Copy SMS

Վլադիմիր Իլյիչ Լենին

1924թ.-ի հունվարի 21-ին մահացել է Լենինը :
Վլադիմիր Իլյիչ Լենին - հետաքրքիր, տեղեկություններ
Լենինը ռուս քաղաքական և պետական գործիչ է, մարքսիզմի
տեսաբան, աշխարհում առաջին սոցիալիստական հեղափոխության առաջնորդը և առաջին բանվորագյուղացիական պետության (1917–22 թթ-ին` Խորհրդային Ռուսաստան,
1922–24 թթ-ին` Խորհրդային Միություն) հիմնադիր-ղեկավարը:
Լենինը 1887 թ-ին ընդունվել է Կազանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, բայց դեկտեմբերին ուսանողական ցույցերին մասնակցելու համար հեռացվել է և աքսորվել: 1891 թ-ին ավարտական քննություններ է հանձնել Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1893 թ-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, մասնակցել «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» ստեղծմանը և ձերբակալվել: 1897 թ-ին 3 տարով աքսորվել է Ենիսեյան նահանգի Շուշենսկոյե գյուղ: 1900 թ-ին մեկնել է արտասահման. փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան Գեորգի Պլեխանովի և ուրիշների հետ սկսել է «Իսկրա» («Կայծ») թերթի տպագրությունը: Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) 2-րդ համագումարում (1903 թ.) ստեղծել է բոլշևիկների կուսակցությունը:
Լենինը տարբեր առիթներով անդրադարձել է հայ ժողովրդի և Հայաստանի համար ճակատագրական նշանակության հարցերին: Անձնական և նամակագրական կապեր է ունեցել ճանաչված հայ մարքսիստներ Իսահակ Լալայանցի, Բոգդան Կնունյանցի, Ստեփան Շահումյանի, Սուրեն Սպանդարյանի և ուրիշների հետ:
3

2

4331

  • Rozi
    2012-01-21 00:54:43
    (ախ) (ախ)
  • Barcelonci Sirusho
    2012-01-21 15:46:52
    Բա գիտեիք՞ որ էս լենինը շարժվելա իրա դամբարանում,յութուբում տենց վիդեո կա,բայց ես չեմ տեսե (վայքո) (վայքո) (վայքո) վախենում եմ (վայքո) (վայքո) (վայքո) (:|