Copy SMS

Մեր Մեծերը:Ավո

Մեր Մեծերը:Ավո -
Մոնթե Մելքոնյանը  — Ղարաբաղյան պատերազմի հերոս և ՀԱՀԳԲ-ի նախկին անդամ։ ՀՀ ազգային հերոս։ Ուրարտագետ, Հայ Դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ:
1991թ.–ի սկզբին հիմնել է Հայրենասիրական ջոկատը:
1992թ.-ից Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար:
Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարեց հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար : Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզուների:
1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը:
1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին:                               Մոնթեն ապրեց հանուն իր հայրենիքի և իր ազգի, իսկ 1993-ի հունիսի 12-ին Մոնթեն Մարզիլի գյուղի մոտ ընկավ Հերոսի մահով հավերժ մնալով մեր սրտերում. որպես ազգի և գաղափարի զինվոր:Ավոն իր հարցազրույցներից մեկում ասել է "ԵԹԵ ԿՈՐՑՆԵՆՔ ԱՐՑԱԽԸ, ՄԵՆՔ ԿՇՐՋԵՆՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԷՋԸ":Մոնթեն հետմահու արժանացավ ՀՀ Ազգային հերոսի կոչման:
6

5

3685

  • lusinelusine
    2012-01-13 15:14:06
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • A.Mariam
    2012-01-15 20:10:05
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Arpine
    2012-01-16 00:14:58
    վայ ապեք շատ լավն է շատ եմ սիրում իրեն,ՆԱ ինձ համար իսկական հայ տղամարդու իդեալ է
  • Arpine
    2012-01-16 00:15:49
    ուղակի պետք չէր այս նկարը դնել :'(
    • 卍 Patriot 卐
      2012-01-16 00:19:48
      սկզից ուրիշ նկար էր բայց պոստը փակել եին դրա համար սա դրեցի շուտ որ բացեն մենակ սա կար համակարգչիս մեջ