Copy SMS

Հ.Շիրազ: Սիրապատում

Հ.Շիրազ: Սիրապատում - հետաքրքիր, բանաստեղծություններ Կուզես վագրի ժանիք հանեմ,երկաթ ծամեմ քեզ համար,

Վանա ծովն էլ կամրջելով ծիածանեմ քեզ համար,

Այրվող սրտիդ կուզես անգամ Մասիսներից ձյուն բերեմ,

Թե ինձ սիրես ,քարից անգամ սեր կքամեմ քեզ համար... 


Դու հեռացար ,սիրտս տարար , տեղը կրակ թողեցիր,

Տարար հույսերն իմ անհամար , մի խեղճ ճրագ թողեցիր,

ՈՒր ձեթի տեղ կյանքս է վառվում ավերակում իմ սրտի,

Դու Երեվան , ես մի Անի, ինձ ավերակ թողեցիր... .   


Սև աչքերիդ ես գերի,

Սեգ Մասիսի պես գերի,

Նա կազատվի ուշ թե շուտ,

Ես հավիտյան քեզ գերի... 

Լավ է դնես ձերքիս կապանք,

Քան թե ,իմ սեր, երգիս կապանք,

Էլ ինչով ես Աստվածուհիս ,

Երբ չես դնում վերքիս կապանք... .  


Կգաս..... բայց ուշ կլինի ,

Աչքս մշուշ կլինի ,

Սերդ մինչև խելքի գա,

Վարդի տեղը փուշ կլինի... .


Թե լինեի վանդակի մեջ քո ձերքի տակ թող լինեի,

Թե լինեի անմեռ մի սիրտ քո կրծքի  տակ թող լինեի,

Մի համբույրի հետ փոխեի անմահությունն իմ երազուն ,

Թե լինեի կանաչ ճամփա , քո ոտքի տակ թող լինեի...

6

7

6616

  • Rozi
    2012-01-21 00:30:03
    . Դու հեռացար ,սիրտս տարար , տեղը կրակ թողեցիր, Տարար հույսերն իմ անհամար , մի խեղճ ճրագ թողեցիր, ՈՒր ձեթի տեղ կյանքս է վառվում ավերակում իմ սրտի, Դու Երեվան , ես մի Անի, ինձ ավերակ թողեցիր… շատ եմ ես տողերը սիրում (բռավո)
    • 卍 Patriot 卐
      2012-01-21 00:31:25
      եսել (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Rozi
    2012-01-21 00:41:50
    (բռավո)
  • M***** Unknown
    2012-01-21 11:58:51
    շատ եմ սիրում Շիրազ, հիշում եմ պուճուր ժամանակ սիրում էի կարդալ ու եսա մեջս շատ տպավորվել Մայրս Մեր հույսի դուրն է մայրս, Մեր տան մատուռն է մայրս, Մեր օրորոցն է մայրս, Մեր տան ամրոցն է մայրս Մեր հերն ու մերն է մայրս, Մեր ճորտն ու տերն է մայրս, Մեր տան անտունն է մայրս, Մեր արծվաբունն է մայրս, Մեր տան ծառան է մայրս, Մեր տան արքան է մայրս, Մեր տան անճարն է մայրս, Մեր դեղ ու ճարն է մայրս, Մեր տան աղբյուրն է մայրս, Մեր ծարավ քույրն է մայրս, Մեր տան անքունն է մայրս, Մեր անուշ քունն է մայրս, Մեր տան ճրագն է մայրս, Մեր արեգակն է մայրս: Մայրս, մեր հացն է մայրս, Մեր տան աստվածն է մայրս
    • 卍 Patriot 卐
      2012-01-21 14:25:44
      (ծաղիկ) ես նգրեմ Շիրազի բանաստեղծություններից նաև մոր մասին