Copy SMS

Սիլվա Կապուտիկյան

1919թ.-ի հունվարի 20-ին ծնվել է Սիլվա Կապուտիկյանը :
Սիլվա Կապուտիկյան  - հետաքրքիր, բանաստեղծ
Ծնվել է հայ գրող ու բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը:
Բա­նաս­տեղ­ծու­հի, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, հրա­պա­րա­կա­խոս, ՀՀ ԳԱԱ ակա­դե­մի­կոս, ԽՍՀՄ Պե­տա­կան մրցա­նակ­նե­րի դափ­նե­կիր, ՀՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նի
պո­ե­զի­ա­յին բնո­րոշ են ազ­գա­յին նկա­րագ­րի շեշտ­վա­ծու­թյունն ու քա­ղա­քա­ցի­ա­կան խի­զա­խու­թյու­նը:
Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նը 1941 թ-ին ավար­տել է Երևանի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նը, 1950 թ-ին՝ Մոսկ­վա­յի Մաք­սիմ Գոր­կու ան­վան գրա­կա­նու­թյան ինս­տի­տու­տի բարձ­րա­գույն դա­սըն­թաց­նե­րը: Վաղ տա­րի­քից տպա­գրել է բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ «Կանչ» թեր­թում: 1944 թ-ին հրա­տա­րա­կել է «Եր­կու զրույց», 1945 թ-ին՝ «Օրե­րի հետ» բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի ժո­ղո­վա­ծու­նե­րը: Նրա պո­ե­զի­ա­յի գլխա­վոր թե­մա­ներն են հայ­րե­նի­քը և սե­րը: «Զանգ­վի ափին» (1947 թ.), «Այս իմ եր­կիրն է» (1949 թ.), «Իմ հա­րա­զատ­նե­րը» (1951 թ.), «Սրտա­բաց զրույց» (1955 թ.), «Բա­րի երթ» (1957 թ.), «Դե­պի խոր­քը լե­ռան» (1972 թ.) ժո­ղո­վա­ծու­նե­րում, «Մտո­րում­ներ ճա­նա­պար­հի կե­սին» (1961 թ.) պո­ե­մում անդ­րա­դար­ձել է հայ ժո­ղովր­դի սխրանք­նե­րով ու ող­բեր­գու­թյուն­նե­րով լի ճա­կա­տա­գրին, մտո­րել նրա ներ­կա­յի ու գա­լի­քի մա­սին: Կա­պու­տի­կյա­նի և՜ պո­ե­զի­ա­յում, և՜ հրա­պա­րա­կա­խո­սա­կան գոր­ծե­րում Հա­յաս­տա­նը հայ ժո­ղովր­դի հա­րատևող գո­յու­թյան խորհր­դան­շանն է.
4

1

2841

  • Rozi
    2012-01-21 00:51:12
    բայց իրա գործերը ,ետքանել չեմ սիրում,մոնակ մի 2 բան կա,որ սիրում ոմ (լուսնաքայլ)