Copy SMS

Սառույցե մոխիր

Սառույցե մոխիր -
Ես արագացրեցի քայելրս: Չգիտեի,թե ինչից եմ ուշանում, սակայն արագ էի քալում,շատ արագ և անընդհատ միտքս բղավում էր «Սառույցե մոխիր»:
Շոգ էր:Արևը երկնքից հրե կտորներ էր թափում: Ես հանկարծ կանգնեցի և խորը շունչ քաշեցի` փորձելով կարգավորել սրտիս աշխատանքը:
Սառույցե մոխիր,- հիշեցի ես և սկսեցի վազել: Շունչս կտրվում էր, սիրտս ավելի ու ավելի արագ էր սկսում զարկել,կարծես շուտով դուրս կթռչի մարմնիցս, սակայն ես վազում էի արագ, ավելի արագ և... Ես տեսնում եմ սառույցե մոխիրը: Շուրջս մարդիկ շան պես հևալով քարշ են տալիս իրենց մարմինները, իսկ այնտեղ սառույցե մոխիրն է` մեր միակ փրկությունը:
-Նայեք, այնտեղ սառույցե մոխիրն է,-ասացի ես անցորդներից մեկին:
Նա պարզապես ուսերը թոթվեց և հեռացավ:
Ես նորից սկսեցի վազել դեպի սառույցե մոխիրը: Անյտեղ ես պաշտպանված կլինեմ արևից: Շոգն ավելի ու ավելի անտանելի էր դառնում:Սակայն ես ավելի ու ավելի եմ մոտենում նրան, բայց չեմ հասնում:
Սառույցե մոխիր,- կրկնեցի ես: Իսկ ոտքերս աստիճանաբար թուլանում են: Մարմինս ծանրանում է, իսկ արևն այլևս ինձ չի անհանգստացնում: Սառույցե մոխիրն այնքան մոտ է ինձ:
Ես մի կերպ քարշ եմ տալիս մի ոտքս, ապա մյուսը, և ողջ մարմնով տապալվում եմ գետնին:
Սառույցե մոխիր,- կրկնում եմ ես: Եվ սողալով սկսում եմ առաջ գնալ: Ես ավելի ու ավելի եմ մոտենում նրան:
Ես այլևս չեմ զգում մարմինս, միայն զգում եմ,թե ինչպես է շնչափողովս թթվածինն անցնում թոքերիս մեջ:
Ընդամենը մի քանի քայլ և ես կհասնեմ, պարզապես դիմանալ է պետք: Ես չէի ուզում նայել ոտքերիս թողած հետքին: Ես հասկանում էի, որ ինչ որ սարսափելի բան կտեսնեմ, եթե շրջվեմ:
Արևն այրում էր ինձ: Իսկ ես սկսում էի վախենալ նրա լույսից ու ջերմությունից: Իսկ մարդիկ անցնում-գնում են: Նրանք չեն տեսնում ոչ ինձ, ոչ էլ սառույցե մոխիևը:
Մի քանի քայլ ևս, և ես արդեն կհասնեմ նրան: Սակայն այլևս չեմ կարողանում սողալ: Ձեռքերս էլ էին վերածվել ասռույցի, իսկ արևը նրանց աստիճաբար դարձնում էր մոխիր:
-Սառույցե մոխիր,- բղավում եմ ես:
Ամբողջ մարմին վերածվել էր սառույցե մոխրի: Իսկ մարդիկ շնչում են այդ մոխիրը, մարդիկ քայլում են այդ մոխրի վրայով, նրանց երակներով հոսում է այդ մոխիրը: Սակայն նրանք անգամ չեն նկատում այն, անգամ չեն էլ ուզում մտածել դրա մասին:
-Սառույցե մոխիր, լսում եմ կանացի մի ձայն, որն ավելի ու ավելի է մոտենում ինձ:
12

11

1810

  • S.E.M (eliz)
    2011-12-25 15:16:54
    ապրես հրաշք էէէէէէէր ;) (ծաղիկ) (լավ) (լավ)
    • Adonis
      2011-12-25 15:23:39
      Ապրեեես Էլիիզ ջաաաան (ծաղիկ) ;)
      • S.E.M (eliz)
        2011-12-25 15:27:56
        դոՒ էլ Ադոնիս ջան որ սենց հետաքրքիր պոստերով մեզ հաճոՒյք ես պատճառոՒմ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) Ադոնիս ջան մի հատ քո մասին պոստ կսարքես ՞ քեզ ավելի լավ ճանաչենք ՞ (լավ) (լավ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ)
      • Adonis
        2011-12-25 15:41:13
        դե եթե ասում ես, կսարքեմ Էլիզ ջան (ծաղիկ)
      • S.E.M (eliz)
        2011-12-25 15:47:38
        ապրես Ադոնիս ջան շնորհակալ եմ (խոնարհվել) (խոնարհվել) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ♫☊LINAツ♫☊
    2011-12-25 15:39:08
    ՎԱՅ ԻՆչ ԼԱՎՆ էր ՄԻշՏ ձԵր ՊՈՍՏԵրԻՑ ՀԱճՈՒՅՔ ԵՄ ՍՏԱՆՈՒՄ ԱՊրԵՔ O:) O:) O:) (ծաղիկ)
    • Adonis
      2011-12-25 15:42:05
      Լինա ջան խնդրում եմ դու-ով դիմիր, դուքը պաշտոնական է: ;)
  • ♫☊LINAツ♫☊
    2011-12-25 15:46:11
    ԵՂԱՎ ԱԴՈՆԻՍ ջԱԱԱՆ ՈՆՑ ԿՈՒԶԵՍ (ծաղիկ) O:) O:) O:)
  • N.....
    2011-12-25 20:04:02
    Ինչպես միշտ շատ հետաքրքիր էր Շողեր ջան,իսկ էս անգամ մի քիչ էլ տարօրինակ (գինի) ............... (ծաղիկ) .............
  • MARIam(just tears & rain)
    2011-12-25 22:01:27
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ)
  • ՇԱՔԵ
    2011-12-25 23:54:37
    շատ լավն էր