Copy SMS

Իմ մասին

Իմ մասին -
Ես Շողերն եմ: Հադես եմ գալիս Ադոսնիս կեղծանվամբ: 18 տարեկան եմ: Սիրում եմ մարդկանց, բնությունը: Կարծում եմ երջանիկ լինելու միակ ճանապարհը ներդաշնակությունն է բնության հետ: Ապրում եմ ռեալ և ռոմանտիկ աշխարհների մեջտեղում: Հեշտությամբ կարողանում եմ սողոսկել երկու աշխարհներն էլ և կարծում եմ, որ բացարձակ ռեալիստ և բացարձակ ռոմանտիկ լինելը դժբախտություն է: Հավատում եմ,որ ամեն մարդու մեջ ապրում է ՄԱՐԴը: Հավատում եմ կամքին և հավատին: Ատում եմ եսակենտրոնությունն ու անողնաշարությունը: Փորձում եմ որքան հնարավոր է ռացիոնալ օգտագործեմ ժամանակս, որպեսզի օրվա մեջ հասցնեմ ամեն ինչ: Ցանկանում եմ մարդկությանը թողնել ինչ- որ արժեք:
Ընկերներիս բնորոշմամբ կարողանում եմ նվիրվել, սակայն դժվար եմ ընկերներ գտնում և մարդկանց հետ շփման մեջ պահպանում եմ ինչ- որ սահման: Լինելով փոփոխական անձնավորություն տրամադրության մեջ, ունեմ արժեքներ, որոնք անփոփոխ են` հայրենիք, մշակույթ, հավատ:
Սիրում եմ կարդալ: Շատ եմ սիրում Պերճ Զեյթունցյան, Բալզակ, Սոմերսեթ Մոեմ, Էդգար Պո, Աղասի Այվազյան, Վիլիամ Սարոյան, Դոստոևսկի, Անդրե Մորուա... Կարծում եմ ամեն մի գրական գործից կարելի է մի բան սովորել, սակայն պետք է գտնել գրականություն, որը կարդալիս ներաշխարհդ կհարստանա:
Սիրում եմ Փելեշյանի, Փարաջանովի, Ֆելինիի, Տորնատորեի, Ռենե Կլեերի, Մալյանի, Տարկովսկու ֆիլմերը: Խորհուրդ կտամ բոլորին նայել նրանց ֆիլմերը: Ինքս մի քանի ֆիլմեր նայել եմ մեկ անգամից շատ և ամեն նայելուց մի նոր բան գտել եմ ֆիլմի մեջ:
Մոտ երկու տարի լսել եմ ռոք երաժշտություն` SOAD, Nirvana, 3 doors down, Bambir, դե դասականների մասին չեմ ասում ` Beatles, Deep Purple, Pink Floyd, Led Zepplin: Բայց այժմ հիմնականում լսում եմ դասական երաժշտություն: Կարծում եմ բառերը խանգարում են: Բառերի առկայության ժամանակ կատարողի վերաբերմունքը խանգարում է, որպեսզի թափանցես երաժշտության մեջ:
Երազում եմ, որ գա մի ժամանակ, երբ Մհերը դուրդ կգա Ագռավաքարից:
Հ.Գ. Նկարում ես եմ,սակայն ուրիշ նկար այլևս չեմ գցի, որովհեետև մարդուն ճանաչելու համար նախ պետք է նրա ներաշխարհը ճանաչես:
15

8

1841

  • realmutq
    2011-12-25 16:47:55
    Շատ հետաքրքիր էր Ադոնիս ջան մանավանդ Ցանկանում եմ մարդկությանը թողնել ինչ- որ արժեք: Այ էս մասը (ծաղիկ) ,,,,,,,,,,,,,,,,,,,
  • ♫☊LINAツ♫☊
    2011-12-25 17:02:25
    ԼԱՎՆԵՍ էԼԻ ՀՈ ԶՈրՈՎ չԻԻԻԻ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ՆԿԱրՆԵԼ էր ԼԱՎԸԸԸԸ O:) O:) O:)
  • Ալեքս 360°
    2011-12-25 17:43:51
    (լավ) շատ հետաքրքիր էր նկարագրված (լավ)
  • S.E.M (eliz)
    2011-12-25 18:40:22
    ապրես որ չմերժեցիր
  • N.....
    2011-12-25 20:13:12
    Միշտ էլ հետաքրքիր մարդու տպավորություն ես թողել ինձ վրա,իսկ հիմա էլ ավելի հետաքրքիր դարձար ու մեր Ռեալի պես փոքր-ինչ առեղծվածային ;) ......... (գինի) ................ (ծաղիկ) ......
  • ՇԱՔԵ
    2011-12-26 00:04:33
    շատ լավ էիր նկարագրել քեզ, քեզ չեմ ճանաչում, բայց արդեն ահագին կարծիք կազմեցի, եթե անկեղծ լինեմ ես էլ եմ երազում Մհերի դուրս գալու մասին, բայց դե.........
    • Adonis
      2011-12-28 16:28:21
      Հիմա հասկացա, թե ինչ հարազատ բան եմ գտել քո մեջ: Մհերի դուրս գալու համար հարկավոր է այս աշխարհը քանդվի ու նորից կառուցվի
      • ՇԱՔԵ
        2011-12-28 22:25:52
        երեվի, բայց հուսանք, որ գոնե մի օր դուրս կգա, գոնե կգա մի օր, որ արդարությունը, բարությունը, մի խոսքով էն ամենը ինչ ուզում էր Մհերը մի օր կլինի.........ՀՈՒՍԱՆՔ...