով` կաթով:
Փոքրիկը աճում է արագ և 5-6 ամիսներին հեղուկ սնունդը սկսում չբավարարել, հենց այդ ժամանակ սկսում են ծկլթել առաջին կաթնատամները: Կաթնատամները իրենց լրիվ կազմով կհամալրվեն 2 տարեկան հասակում:
Կաթնատամների սաղմերը սկսվում են ներդրվել դեռևս հղիության 7-13 շաբաթներին, սակայն նրանք չեն շտապում ծկլթել, քանի որ ծկլթած ատամներով մանկան ծնունդը կարող է լինել շատ պրոբլեմատիկ: Որպեսզի երեխան ծննդաբերության ժամանակ հեշտ անցնի ծննդաբերական ուղիներով, բնությունը նրա մարմնի ոսկորները այնպես փուխր է ստեղծել, որ այն կարողանա հարմարվել ծննդաբերական ուղիների ձևին, իսկ ատամները թույլ չէին տա, որ մանկան ծնոտը ձևափոխվի:
3)Ինչու սարերում դժվար է շնչել?
Ինչքան բարձրանում ենք երկրի մակերեսից, այնքան օդի խտությունը ընկնում է: Դրա պատճառն այն է, որ մթնոլորտի վերին շերտերում ճնշումը ավելի ցածր է, քան երկրի մակերևույթին մոտ: Ցածր ճնշման պայմաններում օդը պարունակում է ավելի քիչ մոլեկուլներ, այդ թվում նաև թթվածնի մոլեկուլներ, քան բարձր ճնշման պայմաններում գտնվող օդը: Դա է պատճառը, որ բարձր վայրերում շնչելը դժվար է:
4)Ինչու է ճահիճը փլթփլթացնում?
Եթե փորձենք երկար նայել ճահճին կամ ջրամբարներին, ապա կնկատենք, որ ջրի մակերեսին հայտնվում են պղպջակներ: Այդ պղպջակները առաջանում են ջրի հատակում` նստվածքի տակ, և կոչվում են ճահճային գազեր: Ճահճային գազերը առաջանում են ջրի տակ, թթվածնի բացակայության պայմաններում բուսականության նեխման արդյունքում: Ճահճային գազերը հիմնականում կազմված են մեթանից :
5)Ինչու փայտը չի սուզվում ջրի մեջ?
Այո, փայտը ինչ չափերի էլ որ լինի չի խորասուզվում ջրի մեջ: Ամբողջ գաղտնիքն այն է, որ փայտի խտությունը ավելի փոքր է, քան ջրինը:Խտությունը ֆիզիկական մարմնի զանգվածի և նրա ծավալի հարաբերությունն է( ջրի խտությունը հավասար է 1գ/սմ խորանարդ, իսկ փայտի միջին խտությունը` 1գ/սմ խորանարդից պակաս):
6)Ինչու են սպիտակում մարդկանց մազերը?
Մարդու մազերը սպիտակում են, քանի որ դադարում է մազերի գույնը ապահովող մելանին պիգմենտի արտադրությունը: Մելանինը արտադրում են հատուկ բջիջները` մելանոցիտները: Նրանք գտնվում են մազարմատում: Այնուհետև այդ մելանինը փոխանցվում է աճող մազի բջիջներին: Մելանինի արտադրությունը դադարում է մի քանի պատճառներից:
Տարիքի հետ մելանոցիտներում սկսում է վատ աշխատել ջրածնի պերօքսիդը քայքայող ֆերմենտը: Վատ քայքայման արդյունքում կուտակված ջրածնի պերօքսիդը վնասում է թիրոզինազ ֆերմենտին, որն էլ պատասխանատու է մելանինի արտադրության համար: Բացի դրանից, վնասվում են նաև այն սպիտակուցները, որոնք ապահովում են մելանինի փոխանցումը մազը կազմող բջիջներին: Դադարում են գործել նաև մելանոցիտները ապոպտոզից (բջջի ծրագրավորված մահ) պաշտպանող սպիտակուցները` Bcl2, որի արդյունքում մելանոցիտները աստիճանաբար մահանում են, իսկ ցողունային բջիջները, որոնցից նրանք առաջանում են, սկսում են բազմանալ (բաժանվել) դանդաղ և չեն կարողանում լրացնել մահացած մելանոցիտներին, քանի որ մահացած բջիջների քանակը ավելի շատ է, քան նոր առաջացողներինը: Երբ մելանինը դադարում է արտադրվել, մազերը սկսում են ճերմակել, զուգահեռ փոխվում է նաև նրա կառուցվածքը: Հետաքրքիրն այն է, որ ճերմակող մազերը սկսում են արագ աճել և նրա միջուկը դառնում է ավելի փուխր ու նրանում զարգանում են դատարկ տարածություններ, օդի կուտակումներ: Լույսը, հանդիպելով այդ դատարկություններին, ցրվում է, դրա արդյունքում մենք մազերը տեսնում ենք սպիտակ (նույն պատճառով է նաև, որ փրփուրը, որը կազմված է թափանցիկ, անգույն ջրից, մեզ երևում է սպիտակ գույնի):
Չնայած նրան, որ ստրեսի ժամանակ ջրածնի պերօքսիդի քանակը կարող է աճել, այնուամենայնիվ, այն չի կարող ցրվել ամբողջ մազի երկարությամբ, չէ որ այն արտադրվում է մազարմատում գտնվող կենդանի բջիջների կողմից: Այդ իսկ պատճառով ճերմակել 5 րոպեի ընթացքում, հնարավոր չէ: Այնուամենայնիվ, գիտությանը հայտնի են դեպքեր, երբ մարդու մազերը ճերմակում են շատ կարճ ժամանակահատվածում: Ինչպես է դա կատարվում:Պարզվում է որ մարդու մազերը կարող են շուտ ճերմակել ճաղատության որոշ ձևերի դեպքում, հաճախ կապված ուժեղ ստրեսի հետ (կապված մազերի դիֆուզ թափման հետ): Նման դեպքերում հաճախ թափվում են գունավորված մազերը, և մնում են ճերմակները (ինչու-հայտնի չէ):
7)Ինչու մետաղե առարկաները միշտ սառն են թվում, նույնիսկ եթե նրանք գտնվում են տաք սենյակում?
Մետաղե առարկաները ոչ միշտ են սառը: Հիշեք, թե ինչքան տաք է լինում մետաղե գդալը, երբ այն մտցնում ենք տաք ջրով լցված բաժակի մեջ, ինչը չի կարելի ասել փայտե գդալի մասին, ինչքան էլ այն մտցնենք տաք ջրի մեջ, այդքան տաք չի թվա մեզ: Պատճառը մետաղի բարձր ջերմահաղորդականությունն է: Մարդու մարմնի ջերմությունը 36,6 աստիճան է` ըստ Ցելսիուսի: Եթե փորձենք ձեռք տալ սառը առարկաներին, ապա մեր մարմնից ջերմությունը կփոխանցվի այդ առարկաներին, արդյունքում մարմնի` առարկայի հետ շփման մեջ գտնվող մասում ջերմությունը կընկնի, և մենք կզգանք փոքր սառնություն: Եթե առարկան օժտված է լինում բարձր ջերմահաղորդականությամբ, ապա մարմնից ընդունած այդ ջերմությունը շատ կարճ ժամանակահատվածում ցրվում է առարկայի մակերեսով, իսկ մեր մարմինը չի հասցնում այն նորից տաքացնել, և մեզ թվում է, թե մետաղյա առարկան սառն է: Ցածր ջերմահաղորդականությամբ օժտված առարկաների դեպքում, օրինակ` փայտի, արտաքին շերտերը տաքանում են շատ արագ, քանի որ ջերմությունը, որը ստացել է առարկան, չի հասցնում ցրվել, և մենք նույնիսկ չենք հասցնում զգալ, որ առարկան նախքան ձեռք տալը սառն է եղել: Արդյունքում մենք այն զգում ենք որպես տաք առարկա:
8)Ինչու են մարդկանց մոտ աճում եղունգները և մազերը?

Մարդու մազերը և եղունգները, ինչպես նաև ամբողջ մարմինը կազմված է բջիջներից: Սակայն եղունգները և մազերը կազմող բջիջները մահացած բջիջներ են: Պատկերացրեք` այդ բջիջները լինեին կենդանի, նյարդավորված և զգայուն, այդ դեպքում մազ և եղունգ կտրելը, հարդարումը ինչքան ցավոտ կլիներ:
Առաջանում է հարց. եթե նրանք կազմված են մահացած բջիջներից, այդ դեպքում ոնց են աճում:
Բանն այն է, որ եղունգի և մազի հիմքում գտնվում է կենդանի բջիջներից կազմված աճի գոտի, որտեղ գտնվող կենդանի բջիջերը ընդունակ են ակտիվ կիսման: Իսկ կիսման արդյունքում առաջացած նոր բջիջը սկսում է արտադրել մեծ քանակությամբ ջրաանթափանց ԿԵՌԱՏԻՆ սպիտակուց, որը, կուտակվելով բջջի ներսում, խախտում է նրա կառուցվածքային մասերի փոխադարձ կապը: Նման պայմաններում այդ բջիջը մահանում է: Միաժամանակ աճի գոտում տեղի է ունենում նոր բջիջների առաջացում, որոնք դուրս են հրում իրենց նախորդող մահացած բջջին, որի արդյունքում էլ մազերը և եղունգները աճում են:
14

17

3243

  • Shush
    2011-12-24 19:01:01
    (լավ)
    • SYUZ
      2011-12-24 21:50:40
      մելսի :) :)
      • Shush
        2011-12-25 00:05:24
        խնդլեեեեմմմ :) (ծաղիկ)
  • Nelli
    2011-12-24 19:05:44
    ապրես,հետաքրքիր էին (օգո)
    • SYUZ
      2011-12-24 21:49:44
      խնդրեմ խնդրեմ Նելի ջան :) :) :) :) :)
  • zina-94
    2011-12-24 19:39:23
    (լավ) (լավ) (լավ)
    • SYUZ
      2011-12-24 21:50:15
      մերսի O:) O:) O:)
  • Մերի
    2011-12-24 20:19:35
    միշտ երազել եմ էս հարցերի պատասխանները իմանամ (ուրախ)
    • SYUZ
      2011-12-24 21:00:24
      լուրջ Մերի ջան՞ (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • LILI757
    2011-12-24 21:19:48
    ինչու է աղմկում գետը՞՞՞ հիշում ես ինչքան խնդացինք սրա վրա :D :D :D :D :D :D :D :D :D :D
    • SYUZ
      2011-12-24 21:25:02
      հաաաաաաաաաաաաաաա ... :D :D :D :D :D :D բայց որ հեըո էս նյութը տեսա ինձ թվաց էլի կատակա մեկ էլ տենամ չէ լուրջ պատասխանը գրածա :) :) :) :) :)
      • LILI757
        2011-12-24 21:45:56
        հա շատ հետաքրքիր բաներ էիր քթել կյանուլ ջան (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
      • SYUZ
        2011-12-24 21:48:07
        վաաաայ դու ինձ արդեն ամաչացնում ես խնդրում եմ քիչ հաճոյախոսիր (ախ) (ախ) :D :D :D :D :D :D :D :D
      • LILI757
        2011-12-24 22:09:39
        հա լավ դե կատակ եմ անում :P :D :D :D :D :D :D :D :D :D
      • SYUZ
        2011-12-25 10:56:40
        տականք :P :P :P :P :P
  • N.....
    2011-12-25 11:51:21
    Հետաքրքիր էին,մանավանդ էն գետի աղմկելու պահը (լավ) ,մի անգամ դասատուներից մեկին հարցրինք,լռվեց մնաց (գինի) ............
    • SYUZ
      2011-12-25 12:02:38
      հա իմ համար էլ էր ամենահետաքրքիրը էտ O:) O:) առաջ ծիծաղումէի դրա վրա բայց հիմա որ պատասխանը գիտեմ հիմա էլ իմ վրա եմ ծիծաղում :) :) :) :D