Copy SMS

Պարզվում է, որ բասկերի նախահայրենիքը Հայաստանն է

Պարզվում է, որ բասկերի նախահայրենիքը Հայաստանն է - հետաքրքիր 19-րդ դարի վերջում անգլիացի գիտնական Էդվարդ Սպենսերը, որը խորապես ուսումնասիրում էր բասկերի պատմությունը հետաքրքիր բացահայտում արեց:Նա իր գիտելիքները ընդարձակելու համար որոշել էր հայերեն սովորել և արդեն դասընթացների 2-րդ ամսում նկատեց, որ հայերենի և բասկերի լեզվի մեջ բազմապիսի նմանություններ կան: Հիշեցնեմ, որ Բասկերի երկիրը գտնվում է Իսպանիայի հյուսիսում, մի մասն էլ Ֆրանսիայի տարածքում: Նրանք ոչ իրենց լեզվով և ոչ էլ մշակույթով ընդհանուր բան չունեն իսպանացիների հետ, և նրանց լեզուն ոչ մի լեզվաընտանիքին չի պատկանում քանի որ նման չի ոչ մի եվրոպական լեզվի և դա ուսումնասիրողների համար առեղծված է մնացել:
Վերադառնանք Էդվարդ Սպենսերին, նա իր ուսումնասիրությունների արդյունքում կազմեց ավելի քան 50 բառ, որոնք երկու լեզուներում էլ և' հնչողությամբ, և' իմաստով համապատասխանում են իրար:
Օրինակ' բասկերեն_ հայերեն char չար, ays այս "քամի", zati զատել "բաժանել", teghi տեղ, elki ելք, ete եթե, jaraunsi ժառանգել, muruncha մռնչոց, orma որմ "պատ", toyl թույլ, layno լայն, irurden երրորդեն "երեք", hastadun հաստատուն, hastatu հաստատել, gari գարի, hasi հասնել, inchauz ընկույզ, aync այծ, hato հոտ, macoyn մածուն, caval ծավալ:
1998 թ-ին հրապարակվել են այսպիսի միմյանց համապատասխանող բառերի ավելի քան 600 օրինակ:Կարելի է նույնիսկ նախադասություններ կազմել որոնք երկկողմանի հասկանալի կլինեն:
Հայերին և բասկերին վերաբերվող նմանությունները միայն խոսակցականով չեն սահմանափակվում, կան բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ բասկերի նախահայրենիքը հենց Հայաստանն է:
Այժմ անդրադառնանք տեղանուններին. Աշտարակ_ քաղաք ՀՀ-ում, Astarak_գյուղ Ֆրանսիայի հարավում, Գորիս_ քաղաք ՀՀ-ում, Goris_ գյուղ բասկերի երկրում, Արաքս_գետ ՀՀ-ում, Araqses_ գետ բասկերի երկրում, Արան_ տեղանուն ՀՀ-ում, Aran_տեղանուն բասկերի երկրում, Քարբի_ գյուղ ՀՀ_ում, Qarbe_ գյուղ բասկերի երկրում և այլն:
Ըստ բասկերի ավանդապատումների, իրենց նախահոր անունը եղել է "Haytor", ով առաջինն է եկել Բասկոնիա և հիմնել է 7 գյուղ, որոնցից Իսաբա գյուղը մինչև օրս կա, և այդ գյուղում գոյություն ունի "Erminia" անվանումը կրող փողոց, ի հիշատակ իրենց նախնիների, որոնք եկել են Armenia-ից:Ասում են նաև, որ եկվորները տիրապետում էին մետաղի' հատկապես ոսկու, մշակման գաղտնիքներին:Բասկերին անվանել են նաև վասկոններ, և վարկած կա, որ նրանց անունը ծագել է հայկական Ոսկան անունից, այսինքն ոսկի ունեցող:Իսկ մյուս կողմից պարզվում է, որ մեր Հայկ Նահապետը ունեցել է թոռ Պասկամ անունով, որն էլ ամենայն հավանականությամբ հենց նույն "Haytor"-ն է, այսինքն Հայկի թոռը:
Մինչ մենք նույնիսկ տեղեկություն չունենք այս ամենի մասին, մեր հարևան վրացիները ջանք ու եռանդ չեն խնայում ապացուցելու, որ բասկերի հայրենիքը Վրաստանն է, սակայն հասկանալի է, որ նրանք բավարար ապացույցներ դրա համար չեն կարող ունենալ:
9

11

2237

  • 卍 Patriot 卐
    2012-01-09 19:36:28
    հետաքրիքիր էե (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (խոնարհվել)
  • vahe001
    2012-01-09 21:58:54
    հա բա աշխարհը մեզնիցա ծնվե
  • Adonis
    2012-01-09 22:24:25
    Մենք այնքան քիչ գիտենք մեր մասին :( Մի քանի հիմար սերիալի փոխարեն հեռուստացույցով կարող էին նման տեղեկատվություն ցույց տալ:
    • vahe2489
      2012-01-09 23:25:24
      լիովին համաձայն եմ ձեր հետ :( :( :(
  • -DeputaT]
    2012-01-10 10:29:09
    (պարել) (պարել) (պարել)
  • mariam95
    2012-01-10 10:47:44
    Վահե ջան, ես քեզ մի բան խնդրեմ էլի, եթե հնարավորա նմանատիպ փոստեր շատ պատրաստեք էլի: Իմացեք որ ունեք մշտական ընթերցող, վստահ եղեք, ես մենակ չեմ, շատերին կհետաքրքրի նմանատիպ տեղեկությունները......չնայած կոմենտների սակավությունը փոքր ինր տխրեցրեց :( :( :(
    • vahe2489
      2012-01-10 16:20:34
    • vahe2489
      2012-01-10 16:23:05
      շատ ուրախ եմ, որ հետաքրքրել է, անպայման կշարունակեմ նման թեմաներով պոստեր պատրաստել :)
  • 17778884444
    2012-01-10 10:57:55
    Ոչ միայն բասկերի , այլ նաև շատ եվրոպական ազգերի նախահայրենիքը Հայաստանն է օրինակ ՝ բրիտների ամենահին գրքում գրված է , որ նրանք եկել են Արմենիայից , չնայած այժմ նրանք հերքում են այդ :( , բայց այդ գիրքը պահպանվում է O:) : Կարծիք կա , որ գալերի նախահայրենիքը նույնպես Հայաստանն է O:) .... ՈՒղակի բասկերի և բրիտների տարբերությունն այն է , որ բասկերը հավանաբար հայկական ցեղեր են , իսկ բրիտները առանձին ազգ են , ուղակի նույնպես եկել են Հայաստանից ..........
    • vahe2489
      2012-01-10 16:38:36
      նախորդ պոստերիցս մեկում գրել եմ բրիտների մասին http://www.copypaste.am/2011/12/14/%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D5%BB-2/ հետագայում մնացածին էլ կանդրադառնամ (օգո) (օգո)
  • liana
    2012-01-12 21:24:31
    :( :( :( :( :( :( :( :( :( :@ :@ :@ :@ :@ :@