Copy SMS

Մարտին Լյութեր Քինգ

Այսօր` հունվարի 16-ին ամերիկայնում Մարտին Լյութեր Քինգի օրն է :
Մարտին Լյութեր Քինգ - հետաքրքիր

Մարտին Լյութեր Քինգ (հունվարի 15, 1929, Ատլանտա, Ջորջիա - ապրիլի 4, 1968, Մեմֆիս, Թեննեսի) ― ամերիկացի սևամորթ ճարտարալեզու բապտիստ քարոզիչ, առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժում, 1950-ականներից սկսած։ 1964թ. արժանացել է Նոբելյան մրցանակին (խաղաղության բնագավառում), ոչ բռնի դիմադրութան մեթոդներով ռասայական հավասարություն հաստատելու իր սկզբունքների համար։
Մ.Լ. Քինգը կրթություն է ստացել Ատլանտայի Մորհաուզ քոլեջում և ավարտել այն 1948 թվականին, ապա (1951-ին) աստվածաբանության ոլորտում աստիճան է ստացել Փենսիլվանիայի Չեստեր քաղաքի Քրոզեր սեմինարիայից։ 1955-ին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Բոստոնի համալսարանից։ 1954թ. նա դարձավ հոգևորական Ալաբամայի Մոնտգոմերի քաղաքում, որտեղ նա գլխավորեց ռասայական խտրականությամբ ղեկավարվող հասարակական տրանսպորտի զանգվածային բոյկոտը։ Մ.Լ. Քինգը համաամերիկյան հռչակ ձեռք բերեց՝ կազմակերպելով և ղեկավարելով «Քրիստոնեական ղեկավարման հարավային կոնֆերանսը», խրախուսելով քաղաքական ակտիվության ոչ բռնի տակտիկա, ինչպիսին էր 1963թ. «Դեպի Վաշինգտոն Երթը»՝ սևամորթերին քաղաքացիական իրավունքներ շնորհելու պահանջով։
1965-ից սկսած Մ.Լ. Քինգի առաջնորդությունը զիջեց սևամորթերի շարժման ռադիկալ տարրերին, նրա փորձերը՝ քաղաքական պայքարում ներառել բոլոր ռասաների ներկայացուցիչներին ձախողվեցին, և նա սպանվեց (ենթադրաբար՝ ռասիստների կողմից) 1968 թ. ապրիլի 4-ին, Մեմֆիսում։
5

2

1448

  • realmutq
    2012-01-17 00:16:50
    Հա ես լսել եմ իրա մասին լավ մարդա շատ>>>>>>>>>>>>>>>>Ապրի պոստը սարքողը...............
  • Արամ Միլանիստա
    2012-01-17 12:02:44
    Քինգ (լավ) Մարտիիիիիննննն