Copy SMS

Նեմրութի հեթանոսական սրբավայրը

Նեմրութի հեթանոսական սրբավայրը -

Հայկական լեռնաշխարհում գոյություն ունի Նեմրութ անունը կրող երկու լեռ, որոնցից մեզ ավելի հայտնին' Մեծ Նեմրութը, գտնվում է Վանա լճի մոտ, իսկ երկրորդը, որին էլ վերաբերվում է այս գրառումը,  գտնվում է Տավրոսի լեռներում:  Նախկինում այդ տարածքում է եղել  Կոմմագենեի կամ Կամախի հայկական  թագավորությունը, որի արքաներից մեկի' Անտիոքոս 1-ինի օրոք էլ կառուցվել է այս սրբավայրը:
Նեմրութի հեթանոսական սրբավայրը -
Անտիոքոս 1-ինը Երվանդունիների տոհմի ներկայացուցիչն էր: Եղել է Տիգրան մեծի ժամանակակիցը,  և գտնվելով նրա իշխանության տակ, կրել է Տիգրանյան թագը: Նա կառուցել է բազմաթիվ հեթանոսական հուշարձաններ և տաճարներ, որոնցից  Նեմրութ լեռան գագաթին գտնվող սրբավայրը  դարերի ընթացքում մեծ վնասներ կրելով հասել է մինչև մեր օրերը:
Նեմրութի հեթանոսական սրբավայրը -
Հուշահամալիրը իրենից ներկայացնում է մոտ 50մ բարձրությամբ, մանր քարերով, առանց շաղախի արհեստականորեն կառուցված բլուր, որի երկու կողմերում տեղադրված են նույնակերպ  արձանախմբեր, որոնք պատկերում են աստվածներին, արքային ու նրա նախնիներին:  Այն իր ճարտարապետական բարդությամբ մասնագետները համեմատում են   եգիպտական բուրգերի հետ, և շատ գիտնականներ այն համարում են հին աշխարհի 8-րդ հրաշալիքը:
Նեմրութի հեթանոսական սրբավայրը -
Բլուրի առջևում տեղադրված են մոտ 9 մ բարձրությամբ արձաններ:  Կենտրոնում գտնվում է Արամազդը' երկնքի ու երկրի արարիչ հանդիսացող աստվածը, ձախ կողմում մայր դիցուհին' Անահիտը, իսկ  Արամազդից աջ  արևի, կենսատու լույսի և արդարության աստված Միհրը: Այս երեք արձանները ներկայացնում էին հայոց դիցարանը գլխավորող երեք գերագույն աստվածները: Նրանց մի կողմում գտնվում է Անտիոքոս 1-ինը, իսկ մյուս կողմում քաջության աստված Վահագնը, և գրի ու դպրության աստված Տիրը: Կան նաև  արքայի և Միհր աստծո ձեռքսեղմումները պատկերող քանդակներ,  և թագավորության խորհրդանիշ համարվող առյուծի և արծվի արձաններ:
Նեմրութի հեթանոսական սրբավայրը -
Նեմրութի հեթանոսական սրբավայրը -
Նեմրութի հեթանոսական սրբավայրը -
Նեմրութի հեթանոսական սրբավայրը -
Ցավոք սրտի այս հին  հայկական հեթանոսական սրբավայրը աշխարհին հայտնի է, որպես հունական մշակույթի ժառանգություն, իսկ աստվածների արձանները նույնացվում են հունական աստվածների հետ'  Արամազդը Զևսի,  Միհրը Ապոլոնի, Վահագնը Հերակլեսի... :
16

8

12183

  • 卍 Patriot 卐
    2012-01-15 00:55:58
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • Արամ
    2012-01-15 11:52:43
    Շատ հետաքրքիր էր (բռավո)
  • ՇԱՔԵ
    2012-01-15 22:45:54
    ամեն անգամ իմանալով, որ էլի մի բան կա որ մերն ա, բայց մենք չենք կարող հիանալ ու հպարտանալ ևս մի անգան եմ հիասթափվում ու ցավ եմ զգում........
    • vahe2489
      2012-01-15 23:48:38
      համձայն եմ, ու ցավոք նմանատիպ օրինակները շատ են
      • ՇԱՔԵ
        2012-01-15 23:53:26
        հա շատ-շատ են, ավելի լավ կլիներ ընդհանրապես չլինեին, քան թե....ստացվում ա այսքան մոտ, բայց այդքան հեռու.....
  • H.A.N.G.
    2012-01-15 23:51:47
    հետաքրքիր էր մեծ հաճույքով կարդացի, սիրում եմ պատմություն, մանավանդ՝ հայոց (բռավո) (բռավո)
    • vahe2489
      2012-01-16 00:01:02
      ուրախ եմ, որ հետաքրքրեց :) :) (ծաղիկ)
  • Ami
    2012-01-16 11:47:56
    Շատ լավ փոստ էր, ապրես (բռավո) (բռավո) (բռավո)