Copy SMS

Շարլ Պերրո

Այսօր հայտնի հեքիաթասաց Շարլ Պերրոյի ծննդյան օրն է :
Շարլ Պերրո - հետաքրքիր, գրող

Ծնվել է Փարիզում (1628 թ. հունվարի 12 - 1703 թ. մայիսի 16 )։ Ընտանիքի անդամները ճանաչված մարդիկ էին։ Եղբայրներից մեկը հայտնի ճարտարապետ էր, մյուսը` գիտնական, իսկ ինքը` արքունական շինությունների ճարտարապետն էր, ֆրանսիական ակադեմիայի անդամ։
Այդ տարիներին փոթորկված էր գրական աշխարհը Ֆրանսիայում։ Մեծ վիճաբանություն էր ծավալված անտիկ և նոր շրջանների գրականության համեմատության շուրջը։ Պերրոն լուսավոր ու խոստումնալից էր տեսնում նոր գրականությունը։ Ըստ նրա, ֆրանսիական գրականությունն անտիկ շրջանում դեռևս իր բարձրակետին չի եղել։ Այդ թեմայով էլ նա հրատարակում է իր չորս հատորանոց գրական հետազոտությունները, որոնք նախորդում էին աշխարհահռչակ հեքիաթներին։ Պերրոն հայր դարձավ, երբ արդեն բավականին տարիք ուներ։ Իսկ մինչ այդ նա երկար տարիներ խորհրդածում էր մի սերունդը մյուսից բաժանող, մանկության ու հասունության միջև ընկած գաղտնի սահմանների մասին։ Եվ, ըստ նրա, անհրաժեշտ է մաքուր պահել երեխաների մանկությունը, հեռու կյանքի վեր ու վար ճանապարհներից, ստից ու կեղծիքից։ Պետք է պահպանել երեխաների մանկությունը և, նրանց նրբորեն նախապատրաստել սեփական հասունության հետ հանդիպմանը։
Հայտնի հեթաթներից են «Կարմիր գլխարկը», «Կոշկավոր կատուն», «Մոխրոտը» և այլն։
5

2

2285

  • lusinelusine
    2012-01-12 18:18:37
    հիասքանչ գործեր ունիիիիիիիիիիիիիիիիիի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ՇԱՔԵ
    2012-01-12 20:33:31
    վաաաաայ ես շատ եմ սիրում իրա հեքիաթները,մանկությունս հիշեցի, որ իրա հեքիաթների գիրքը գրկած էի քնում, բայց չգիտեի, որ իրա ծննդյան օրն ա,