Copy SMS

Վահրամ Փափազյան

Այսօր`հունվարի 18-ին, նշանավոր հայ դերասան Վահրամ Փափազյանի ծնունդն է :
Վահրամ Փափազյան - հետաքրքիր1888 թ. այս օրը ծնվել է հայ նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: Վահրամ Փափազյանը ծնվել է Կ. Պոլսում, սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում և ապա Միլանի գեղարվեստի ակադեմիայում:
Նա բեմական առաջին փորձերն սկսել է Փարիզում, նաև հանդես է եկել իտալական շրջիկ թատերախմբում:
Վահրամ Փափազյանը աշխատել է Բաքվի ու Թիֆլիսի հայկական թատրոններում: Փափազյանը նաև ելույթներ է ունեցել Ռուսաստանում, հայտնի են նրա խաղերը «Օթելլո» և «Լիր արքա» ներկայացումներում:
1954 թվականից հաստատվել է Երևանում ևաշխատել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում:
Փափազյանը զբաղվել է նաև թատերավերլուծությամբ և գրական գործունեությամբ, հայտնի է նրա «Հետադարձ հայացք» հուշագրությունը:
Մահացել է 1968 թվականի հունիսի 5-ին Լենինգրադում, թաղված է Երևանում: Ստեփանակերտի պետական թատրոնը կրում է Փափազյանի անունը:
10

1

3480