Copy SMS

Փակված բաց վանդակում

Փակված բաց վանդակում - խոսքեր
Ես գտնվում եմ վանդակում: Դուք չեք տեսնում այդ վանդակը,սակայն ես կաշվիս վրա եմ զգում նրա ճաղերի հաստությունը: Այս վանդակում ամեն ինչ կա, բացի երջանկությունից: Ես կորցրել եմ վանդակիս բանալին: Բանալիս իր հետ կբերի երջանկություն և ազատություն: Դուք տեսե՞լ եք բանալին այս վանդակի: Իսկ գու՞ցե ձեզ մոտ է բանալին: Ոչ պարոնայք, դուք չունեք այս վանդակի բանալին: Դուք չեք տեսնում այս վանդակը: Ես էլ չեմ տեսնում ձեր վանդակները: Ձեր վանդակներում բացի երջանկությունից ոչինչ այլևս չկա:
Ես մի օր վանդակիս պատերը ներկեցի ծիածանի գույներով, որպեսզի այն ուշադրություն գրավեր: Սահեցնում էի մի գույնը, իսկ նախորդ գույնն արդեն չքանում էր պատերից: Իմ վանդակը գույն չունի: Իմ վանդակը իմ փակ եսն է:Վանդակիցս այն կողմ իմ բաց եսն է: Ես վախենում եմ ազատել իմ փակ եսին:Պարոնայք, գուցե այն ձեզ վնասի, չէ-որ վանդակս անգիտակցաբար կառուցել եք դուք: Իսկ ի՞նչ ունի իմ բաց եսը: Չէ, թույլ տվեք ասեմ ինչ չունի իմ բաց եսը: Վանդակ չունի այն: Վանդակ,որ կպաշտպաներ ձեզ ինձանից: Չէ, ես դիմացիս երկաթե ճաղերի մասին չեմ խոսում: Ես իմ սեփական վանդակի մասին եմ ասում: Իսկ դուք միայն այս երկաթե ճաղերն եք տեսնում: Կարծու՞մ եք դրանք ինձ շղթայում են: Ոչ, ինձ միայն շղաթայում է իմ փակ եսը: Գիտեք, իմ խուցն ավելի մաքուր է, քան իմ փակ եսը: Դուք դատել եք իմ բաց եսին,իսկ ես շղթայել եմ իմ փակ եսին: Նա դեռ բղավում է,իսկ բաց եսիս լռեցրել եք դուք: Դատեք իմ փակ եսին: Իմ բաց եսը դեռ կարող է փրկվել…
12

21

1721

  • LILI757
    2012-01-09 19:55:22
    լաաաաավ էիր գրել շատ (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • M***** Unknown
    2012-01-09 20:02:59
    լանվ էր ադոնիս ջան, դու միշտ էլ լավ պոստեր էս սարքում, (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Adonis
    2012-01-09 22:23:29
    Ուրախ եմ, որ հավանեցիք ;)
  • AnnazuyS
    2012-01-09 22:33:11
    վերջում մի պահ ուզում էի խճճվեմ....շաաաաաաաաաաաաաաատ լավն էր....
    • Adonis
      2012-01-10 01:48:11
      (ծաղիկ) (ծաղիկ)
  • ՇԱՔԵ
    2012-01-10 00:05:07
    լավն էր........քո գրածները շատ եմ սիրում (լավ)
    • Adonis
      2012-01-10 01:48:47
      Հաճելի է լսել Շաքե ջան ;) (ծաղիկ)
      • ՇԱՔԵ
        2012-01-10 13:06:01
        (ծաղիկ) (ծաղիկ)
  • 卍 Patriot 卐
    2012-01-10 02:00:54
    ԱՅՍՏԵՂ ԵԹԵ ՄՈԴԵՐԱՏՈՐ ԿԱ ԱՊԱ ԽՆԴՐՈՒՄԵՄ ԲԱՑԱՏՐԵԼ ԹԵ ԻՆՉԻ Է ԻՄ ՍՏԵՂԾԱԾ ԳՐԱՌՈՒՄԸ ԳՐԱՆՑՎԱԾ (◕‿◕✿)NyuSha(◕‿◕✿) Ի ԱՆՈՒՆՈՎ
    • M***** Unknown
      2012-01-10 11:00:21
      ոչ առաջինն էս ոչ էլ վերջինը, որ իրա անունով գրառումա սարքում
  • N.....
    2012-01-10 11:09:19
    Շաաատ լավն էր ինչպես միշտ (գինի) .......... (ծաղիկ) .........Ես էլ կցանկանայի ազատություն տալ իմ փակ եսին,գոնե էդ ձևով երևի մարդիկ կփորձեին ինձ հասկանալ (լուսնաքայլ) ........
    • M***** Unknown
      2012-01-10 11:16:28
      Հաս ինչքան էլ փորձենք մեկս մյուսին հասկանալ, մեկա մութ կետեր են մնալու ... O:)
      • N.....
        2012-01-10 11:20:28
        Գիտեմ,ցանկացած մարդ էլ,ինչպես լուսինը,յուրաքանչյոուր պահի ունի մի կողմ,որը ոչ ոքի էլ հասանելի չէ,բայց ես դա նկատի չունեի (ծաղիկ) ...........
      • M***** Unknown
        2012-01-10 11:23:23
        ես քեզ հասկանում եմ (երևի) O:)
      • N.....
        2012-01-10 11:25:27
        Էն երևին հաստատ տեղին ես գրել (ծաղիկ) ........
      • M***** Unknown
        2012-01-10 11:27:32
        հիշում ես մենք իմ պոստերից մեկում խոսեցինք իրար հետ, ու ես իմացա թե ինչնա քեզ ստիպում ետքան մտածել
      • N.....
        2012-01-10 11:30:17
        Հիշում եմ,բայց սխալ ես հասկացել,դա ես միշտ հիշում եմ,բայց էս պահին լրիվ ուրիշա պատճառը,երևի չարժի էդ թեմայից խոսել (ծաղիկ) ..............
      • M***** Unknown
        2012-01-10 11:33:35
        գուցե քոփի ՍՄՍ , Հաս խոսալուց հետո գոնե մի քիչ կթեթևանաս O:)
      • N.....
        2012-01-10 11:34:40
        Կներես,բայց չէ O:) ,նեղանալ չլինի,լա՞վ (ծաղիկ) ............
      • M***** Unknown
        2012-01-10 11:37:45
        ոնց ուզես Հաս , ինչի պետքա նեղանամ՞ O:)
      • N.....
        2012-01-10 11:42:16
        (ծաղիկ) ...........